Ռուսասատնն այսուհետ կունենա մահմեդական հեռուստաալիք
Ռուսաստան
Օգոստոսի 19-ին Ռուսաստանում սկսել է հեռարձակվել մահմեդական առաջին Аль-РТВ հանրային ալիքը։ Հեռարձակումը դեռևս իրականացվում է Ռուսաստանի 7 շրջաններում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Հիշեցնենք, որ Аль-РТВ-ը ստեղծվել է մուսուլմանական խոշոր կազմակերպությունների նախաձեռնությամբ` իսլամի բարոյահոգեբանական քարոզչություն կատարելու նպատակով։ Բացի այդ, հեռուստաալիքի եթերում պատմելու են Ռուսաստանում բնակվող այլակրոնների ու հավատացյալների մասին։ Հեռարձակումը լինելու է շուրջօրյա։
Հեռուստաալիքի գլխավոր խմբագիր է նշանակվել Ռադիոյի ու հեռուսատատեսության եվրասիական ակադեմիայի փոխնախագահ Ռուստամ Արիֆջանովը։ Հեռուստաալիքը ղեկավարում է Հանրային խորհուրդը, որի կազմում են Ռուսաստանի խոշոր իսլամական կազմակերպությունների ներկայացուցիչները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)