Ynet․ Հայոց ցեղասպանության ճանաչումը խոր ճեղք է բացել Իսրայել–Ադրբեջան հարաբերություններում Մասյացոտնի թեմի առաջնորդ Հայր Ռուբենը Սուրբ Պատարագ կմատուցի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա Հայ–իրանական առեւտրի կենտրոնը Գագիկ Ծառուկյանին էր պատկանում. ինչո՞ւ չստացվեց համագործակցությունը Օդի ջերմաստիճանը հուլիս 8-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգել. Ինչ է սպասվում ընդդիմությանը Փաշինյանին կսպասենք Թեհրանում. ռազմավարական գործընկերության փաստաթղթեր կստորագրվեն. ՀՀ-ում Իրանի դեսպան Հրդեհ՝ ռեստորանային համալիրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Երկու կողմերն էլ ունեցել են բողոքներ, գործը հասել է դատարան. Իրանի դեսպանը՝ Ծառուկյանի գործի մասին Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Դատախազությունը պահանջում է՝ «Մուլտի գրուպ»-ի շինությունները վերադարձվեն Հայաստանի Հանրապետությանը 

Շնորհավորում եմ ձեզ, Ռուբիկոնն արդեն անցել եք. Արտակ Զաքարյան

Բլոգոսֆերա

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը գրառում է արել՝ անդրադառնալով նոր իշխանության «սերմանած քաղաքական մշակույթին»: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

««Դըմփ, դըմփ, հո՛ւ»-ն հենց այնպես չէր մտածված:

Թեկուզ և Ջորջ Օրուելի «Նորալեզվի հիմնական նպատակը մտքի ծավալների նեղացումն է» միտքը ակտուալ է ժամանակակից աշխարհում, այնուամենայնիվ, նախընտրելի և պարտադիր է օրենսդիր մարմնում հնչեցնել կենդանի խոսք` բովանդակային առումով հստակ ասելիքով: Միևնույն ժամանակ պարտադիր է գրական բառամթերքի գործածումն ու խոսքի մշակույթի դրսևորումը, անշուշտ, հիշելով, որ խոսքային լավագույն ավանդույթներ և մշակույթ ունեցող ժողովուրդ ենք, և որպես ժողովրդի ընտրյալներ՝ պարտավորված եք լեզվի բառամթերքի լավագույն շերտերն օգտագործել: Այստեղ կարևորվում և առանցքային նշանակություն է ձեռք բերում խորհրդարանի և քաղաքացիական հասարակության միջև ձևավորված երկխոսությունը, որի կայացվածության աստիճանից բխում է խորհրդարանական մշակույթը:

Այսպես կոչված հեղափոխության և նրա լիդերի «դաստիարակած» քաղաքացիական հասարակությունը վերջին տարիներին տեսել է ստախոսություն, կեղծիք, խաբեություն, մանր քաղաքական ժուլիկություն, ավանտյուրա, քաղաքական ընդդիմախոսներին հայհոյանք, հոգեբանական և տեղեկատվական տեռոր և այլն: Հետևաբար այդ քաղաքացիական հասարակության ընտրած խորհրդարանն էլ պետք է լինի այդ ամենի խտացված դրսևորումը: Ոչ մի զարմանալու բան չկա: Ունենք էյֆորիկ տրամադրությունների հիման վրա, քաղաքացիների մոտ 30%-ի կողմից, ամբոխավարական եղանակով ձևավորված մեծամասնություն՝ առանց քաղաքական կենսագրության ու պատկերացումների:

«Տներից հանել սամասուդ անել, սատկացնել», «թաթիկներն ու գլուխները կկտրենք», «վնգստում են», «ու՞մ շունն ա՞», «շնաբարո դուրսպրծուկ», “«ավատեսություն ծծող» «տրյապկա», «մոմ ծախեք», «մնացուկներ», «լափել են», «թափթփուկներ», «փռելու ենք ասֆալտին», «այբբենարանը պետք է աղբանոց նետվի», «պատերով ենք տալու», «ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չի պլստալու», իշխանական ֆեյքերի հայհոյանքներ և այլն: Սա է ձեր սերմանած քաղաքական մշակույթը: Սա այն է, ինչն արդեն երկու տարի է մտել է մեր տեսադաշտ, ու դուրս չի գալիս: Օրեցոր ավելի ու ավելի կատարելագործված տեսք ստանալով՝ հասնում է սեռական բնույթի հայհոյանքների, այն, ինչ երեկ տեսանք խորհրդարանում: Շնորհավորում եմ ձեզ, Ռուբիկոնն արդեն անցել եք:

