Նկարներից արդեն իսկ պարզ է Վրաց պետության վերաբերմունքը սեփական Եկեղեցու և նրա Գլխի նկատմամբ. Միքայել Մալխասյան Մեծ հավանականությամբ Ադրբեջանը ՀՀ է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին. Դավթյան Ինչո՞ւ են հայ մեծահարուստները որոշել լցնել Ադրբեջանի բյուջեն. Հրանտ Բագրատյան Կրեմլը նոր տարում սպասում է օտարերկրյա հյուրերի․ Պեսկով 3 կենդանակերպի նշաններ, որոնք ամենաշատը կազդվեն ձմեռային արևադարձից Առաջիկայում պետք է սպասել նոր հարձակումների, սադրանքների ու ոտնձգությունների՝ թե՛ ժողովրդի, թե՛ երկրի նկատմամբ. Այվազյան Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Ռուսաստանում բանկերը գումարների փոխանցման ժամանակ սկսել են պարզել ազգակցական կապը Թուրքիայի ամենավտանգավոր շրջանը Ադանայում է. ԱԲ Ուայթը հասկացրեց, որ առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ Գաջիև Սամարայում շաբաթ օրն անհետ կորած 4 երեխաները գտնվել են․ մանրամասներ Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի 

Հանրությունը պառակտող և հնամաշ «լայվերով» երկար չենք ձգի. Անդրանիկ Թեւանյան

Բլոգոսֆերա

Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը անդրադարձել  է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշներին  «Մեր տնտեսության աճն ու անկումը միաժամանակ» վերնագրված գրառումով:

«ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները։ Դրանք շատ հակասական են։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե կորոնավիրուսի ու արտակարգ դրության պայմաններում մեր տնտեսությունն իրոք նոր հնարավորություններ է գտել։ Քանզի տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) այս տարվա հունվար–մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է կլոր 4 տոկոսով։

Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8,7 տոկոսով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 4,5, առևտրի շրջանառությունը՝ 0,2, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 5,5, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 14,8, միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 9,2 (պետական հատվածում՝ աճը 10,5 տոկոս է, իսկ մասնավորում՝ 7,7 տոկոս), արտահանումը՝ 0,2 տոկոսով։ Եվ այս պայմաններում գները «հաջողացրել» են նվազել 0,1 տոկոսով։

Մի քիչ վատ է պատկերը շինարարության ոլորտում (այս տարվա երեք ամսում նախորդի համեմատ կա նվազում 9,4 տոկոսով) և արտաքին առևտրաշրջանառության մեջ (անկումը՝ 4 տոկոս), բայց մակրոթվերը դրանից չեն տուժում։

Կրկնեմ, կարող է թվալ, թե մենք կորոնավիրուսային պայմաններում դրախտի բանալին գտել ենք, սակայն Վիճկոմի ներկայացրած մեկ այլ թվեր հուշում են, որ վիճակն իրականում լավ չէ և մակրոտնտեսական միտումները բացասական ուղղությամբ են։

Այսպես, այս տարվա մարտին (երբ կորոնավիրուսն «այո»–ի քարոզից օգտվելով սկսեց արագ տարածվել ու երբ իշխանություններն ստիպված եղան ուշացումով արտակարգ դրություն հայտարարել) նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ ունենք ՏԱՑ ցուցանիշի 4,9–տոկոսանոց անկում։

Նույն ժամանակահատվածների համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 1,9 տոկոսով, շինարարության ծավալը՝ 26,2 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 9,9 տոկոսով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 4,8, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 1, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 16, արտահանումը՝ 17,4։

Միտումները հիմնականում վատն են նաև, երբ համեմատում ենք այս տարվա մարտը փետրվարի նկատմամբ։ Եվ դա այն դեպքում, երբ ավանդաբար մարտը փետրվարի նկատմամբ միշտ աճ է լինում։ Այս տարի այդպես չէ։ Մարտի ՏԱՑ–ը փետրվարին զիջում է։

Կարելի է գրեթե 100–տոկոսանոց ճշգրտությամբ կանխատեսել, որ այս տարվա ապրիլը շատ ավելի վատ մակրոտնտեսական պատկեր է արձանագրելու նախորդ տարվա ապրիլի ու այս տարվա մարտի համեմատ։

Եվ այսպես, ճգնաժամը թակում է բոլորիս դուռը, կորոնավիրուսի տարածման տեմպը լրջորեն մտահոգում է, Ադրբեջանը հոխորտում է, հայ–ռուսական հարաբերություններն իջել են պատմական նվազագույն մակարդակի։ Իսկ ներսում մեզ հրամցնում են սեփականության լկտի վերաբաշխում, քաղաքական հետապնդումներ ու էժանագին շոուներ։

Ստեղծված իրավիճակից ելքը լուրջ հակաճգնաժամային քաղաքականության իրականացումն է՝ պրոֆեսիոնալների, հակաճգնաժամային կառավարման կարողություններ ունեցողների և կոմպետենտ մարդկանց միջոցով։

