Զվերևը կանգ չի առնում․ Շելթոնի նկատմամբ 7-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Հայտնում եմ իմ հավատարմությունը Մասիսի մարդկանց և մեր համայնքի ապագայի նկատմամբ. Համբարձումյան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արգենտինայի գոլային տարափը․ Կոստա Ռիկան պարտվեց 0։7 հաշվով «Թող Տերն օրհնի մեր ուղին, տանի դեպի հաղթանակ». Դավիթ Համբարձումյանը աջակիցների հետ աղոթք բարձրացրեց Պորտուգալիան դիմացավ 10 ֆուտբոլիստով․ 3։2 հաղթանակ և առաջին տեղը Հոլանդի հարվածը 96-րդ րոպեին․ Նորվեգիան շրջեց խաղն ու անցավ քառորդ եզրափակիչ Պենտագոնի կոշտ գնահատականը․ Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի խորքում չեն փոխում պատերազմի ընթացքը Նոր Սահմանադրությամբ վարչապետի լիազորությունները պակասելու են, ընդդիմությանը՝ ավելանալու. Պապոյան Սի Ծինփինը՝ Պուտինին․ Ռուսաստանի և Չինաստանի կապերը «լեռան պես անսասան» են Ո՞վ է ասել, որ ԵԱՏՄ-ն ուզում ենք փոխարինել ԵՄ-ով․ ուզում ենք երկուսում էլ ավելի շատ վաճառել Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթամուղի վրա նոր գրոհի մասին 

Հնդիկների Հայաստան ներգաղթելուն պատրաստ են, իսկ հայոց հայրենադարձությանը՝ ոչ. Արմեն Այվազյան

Բլոգոսֆերա

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան և քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՆԴԻԿՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԳԱՂԹԵԼՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ, ԻՍԿ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆԸ՝ Ո՛Չ

Պարզ է արդեն, որ Գլենդեյլի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը հայտնվել է ՀՀ կառավարության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պատասխանատու պաշտոնում ոչ թե հայրենադարձության ծրագրերին նպաստելու, այլ դրանք խափանելու համար։

Իսկ ուրիշ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այն, որ ժողովրդագրական առումով արյունաքամ եղած՝ իր ազգաբնակչության գրեթե կեսը կորցրած մեր երկրում այդ «հանձնակատարն» ամեն քայլափոխի հայտարարում է, որ ՀՀ կառավարությունում հայրենադարձությունն անցանկալի երևույթ է համարվում, իր իսկ բառերով ասած՝ «ռեպատրիացիայի աջակցումը մեր առաջնահերթությունը չենք համարում», «մենք պատրաստ չենք մասշտաբային ռեպատրիացիային: Եթե նման բան տեղի ունենա, եկեք անկեղծ լինենք՝ մենք դրան պարզապես պատրաստ չենք»։ Պարզվում է, նրա գլխավորած գերատեսչական մարմնի գործն էլ ընդամենն արտասահման մեկնելն է և այնտեղ «հայկական սփյուռքի ներկայացուցիչներին ավելի շատ տեղեկություն տրամադրելն է Հայաստանի մասին»
(նրա այսօրվա հայտարարությունները տե՛ս հետևյալ հղումով)։

Բայց հետաքրքիր է, որ ՀՀ կառավարության որևէ ներկայացուցիչ մի օր չասեց, թե, «գիտեք, հարգելի հնդիկներ, ֆիլիպինցիներ, պարսիկներ և մյուս այլազգիներ, Հայաստանը պատրաստ չէ ձեր մասշտաբային ներգաղթին։ Գիտեք ինչ, հարգելիներս, մենք միլիոնավոր արտագաղթած հայրենակիցներ ունենք, որոնց վերադարձին ակնդետ սպասում ենք ու դեռ պետք է ընդունենք մեր երկրում»։ Այսպիսի խոսքեր չեն հնչել, այսպիսի մտքեր չեն ակնարկվել նույնիսկ։ Ստացվում է, որ հայերի հայրենադարձությունը Հայաստան չի խրախուսվում, իսկ ահա այլազգիների ներգաղթը ողջունվում է, ներառյալ հնդկական սերիալների ամենօրյա ցուցադրումներով, մշակութային հանդուրժողականության մասին անհեթեթ հեռուստահաղորդաշարերով ու վիզային արտոնությունների տրամադրումով։

Ըստ երևութին, այս գլենդեյլյան գաստրոլյորի օտարերկրյա հովանավորները խիստ մտահոգված են այն հստակորեն ուրվագծվող հավանականությունից, որ համաշխարհային կարանտինի ավարտից անմիջապես հետո Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից դեպի Հայաստան են ձգվելու տասնյակ հազարավոր նախկին հայաստանցիներ։ Ի դեպ, նրանք թքած են ունենալու, թե ցանկանում են արդյոք նրանց հայրենիքում տեսնել տարբեր տեսակի ու տրամաչափի պաշտոնյաները թե՞ ոչ։ Նրանք ո՛չ որևէ մեկի թույլտվությանն են կարոտ, ո՛չ էլ ավելորդ տեղեկատվությանը։ ՆՐԱՆՔ ՊԱՐԶԱՊԵՍ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՊԱՀՈՎ ՎԱՅՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆ։ Մնացածը՝ տեղում կկողմնորոշվեն, ինչպես այստեղ շատ լավ կողմնորոշվում են հնդիկները, ֆիլիպինցիները, պարսիկներն ու մյուս այլազգիները։

Հ.Գ.
Հայրենադարձության սպասվող նոր մեծ ալիքի մասին խոսել եմ ապրիլի 28-ին կայացած հարցազրույցիս մեջ, որն այդպես էլ վերնագրված է՝ «Համաշխարհային կարանտինի ավարտն ազդարարելու է հայոց նոր հայրենադարձության սկիզբը»՝

https://www.facebook.com/NoyanTapanHolding/videos/2942228429228647/UzpfSTEwMDAxNTgzNzYxMTQ3NTo3Mzg2OTYxMjAwMDE2MzU/?id=100015837611475

Նույն նյութը Youtube-ում դրված է այլ վերնագրով՝
«Փոխանակ մշակենք, թե Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ինչ կարելի է անել՝ մեր «ոտքերին ենք կրակո՞ւմ»»
https://www.youtube.com/watch…»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զվերևը կանգ չի առնում․ Շելթոնի նկատմամբ 7-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Հայտնում եմ իմ հավատարմությունը Մասիսի մարդկանց և մեր համայնքի ապագայի նկատմամբ. ՀամբարձումյանՆոր հարձակումներ Պարսից ծոցում՝ օդում և ծովումՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱրգենտինայի գոլային տարափը․ Կոստա Ռիկան պարտվեց 0։7 հաշվով «Թող Տերն օրհնի մեր ուղին, տանի դեպի հաղթանակ». Դավիթ Համբարձումյանը աջակիցների հետ աղոթք բարձրացրեցՍի Ծինփին. Չինաստանը և Ռուսաստանը պետք է ամրապնդեն փոխգործակցությունը պետական ​​​​մարմինների և զինված ուժերի միջևՊորտուգալիան դիմացավ 10 ֆուտբոլիստով․ 3։2 հաղթանակ և առաջին տեղըՀնդկաստանը կոչ է արել դադարեցնել Հորմուզի նեղուցում քաղաքացիական նավերի վրա հարձակումները Հոլանդի հարվածը 96-րդ րոպեին․ Նորվեգիան շրջեց խաղն ու անցավ քառորդ եզրափակիչԹրամփը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակըՊենտագոնի կոշտ գնահատականը․ Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի խորքում չեն փոխում պատերազմի ընթացքը Նոր Սահմանադրությամբ վարչապետի լիազորությունները պակասելու են, ընդդիմությանը՝ ավելանալու. ՊապոյանԱՄՆ-ում տղամարդը դատապարտվել է 27.5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մահափորձ կատարելու համար Սի Ծինփինը՝ Պուտինին․ Ռուսաստանի և Չինաստանի կապերը «լեռան պես անսասան» ենՈ՞վ է ասել, որ ԵԱՏՄ-ն ուզում ենք փոխարինել ԵՄ-ով․ ուզում ենք երկուսում էլ ավելի շատ վաճառելՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթամուղի վրա նոր գրոհի մասին2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըՍի Ծինփինը կոչ է արել վճռականորեն պահպանել հետպատերազմյան համաշխարհային կարգը Կարևոր հանրաքվեները պառակտման դեմ գործիքներ են, իսկ ընդդիմությունը տեսնում է՝ պառակտման վտանգ կա. Նարեկ ԿարապետյանՀունաստանում բացահայտվել է Իրանի հետ կապվող սպանության դավադրություն․ 5 ձերբակալվածՌուբիո. ԱՄՆ-ում տեխնիկական խափանումները կապված չեն երկրի հակառակորդների գործողությունների հետ Քաղաքացու քվեն թույլ չենք տալու գողանալ. Դավիթ Համբարձումյանի թիմը դա ի զորու է անել.Նորայր ՀակոբյանՖրանսիայում 146 հազար մարդ է դուրս եկել փողոց․ աշխատավարձերի պահանջՀեգսեթը մեկնում է Կոլումբիա․ օրակարգում՝ ռազմական ինքնաթիռի փոխանցումՍի Ծինփինը կոչ է արել պահպանել ազատ և բաց առևտուրն ու ներդրումները Փաշինյանը Գևորգ Պապոյանին գործուղում է ՌԴ. ԱՄՆ-Իրան նոր հարվածներ․ Պուտին-Սի կոշտ ուղերձը Խոշոր հրդեհ՝ Ջրվեժի «Met Gala» ռեստորանային համալիրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկՌուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ զոհվել է 19 մարդ Եթե մի բանի մեջ վախով պիտի մտնես, ավելի լավ է չմտնես․ՀամբարձումյանԱՄՆ-ը չի տեսնում որևէ նշան, որ Իրանը պատրաստվում է հարձակվել Վաշինգտոնի վրա «Միասին, առաջ դեպի հաղթանակ»․ Էդուարդ Բաբայանի կոչը՝ Աբովյանի բնակիչներինՍոմալիի նախագահը մեղադրում է Էմիրություններին․ վեճ՝ ռազմակայանների շուրջՈւկրաինայի հարվածների շուրջ վեճ․ Բեռլինն ու Լոնդոնը հակադարձել են ԱՄՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործիչ Մատան Կահանան դարձել է Քնեսեթի խոսնակ Ծեծկռտուք՝ Օշականում․ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, կասկածյալները հայր ու 2 որդիներն ենԱՄՆ հետախուզության գաղտնի ցանցը խափանվել էՌուբիո. ԱՄՆ-ը քննարկում է Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպումը Մի քայլ առաջ ընկնեմ, ասեմ՝ մենք հաղթելու ենք․ Դավիթ Համբարձումյանի հայրԱՄՆ-ը Իրանի դեմ ժամկետանց զինամթերք է կիրառել․ Հունգ ԿաոՊուտինը և Սի Ծինփինը շարունակել են բանակցությունները աշխատանքային նախաճաշի շուրջ Քվեարկություն պլանավորված չէր, դրա համար ընդմիջում վերցրինք. ԱբրահամյանԼոնդոնի պատժամիջոցներին Իսրայելը պատասխան է խոստանումԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքՌուբինյանը շարունակում է նսեմացնել Փաշինյանին. ՂազարյանԻրան–ԱՄՆ նոր հարվածներ․ Բահրեյնից մինչև ՔեշմՊուտինը Սի Ծինփինին սիրելի ընկեր է անվանելՍի Ծինփինը Պուտինի հետ այսօրվա հանդիպումը խորհրդանշական է անվանել ՔՊ–ում մի մասը Ավինյանի կողմից է, մյուս մասը՝ Աննա Հակոբյանի. Կադրային ջարդ` ԿառավարությունումԱկադեմիական քաղաքում կկառուցվի ուսանողական կացարան՝ 3600 ուսանողի համար․ ԿԳՄՍՆ
Ամենադիտված