Խաչատուրյանն ու Գուտերեշը քննարկել են տարածաշրջանային խաղաղության և ՀՀ-ՄԱԿ համագործակցության հարցերը Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ն դեռ չի կարող փոխարինել Ուկրաինայում Starlink համակարգին Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները Գոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմություն Պատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարար Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը Փաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․Խաչատրյան Starlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. Զելենսկի Պոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել Հայաստան 

«Հրապարակ». Արդեն Պետրոս Ղազարյանին եւ Մարգարիտա Գրիգորյանին փոխարինողների անուններ կան

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հ1-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի աղմկոտ հրաժարականից հետո բուռն քննարկումներ են ընթանում, թե ով է նրան փոխարինելու այդ պաշտոնում։ Այս պահի դրությամբ տրվում է 2-3 անուն՝ «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Կառլեն Ասլանյանի, «1-ին լրատվականի» մեկնաբան Նվեր Մնացականյանի, գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանի, լրատվական հաղորդումների տնօրենի ԺՊ Ռուբեն Շահինյանի, նաեւ՝ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Արա Շիրինյանի նախկին խորհրդական, բանաստեղծ Տիգրան Պասկեւիչյանի անունը։ Թեեւ դա արտառոց է, քանի որ Տիգրան Պասկեւիչյանն իր 30 տարվա ընկեր Արա Շիրինյանից բաժանվեց բավականին վատ՝ վերջինիս մեղադրելով լճացման եւ Հանրայինը ռոբասերժական ճահճում պահելու մեջ եւ հրաժարական տալով խորհրդականի պաշտոնից։ Բայց մեր աղբյուրն ասում է, որ Տիգրան Պասկեւիչյանի անունը քննարկվում է, եւ եթե Նիկոլ Փաշինյանը որոշի, որ Պասկեւիչյանն է Մարգարիտայի իրավահաջորդը, ապա Արա Շիրինյանին ոչինչ չի մնա, քան աշխատել Տիգրանի հետ։ Ինչ վերաբերում է Կառլեն Ասլանյանին, ապա ավելի հավանական է համարվում նրա՝ Հ1-ի լրատվական եւ վերլուծական հաղորդումների, քան Հ1-ի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելը։ Նվեր Մնացականյանի մասով, առհասարակ, բացառում են, մեզ ասացին, որ նման լուրերը տարածում է կա՛մ հենց ինքը, կա՛մ իր ընկերները։ Տնօրենի պաշտոնակատար Արմեն Սարգսյանին, ճիշտ է, ոմանք անցողիկ ֆիգուր են համարում, սակայն հնարավոր է, որ եթե մարդ չգտնեն, հենց նա էլ ընտրվի։ Թեկնածուների թվում տալիս են նաեւ հեռուստալրագրող Վարդ Սիմոնյանի անունը, ով նույնպես հավակնում է գործադիր տնօրենի պաշտոնին։ Ինչ-որ մի շրջանակ շրջանառում է նաեւ ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանի անունը, թեեւ անհասկանալի է, թե ինչու պետք է օրեցօր ընդլայնվող լիազորություններ ունեցող մարմնի ղեկավարը, որն արդեն շատ երիտասարդ չէ, գնա եւ իր անդարդ գլուխը դնի այդ հոգսի տակ, որքան էլ որ բարձր աշխատավարձը գայթակղիչ լինի։ Ի դեպ, նման մտավախություններ շատերն ունեն, այն էլ՝ այս խառը ժամանակներում։ Բայց նաեւ չի բացառվում, որ մրցույթին մասնակցեն մեծ թվով մարդիկ, եւ թեկնածուների ցանկից Նիկոլ Փաշինյանը կատարի իր ընտրությունը։ Նշենք, որ Հանրայինում պայթած սկանդալն ավելի խորքային պրոբլեմներ է առաջացրել։ Չի բացառվում,որ աշխատանքից ազատման դիմումներ են գրել նաեւ Մարգարիտա Գրիգորյանի ֆինանսական գծով փոխտնօրեն Արարատ Հակոբյանն ու ԱԱԾ-ն ներկայացնող հաստիքային աշխատակից Կարեն Հակոբյանը։ Հանրայինի մամուլի քարտուղարը, սակայն, հերքեց 3 աշխատակցից բացի այլ անձանց դիմում գրելու տեղեկությունը՝ ասելով․ «Կարող եմ ասել, որ խորհրդի տված հայտարարություններից հետո, որ այլ մարդիկ եւս դիմում են գրել, որեւէ տեղեկություն այս մասին չկա։ Շարունակում են իրենց աշխատանքը կատարել այս պահի դրությամբ»։ Ամեն դեպքում, մեր աղբյուրը վստահ է, որ կադրային մեծ մաքրում է սպասվում, եւ բացի Մարգարիտա Գրիգորյանից, Պետրոս Ղազարյանից ու Վարդան Հակոբյանից, սեղանին է եւս մի քանի հոգու դիմում, որոնց ուզում են անդրադառնալ մրցույթից հետո, երբ նոր տնօրենը կորոշի՝ պահո՞ւմ է, թե՞ ազատում նրանց աշխատանքից։ Գործադիր տնօրենի ԺՊ-ն կարող է 6 ամիս աշխատել, հետաքրքիր է՝ ե՞րբ կանցկացվի տնօրենի մրցույթը․ շատ արա՞գ, թե՞ մինչեւ 6 ամիս ընկած ժամանակահատվածում։ Կարծիքները կիսվում են, թեեւ ավելի գերակշռող է, որ մայիսի 14-ին արտակարգ դրության ավարտից հետո մրցույթը կհայտարարվի։ Իսկ մինչ այդ մաքրում են Մարգարիտա Գրիգորյանի թողած ինչ-որ «պոչեր», աուդիտ է անցկացվելու։ Հանրայինի մամուլի քարտուղար Տիգրան Դանիելյանը մեզ հայտնեց, որ տեղյակ չէ, թե երբ է լինելու մրցույթը, եւ խորհուրդ տվեց դիմել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ։ Խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը հարցին, թե երբ կկայանա մրցույթը, ասաց․ «Մտածում ենք՝ երեւի մեկ շաբաթից, չգիտեմ, դեռ տենց չենք խոսել։ Մենք մտածում էինք, որ առաջիկայում, որովհետեւ հարց կա, թե ով է լինելու մրցութային հանձնաժողովում, մենք մտածում ենք՝ ինչ հանձնաժողով կազմենք, որ ընտրությունն արդար լինի»։ Հիշեցնենք․ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին բացի Հանրային խորհրդի անդամներից հրավիրվել էին նաեւ «դրսից անդամներ»՝ Երվանդ Երզնկյանը, Մարատ Օրդյանը։ Ստեփան Զաքարյանին հարցրինք՝ նորից ինչ-որ մարդիկ պե՞տք է հրավիրվեն։ «Մենք նախ պետք է մրցութային հանձնաժողով կազմենք, այդ հանձնաժողովը որոշի հաղթողին կամ հաղթողներին, նոր խորհուրդը հաղթողների միջից ընտրի եւ նշանակի տնօրեն»,- ասաց Զաքարյանը։ ՀԳ․ Ի դեպ, Հ1-ի լրատվական եւ վերլուծական հաղորդումների նախկին տնօրենի՝ Պետրոս Ղազարյանի փոխարեն նախատեսվում է կառավարության ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի թեկնածությունը, թեեւ մեզ հասած լուրերով՝ նա հակված է տեղափոխվել»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բրյանսկի մարզում կնոջ դիակ է հայտնաբերվել սնդուկի մեջԽաչատուրյանն ու Գուտերեշը քննարկել են տարածաշրջանային խաղաղության և ՀՀ-ՄԱԿ համագործակցության հարցերըԿալասը հայտարարել է, որ ԵՄ-ն դեռ չի կարող փոխարինել Ուկրաինայում Starlink համակարգինTesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա (տեսանյութ)Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ ՌուսաստանինՏղամարդը 20 տարի շարունակ ներկայացել է որպես իր մահացած երկվորյակ եղբայր՝ բանտից խուսափելու համարՊուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցելԽաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներըԳոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմությունՊատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարարՀայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ ԼուկաշենկոՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՓաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․ԽաչատրյանStarlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. ԶելենսկիՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԳերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել եվրոպական ավտոարդյունաբերությանը աջակցելու ծրագրի շուրջԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. ՆովակՔննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցերԴեղատան տերը կենդանիների համար նախատեսված դեղամիջոցները վաճառել է որպես մանկական դեղամիջոցAFP. Մակրոնը կորցնում է իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզումԲըրնհեմն ասել է, որ չի ցանկանում պատմության մեջ մտնել որպես Մեծ Բրիտանիայի վերջին վարչապետԻնչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունըԽաղաղության խոստումներ, էլեկտրաէներգիա՝ Ադրբեջանից. Զելենսկին արյունոտել է իրեն կերակրող ձեռքըԱՄՆ-ն կրկին հետաձգել է «Լուկօյլի» արտասահմանյան բենզալցակայանների դեմ պատժամիջոցների կիրառումըԼուկաշենկոն կոչ է արել Զելենսկուն կատարել իր խոստումները և առաջադրվել նախագահի պաշտոնումԽաղաղության հաստատման գործընթացում առկա են բնապահպանական հարցեր. վարչապետՎատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին վիրահատությունից հետոՀայաստանում ապօրինի զենքի շրջանառության 164 դեպք է արձանագրվել․ 11 անձ ձերբակալվել էՄեծ Բրիտանիան մոտ 1 մլրդ ֆունտ կներդնի տարբեր ոլորտներում. ներկայացուցիչԶելենսկին ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է խնդրելԻրանը խոստացել է արձագանքել ԱՄՆ-ի կողմից երկրի էներգետիկ օբյեկտների դեմ ուղղված սպառնալիքներինՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնականԻրաքի արտգործնախարարը Իրան-ԱՄՆ հակամարտությունից երկրին հասցված վնասը գնահատում է 60 միլիարդ դոլարՀայաստանի և Ղրղզստանի նախագահները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության հեռանկարներըՖինանսների նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողանում գտնել 40 միլիարդ եվրո ռազմական կարիքների համարՀայաստանի և Թուրքիայի նախարարները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության նոր հնարավորություններըԶիմբաբվեի ներկայացուցիչ․ Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ֆինանսավորումԻջևան համայնքին կվերադարձվի Աչաջրի գյուղապետարանի և Մշակույթի տան շուրջ 125 քմ տարածքՀարավային Կորեան ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի հետ սահմանին ռոբոտներ տեղակայելու հնարավորությունըՀոկտեմբերի 17-ից Երևանի թիվ 1 և 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին պատերազմների ժամանակ շրջակա միջավայրին հասցված վնասի համար Սենեգալի ներկայացուցիչ․ Վերականգնվել է 80 մլն հեկտար տարածք, ավելանում է բնապահպանական բյուջենԲնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը. ԻնվենթորԿոբախիձեն բացատրել է, թե ինչ կլինի, եթե Ուկրաինան միանա ԵՄ-ինԹուրքիայի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և կառավարությանը՝ միջոցառման կազմակերպման համարՖիդանը երկրներին կտեղեկացնի դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին Պատերազմի հետևանքով Լիբանանի բնապահպանական կորուստները գերազանցել են 525 մլն դոլարը. Էլ-ԶեյնՀուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտըԼուկաշենկո. ԱՄՆ-ն սխալվում է՝ իրեն անկասելի ուժ համարելովԱլիևի նոր մեղադրանքները, հոսանք՝ Ադրբեջանից ու Թուրքիայից․ անկլավների հարցն ու ՌԴ-ի գործոնը
Ամենադիտված