Հանրությունը պառակտող և հնամաշ «լայվերով» երկար չենք ձգի։ Մեզ Ազգային համաձայնության նոր կառավարություն է պետք՝ իշխանության ներսում առկա առողջ շրջանակների ու կառավարությունից դուրս գտնվող մասնագիտական, քաղաքական շրջանակների ներգրավմամբ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գիտնականները պարզել են, որ Երկրի վրա եղանակները համաժամեցված չեն Նկարներից արդեն իսկ պարզ է Վրաց պետության վերաբերմունքը սեփական Եկեղեցու և նրա Գլխի նկատմամբ. Միքայել ՄալխասյանՈւկրաինայի հինգ շրջանում օդային տագնապ է հայտարարվել Եվրոպան միացել է Մայամիի բանակցություններին․ Ուիտկոֆ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը ՀՀ է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին. ԴավթյանԻնչո՞ւ են հայ մեծահարուստները որոշել լցնել Ադրբեջանի բյուջեն. Հրանտ ԲագրատյանԶելենսկին հայտարարեց նոր պատժամիջոցների մասին Գելենջիկի օդանավակայանը դադարեցրել է գործունեությունըԿրեմլը նոր տարում սպասում է օտարերկրյա հյուրերի․ Պեսկով Հունաստանը միացել է Ուկրաինայի համար զենք գնելու նախաձեռնությանը 3 կենդանակերպի նշաններ, որոնք ամենաշատը կազդվեն ձմեռային արևադարձիցԱռաջիկայում պետք է սպասել նոր հարձակումների, սադրանքների ու ոտնձգությունների՝ թե՛ ժողովրդի, թե՛ երկրի նկատմամբ. ԱյվազյանԼուկաշենկոն շնորհակալություն է հայտնել ՓաշինյանինՌուսաստանում բանկերը գումարների փոխանցման ժամանակ սկսել են պարզել ազգակցական կապը Թուրքիայի ամենավտանգավոր շրջանը Ադանայում է. ԱԲՈւայթը հասկացրեց, որ առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ ԳաջիևՍամարայում շաբաթ օրն անհետ կորած 4 երեխաները գտնվել են․ մանրամասներ Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի«Ռեալում» մտահոգված են Վինիսիուսի շուրջ ստեղծված լարված մթնոլորտովՔննարկվել է ԵԱՏՄ շրջանակում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման հարցըՊրեմիերա․ Տաթև Ասատրյան - Ձյուն (տեսանյութ)ԵԱՏՄ նիստից հետո մի շարք փաստաթղթեր են ստորագրվել (տեսանյութ)Ֆրանսիայի նախագահի նստավայրից 40 հազար եվրո արժողությամբ արծաթե սպասք և ճենապակի են գողացելԼույսը վառի´ր. Կանացի նախանձ (տեսանյութ)Գրեթե 10 օր է Ավան Խուդյակով 3-րդ նրբանցքում 10-ից ավելի տան տերեր չեն կարողանում ներս ու դուրս անել․ խմելու ջուրն էլ կորում է Իմ սե՜ր, դու իմ կյանքի ամենամեծ նվերն ես․ Քրիստինա Եղոյան (լուսանկարներ)Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնի փոխտնօրենի պատճառով է Տեր Վրթանեսը սրտի կաթված ստացել (տեսանյութ)Այդպես էլ գրեցի մայրիկիս շիրիմին․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումըԻմ երախտագիտությունն եմ հայտնում Ադրբեջանի նախագահին․ Փաշինյան (տեսանյութ)2026 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը կանցնի Ղազախստանին Տեր Վրթանեսի առողջության հետ կապված վտանգն արդեն անցյալում է. Հայր ԶաքարիաՆիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինից (տեսանյութ)Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Դմիտրիևը ժամանել է Մայամի՝ Ուիտկոֆի և Քուշների հետ Ուկրաինայի հարցով նոր բանակցություններիՍիրուշոն անդրադարձել է քննադատություններին․ հիասթափված հաճախորդներն անակնկալ կստանան (տեսանյութ)ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում անդամ պետություններից յուրաքանչյուրին․ Պուտին Այսօր Տեր Արարատը պատարագի ժամանակ հիշատակել է կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունըԻնչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով․ ԱվինյանՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԱմանորյա տոների ոչ աշխատանքային օրերն՝ այս տարիՓաշինյան–Պուտին ձեռքսեղմում Սանկտ Պետերբուրգում (տեսանյութ) Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Սանկտ Պետերբուրգում (տեսանյութ) Ովքեր են Փաշինյանին դիմավորել «Պուլկովո» օդանավակայանում Իլոն Մասկը դարձել է առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 700 միլիարդ դոլարը 2026 թվականի հորոսկոպ. 3 կենդանակերպի նշաններ, որոնք բախտավոր կլինեն Հայկական պատվիրակությունը Եգիպտոս կգործուղվի Սանկտ Պետերբուրգում խաղաղության մրցանակով կպարգևատրվեն Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները․ ՊեսկովՇանը փակել են բեռնախցիկում․ օդի խիստ պակասից՝ կենդանին կոտրել է լուսարձակը (տեսանյութ)Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ (տեսանյութ)
Ամենադիտված