Ալեն Սիմոնյանի լրջության գնահատականը տվել ենք՝ փոխնախագահ ընտրելով. Մակունցը՝ Անի Սամսոնյանին
Քաղաքական
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն Ալեն Սիմոնյանի լրջության գնահատականը տվել է նրան ԱԺ փոխնախագահ առաջադրելով և ընտրելով: Այս մասին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հակադարձելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի ելույթում հնչեցված մտքին, թե «Իմ քայլը» խմբակցությունում լուրջ չեն ընդունում Սիմոնյանին:
«Մեր թիմակից Ալեն Սիմոնյանի լրջության գնահատականը «Իմ քայլը» խմբակցությունը տվել է Սիմոնյանին ԱԺ փոխնախագահ առաջադրելով և ընտրելով: Եվ նրա ելույթներից, նաև առաջնային ֆրոնտում մեր տեսակետները ներկայացնելիս, կարծում եմ, էլ ավելի տեսանելի է մեր վերաբերմունքը և լուրջ վերաբերմունքը մեր թիմակցի նկատմամբ: Իսկ ինչ վերաբերվում է, որ Ալեն Սիմոնյանը դիպուկ, տեղ-տեղ սուր, բայց փաստարկված տեսակետներ է հայտնում, որին հակափաստարկներ չկան, պարզապես պետք է ընդունել, որ հակափաստարկներ չկան»,-ասաց Մակունցը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)