Քարաթափում Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհին
Արտակարգ Պատահար
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին առկա է քարաթափման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից 4 հրշեջ-փրկարար:
Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի կողմից իրականացվել է արհեստական քարաթափում՝ թույլ և ուղղորդված ստիպողական հրման աշխատանքներ, ինչի արդյունքում քարաբեկորները հեռացվել են (10 խմ):
Ճանապարհի մաքրման աշխատանքներին աջակցել են «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի 2 էքսկավատորներ:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին՝ ժամը 15:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. առկա է նոր քարաթափման վտանգ:
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել էր, որ Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ). ճանապարհը երկկողմանի անցանելի է։ Ճանապարհի մաքրման աշխատանքներն իրականացվել են համայնքապետարանի կողմից: Փրկարարների օգնության կարիք չի առաջացել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