Դուք, ինչպես բազմիցս եմ ասել, կիսագրագետ եք, իսկ դա շատ ավելի վտանգավոր է, քան տոտալ անգրագիտությունը․ Արսեն Բաբայան
Բլոգոսֆերա
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կարդացի վարչապետի խոսնակի մեկնաբանությունը
Որոշ նկատառումների անհրաժեշտություն եմ տեսնում.
1. Ինքնավստահությունն ու սեփական կարողությունների գերագնահատումը պետական կառավարման բարձրագույն օղակում լավ որակներ չեն, հատկապես փոքր երկրում, որտեղ բոլորը բոլորի մասին գիտեն։
2. Բարեկամական խորհուրդ։ Ի տարբերություն նախորդ աշխատանքի` վարչապետի մամուլի խոսնակի պարագայում սովորաբար չեն լինում պրոյեկտ մենեջերներ: Մամուլի խոսնակի խոսքը չի խմբագրվելու, այդ թվում տառասխալների համար: Այնպես որ` մեծացեք։
ԱՄՆ-ում, սովորաբար, երբ մարդ է մահանում, իր համար սգո սրահում կամ եկեղեցում ցերեկույթ են կազմակերպում: Էկրանին ցուցադրում են նկարներ ու երգեր և պատմում են մարդու կյանքի յուրահատուկ ճանապարհի ու ձեռքբերումների մասին։ Դա «celebrate life»-ն է։ Շատ նորմալ ու ընդունված արարողություն է, հատկապես բարձր խավի մոտ։
Լսել եք այդպիսի բան, ցանկացել եք յուրահատուկ լինել ու կրկին չի ստացվել։
Ցեղասպանության զոհերին, օրինակ` 1 տարեկան զոհերի կյանքի ի՞նչն է հնարավոր celebrate անել: Երկրորդ. մենք չենք ճանաչում ոչ զոհված 1.5 միլինին, ոչ էլ նրանց մեջ որեւէ հատուկ խումբ, որոնց կյանքը կարելի է «celebrate» անել։ Երրորդ. «celebrate» անում են կոնկրետ կյանքը, ոչ թե կյանքն ընդհանուր առմամբ։
Դուք, ինչպես բազմիցս եմ ասել, կիսագրագետ եք, իսկ դա շատ ավելի վտանգավոր է, քան տոտալ անգրագիտությունը:
Ցույց տվեք պաշտոնական հանրային ելույթի կամ գրավոր խոսքի մեկ օրինակ, որում Հոլոքոստի կամ ցեղասպանության կոնտեկքստում օգտագործված լինի «celebrate» բառը:
Այսպիսով.
Չի կարելի «celebrate» անել բռնի սպանվածի կյանքը: Այս կոնտեքստում դա անբացատրելի է։
Շատ մեծ վերապահումով գուցե հնարավոր է «celebrate» անել, օրինակ` Պոլսի 600 մտավորականների կյանքը, որոնց գիտենք, ծանոթ ենք նրանց կոնկրետ ձեռքբերումներին, բայց այդ դեպքում մենք քննարկման նյութ ենք դարձնում իրենց կյանքը, այլ ոչ այն, թե ինչի նրանք մահացան:
Այս թեման համրում եմ փակված և խորհուրդ եմ տալիս գոնե մեկ-մեկ ընդունել սեփական սխալները: Դա ձեզ մրցունակ կդարձնի:
Հ.Գ. անգլերենիս իմացությունն այդքան լավը չէ, բայց ճանաչում եմ մարդկանց, որոնք գրագետ են ու գիտեն լեզուն: Դուք էլ փորձեք շրջապատվել գրագետ մարդկանցով»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