Հատուկ փաստեր սիրողների համար․ Արտակ Մանուկյան
Բլոգոսֆերա
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը «հատուկ փաստեր սիրողների համար» գրառում է արել։ Նա մասնավորապես նշել է.
«2019թ տարեվերջին կառավարության տրամադրության տակ եղած դրամական միջոցների ծավալը կազմել է շուրջ 72 մլրդ դրամ։
Հատուկ մեր ընդդիմադիր գործընկերների համար հիշեցնեմ, որ 2020թ պետական բյուջեի դեֆիցիտը (եկամուտներ հանած ծախսեր) հաստատվել էր շուրջ 160 մլրդ դրամի չափով, ընդ որում դրա ֆինանսնավորման նպատակով նախատեսված է 47 մլրդ դրամ՝ վերը նշված կառավարության տրամադրության տակ գտնվող դրամական միջոցների հաշվին (72 մլրդից)։ Այսինքն՝ կառավարության ազատ դրամական միջոցները կազմում է 25 մլրդ դրամ։ Այսինքն ՓԱՍՏԱՑԻ 2020թ կառավարության ազատ դրամական միջոցները կազմում են շուրջ 25 մլրդ դրամ։
Այս համատեքստում հիշեցնեմ, որ ներկա պահին կառավարության կողմից հաստատված միջոցառումների արդյունքում պետբյուջեից 30 մլրդ դրամի չափով ծախս է կատարվել թիրախային խմբերի համար»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)