Պենտագոնը հրապարակել է ՉԹՕ-ների երեք տեսագրություն (տեսանյութ)
ՏեսանյութերՊենտագոնը հրապարակել է չբացահայտված թռչող օբյեկտների մասնակցությամբ երեք տեսանյութ: Դրանցից մեկը նկարահանվել է 2004 թվականի նոյեմբերին, մյուս երկուսը՝ 2015-ի հունվարին: Դրանք բոլորն արդեն իսկ տեղադրվել էին համացանցում՝ առանց ԱՄՆ պաշտպանության նախարարության թույլտվության: Այս մասին հայտնում է НТВ-ն:
«Պաշտպանության նախարարությունը հրապարակում է այս տեսանյութերը, որպեսզի ցրեն հանրության ցանկացած սխալ պատկերացումներն այն մասին, թե արդյոք տարածվող կադրերն իրական են եղել: Տեսագրություններում արձանագրված երևույթները դեռևս բնութագրվում են որպես «չճանաչված»», - ասվում է Պենտագոնի կայքում: