«Գերանդիով մահը» հայտնվել է եթերում և պահանջել չբացել ԱՄՆ-ի հանրային լողափերը (տեսանյութ)
ՏեսանյութերԱմերիկյան հեռուստաընկերության լրատվական հաղորդման եթերի ժամանակ տեսախցիկի առջև է հայտնվել «գերանդիով մահը»: Այս մասին հայտնում է Mashable պարբերականը:
Նախորդ շաբաթ համացանցում լայն տարածում էր գտել Կալիֆորնայի լողափերում մահվան հագուստով զբոսնող մարդու տեսանյութը:
Պարզվել է, որ այդ հագուստի տակ «թաքնված» է ակտիվիստ Դանիել Ուլֆելդերը (Daniel Uhlfelder): Նա որոշել է այդ կերպ արտահայտել իր բողոքը լողափում հանգստացող քաղաքացիների դեմ, ովքեր չեն պահպանում սոցիալական հեռավորությունը՝ վտանգի ենթարկելով միմյանց:
Ուլֆելդերը ABC հեռուստաընկերության եթերում հանդես է եկել հայտարարությամբ՝ զգուշացնելով Ֆլորիդայի բնակիչներին համավարակի ժամանակ ծովափնայա հանգստի վտանգների մասին:
«Ես կարծում եմ, որ մենք պետք է պահպանենք ավելի արդյունավետ միջոցներ: Հանրային լողափեր վերադառնալու համար դեռ շատ վաղ է և աննպատակահարմար,- ասել է ակտիվիստը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)