Փրկարարները շանը դուրս են բերել հորից և տեղափոխել անվտանգ տարածք
Արտակարգ Պատահար
Մայիսի 2-ին, ժամը 09:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի մոտակայքում գտնվող ջերմոցի տարածքում մոտ մոտ 2,5 մ խորությամբ հորի մեջշուն է ընկել: Կենդանուն դուրս բերելու համար պահանջվել է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ շունն ընկել է Եղվարդի խճուղու թիվ 5 հասցեում գտնվող ջերմոցին հարակից հորի մեջ: ԱԻՆ տեղեկատվությամբ, փրկարարները շանը դուրս են բերել հորից և տեղափոխել անվտանգ տարածք:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