Սակայն տիեզերքն ունի պատճառի և հետևանքի օրենքը, որի համաձայն՝ այս ամենը վերադառնալու պարտադիր հատկություն ունի: Եվ պատահական չէ, որ սոցցանցերում արդեն զանգվածային հայհոյանքների, սուր քննադատության ու դժգոհությունների են արժանանում հենց գործող իշխանությունները: Իսկ ինչո՞ւ է այդպես, և ինչո՞ւ են թվացյալ մեծ լեգիտիմություն ունեցող իշխանություններն արժանանում նման վերաբերմունքի: Ո՞ւր կորան այն մեծ ակնկալիքներն ու հայսերը:

Պատճառները պարզ են: Միշտ պետք է հիշել, որ խորհրդարանական մշակույթն անմիջական կերպով կախված է ընտրական ինստիտուտի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքից։ Որքան ցածր է ընտրություններին գիտակցաբար մասնակցող քաղաքացիների տոկոսը, այնքան ցածր է խորհրդարանական մշակույթի մակարդակը։ Եթե իշխանափոխության պատճառներն ու ընթացքն ինձ համար որոշ առումով հասկանալի են, ապա որևէ մեկն ինձ չի կարող ապացուցել, որ 2018թ. ընտրությունները տեղի են ունեցել մարդկանց գիտակից ընտրության միջոցով՝ մտածված ու հավասարակշռված: Դըմփ, դըմփ հուն հենց այնպես չէր մտածված:

Մարդն իհարկե ընդունակ է սխալներ անելու, դա ինչ որ տեղ նույնիսկ անխուսափելի է: Չմտածված, էմոցիոնալ, էյֆորիկ, պահի տակ, տաք գլխով կայացված ցանկացած քայլ կամ որոշում որպես կանոն բերում է հիասթափության: 2018 թ. դեկտեմբերի 9-ի ընտրություններում իրենց որոշման պատճառով շատերն այսօր սկսել են հայհոյել, փոշմանել, տարակուսել, ափսոսել, հիասթափվել ու դժգոհել: Մնում է հուսալ, որ քաղաականության այս դաժան կատակն այլևս չի մոռացվելու ու չի կրկնվելու:

P. S. #Ապաշնորհկառավարում, #անբարտավանկեցվածք, #սոցիալականկոլլապս, #տնտեսականճգնաժամ, #քաղաքականաճպարարություն, #արագբացահայտվողխաբեություններ, #արտաքինմարտահրավերներ, #իրավիճակինոչադեկվատքայլեր, #արժեքներիոտնահարում, #դատարկաբանություն…

