Ֆրանսիայի իշխանությունները կարող են արգելել ֆուտբոլի առաջնության վերսկսումը. L'Equipe
Սպորտ
Ֆրանսիայի իշխանությունները կարող են արգելել ֆուտբոլի ազգային առաջնության վերսկսումը մինչև օգոստոսի կեսերը: Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածման հետ կապված ինքնամեկուսացման ռեժիմը երկարաձգվեց մինչև մայիսի 11-ը: Երեքշաբթի օրը սպասվում է երկրի վարչապետ Էդուարդ Ֆիլիպի ելույթը: Ըստ աղբյուրի` մեծ հավանականություն կա, որ Ֆիլիպը կարգելի երկրում ֆուտբոլային իրադարձությունների վերսկսումը մայիսի 11-ից հետո, և այս դեպքում Ֆրանսիայի առաջնությունը կվերսկսվի միայն օգոստոսի կեսերին: Բացի այդ՝ L'Equipe- ը հայտնում է, որ երեքշաբթի ավելի ուշ հանդիպում կկայանա Ֆրանսիայի սպորտի նախարար Ռոքսան Մարասինյանուի և Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FFF) ղեկավար Նոել Լե Գրեյի միջև:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան