Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ
Արցախ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, ով աշխատանքային այցով գտնվում է Ստեփանակերտում։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից։
Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների արտաքին քաղաքական ընդհանուր օրակարգին, ինչպես նաև անվտանգության ոլորտին վերաբերող հարցեր։ Կողմերն ընդգծել են արտաքին քաղաքական և անվտանգային մարտահրավերներին դիմակայելու նպատակով ներդաշնակ և համակարգված ջանքերի շարունակականության կարևորությունը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու