Թոշակառուն մահացել է՝ մնալով մետրոյի վագոնի փակ դռների արանքում (Տեսանյութ)
Ռուսաստան
63-ամյա տղամարդը մահացել է՝ մնալով մետրոյի վագոնի փակ դռների արանքում: Երբ վագոնը մտել է թունել, տղամարդու գլուխը դիպչել է պատին, փոխանցում է LifeNews.ru-ն: Ողբերգությունը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին՝ Մոսկվայի մետրոյի Краснопресненская կայարանում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Իվան Գուդինը մտել է վագոն վերջին պահին, սակայն հանկարծակի որոշել է դուրս գալ: Թոշակառուն փորձել է ձեռքերով բացել դուռը, սակայն չի կարողացել մինչև վերջ ոտքը դուրս հանել փակված դռների արանքից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)