«Փաստ». Ոստիկանները ֆինանսական ներդրում են ունեցել
Հայկական Մամուլ«Փաստ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ այս օրերին Հայաստանի ոստիկաններն աշխատում են գերագույն ծանրաբեռնվածությամբ՝ իրենց ընթացիկ պարտականություններից զատ ապահովելով նաեւ պարետատան կողմից կայացվող որոշումների կատարման գործընթացը: Սակայն, այս ամենից զատ, նրանք նաեւ իրենց ֆինանսական ներդրումն են ունեցել համավարակի հաղթահարման գործում: «Փաստ» թերթի տեղեկություններով, կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու եւ հաղթահարելու համար գանձապետարանում բացված հատուկ հաշվեհամարին գումար է փոխանցվել նաեւ ՀՀ ոստիկանության կողմից: Մեր աղբյուրների փոխանցմամբ, խոսքը շուրջ 33 միլիոն դրամի մասին է, որը հավաքվել է միջին ու բարձր սպայական կազմի կողմից՝ կամավորության սկզբունքով»: