Հեռանում էի ծանր սրտով...
Բլոգոսֆերա
Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը գրել է.
«Երկու տարի առաջ այս օրը վայր դրեցի Շիրակի մարզպետի պարտականություններս... Հեռանում էի ծանր սրտով, կիսատ թողնելով բազմաթիվ նախաձեռնություններ ու երազանքներ (անկեղծ, շատ էի ուզում սեփական ձեռքով կրակին տալ վերջին «դոմիկը»): Նախաձեռնություններից ինչ որ բան շարունակվեց, ինչ որ բան՝ մոռացվեց: Շարունակում եմ ուշիուշով հետևել մարզի զարգացմանը: Խնդիր էի դրել «մարզի վրայից ջնջել աղետի գոտու պիտակը, փոխել մարդկանց հոռետեսական տրամադրությունը»:
Հեռանում էր ծանր սրտով, բայց դրական սպասումներով: Հույս ունեի, որ սերն ու համերաշխություն կիշխեն Հայաստանում, դրական փոփոխություններ կտեսնենք: Մաս կազմեցի նոր կառավարությանը, փորձս ու գիտելիքներս անմնացորդ նվիրեցի աշխատանքիս: Բայց դե սևեր, սպիտակներ, հներ, նորեր: Առաջ նայելու, հանրային համերաշխություն հաստատելու, երկրի զարգացման ազգային օրակարգ ձևավորելու փոխարեն երկիրը մխրճվեց անցյալի վերանայման, հանրությունը պառակտելու, վհուկներ փնտրելու ճահիճը,: Սին հույսեր, կորցրած հնարավորություններ....
Եվ նորից խաբված ամբոխը հովիվներ է նոր վիժում,
և նորից կապույտ թռչունը բանտարկվեց իր վանդակում,
և նորից սեղմված բռունցքները ինչ որ բան են պահանջում…
Խելացնոր ազատությունը և կախված անկախությունը
հեղափոխության գորշ երախում...»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)