Սրանք այն հեշթեգերն են, որոնք արդեն վերաբերում են գործող իշխանություններին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ynet․ Հայոց ցեղասպանության ճանաչումը խոր ճեղք է բացել Իսրայել–Ադրբեջան հարաբերություններումՄասյացոտնի թեմի առաջնորդ Հայր Ռուբենը Սուրբ Պատարագ կմատուցի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցումՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա Հայ–իրանական առեւտրի կենտրոնը Գագիկ Ծառուկյանին էր պատկանում. ինչո՞ւ չստացվեց համագործակցությունըՕդի ջերմաստիճանը հուլիս 8-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանովՄադյարը հույս ունի հանդիպել ԶելոնսկիինԽոշոր ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ 3 վիրավորներից մեկը անչափահաս էՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգել. Ինչ է սպասվում ընդդիմությանըBloomberg. Թրամփը Մերցի կնոջ կողքին է նստել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առթիվ կազմակերպված խնջույքինՓաշինյանին կսպասենք Թեհրանում. ռազմավարական գործընկերության փաստաթղթեր կստորագրվեն. ՀՀ-ում Իրանի դեսպանՀրդեհ՝ ռեստորանային համալիրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին փոխըմբռնման հուշագիրը խախտելու մեջԵրկու կողմերն էլ ունեցել են բողոքներ, գործը հասել է դատարան. Իրանի դեսպանը՝ Ծառուկյանի գործի մասինWP. ԱՄՆ Կոնգրեսում շատերը դեմ են Թուրքիային F-35-ների հնարավոր վաճառքինԻրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Դատախազությունը պահանջում է՝ «Մուլտի գրուպ»-ի շինությունները վերադարձվեն Հայաստանի ՀանրապետությանըԲացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարողի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք Իրանի շատ լեգիտիմ անհանգստությունը պետք է հստակ արձագանք ստանա. ՀՀ-ում Իրանի դեսպանԱՄՆ-ը հայտարարել է Իրանի դեմ «հզոր հարվածների շարքի» մեկնարկի մասինԱվարտվել է «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու գործի քննությունը․ ՔԿՆրանք Իրանին լավ չեն ճանաչում, եթե ԱՄՆ-ը խախտի պայմանավորվածությունները, կպատասխանենք. ՀՀ-ում Իրանի դեսպանՌյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կհայտարարի, որ Հորմուզի նեղուցը պետք է բացվի դաշինքի երկրների համարԻԻՀ գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությունը դարձավ աննախադեպ մեծ իրադարձություն. ՀՀ-ում Իրանի դեսպանՀակաբիոտիկների և հակասնկային դեղերի համատեղ, սակայն ոչ հիմնավորված կիրառումը Հայաստանում ունի զգալի տարածում 41 երկրների ղեկավարներ են ամենաբարձր մակարդակով մասնակցել Խամենեիի հուղարկավությանը. Խալիլ ՇիրղոլամիԻրանի դեսպան․ Խամենեին առանձնահատուկ վերաբերմունք ուներ Հայաստանի նկատմամբՔաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցովԵրևանում բախվել են «Mercedes»-ը, «Chevrolet»-ը, «Kia»-ն և «Toyota»-ն. կա 3 վիրավորԱյսօր աշխարհի բնակչության մոտ 99%-ը միաժամանակ գտնվելու է արևի լույսի ներքոԷրդողանի կինը թույլ չի տվել Մակրոնին համբուրել իր ձեռքը (տեսանյութ) ՀԷՑ-ի կառավարման 6-8 ամսում 400 մլն դոլարի պարտքից մարվել է 50 մլն-ի վարկ. Ռոմանոս ՊետրոսյանԽաբեությամբ հափշտակել են 1.2 մլն լիտր դիզվառելիք. գործն ուղարկվել է դատախազինՋուր չի լինի. հասցեներ#ՈՒՂԻՂ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսըԱբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել էԼույս չի լինի. հասցեներԻրան–ԱՄՆ լարվածությունը սրվում է․ Թեհրանը հայտնում է 85 ամերիկյան ռազմական օբյեկտի վրա հարվածների մասին«Հրապարակ». Ծառուկյանի օբյեկտներին վնասներ են պատճառել, անվտանգային խնդիրներ առաջացրել ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում․ «Հրապարակ»Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ»«Իրավունք». Ինչ է սպասվում ընդդիմությանը«Հրապարակ»․ Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ»13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Պողոսյանը ցուցադրում Ծառուկյանի տապալման կադրերը․ Ժողովուրդ«Հրապարակ»․ Փաշինյանը չի ներում Ծառուկյանին «Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. Փակ հանդիպում ղեկավարի հետ. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները Թաքցնում են առյուծներին. ինչո՞ւ Տիգրան Ավինյանը համաձայնեց մաս կազմել կենդանասպանության. «Ժողովուրդ»Քնի կարևորությունը մարդու առողջության համարԱշխարհում ձևավորվում է նոր մրցակցություն միջազգային տրանսպորտային միջանցքների համար
Ամենադիտված