Հայաստանում երկու փաստացի չհատվող իրականություններ են ձևավորվում. Նարինե Դիլբարյան
Բլոգոսֆերա
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանում երկու փաստացի չհատվող իրականություններ են ձևավորվում քայլ առ քայլ, մեկն առողջապահականն է նախարար Թորոսյանի կանխատեսումներով, մյուսը պարետատան արտոնություններով ձևավորած հանրային «խանդավառությունն» է բացված սրճարաններում և տարատեսակ մեծ խանությերում: Կարծես յուրաքանչյուրի իրավունքն ու պատասխանատվությունն է հարել այդ իրականություններից որևէ մեկին, բայց անկեղծ ասած՝ անհասկանալի է, թե պարետատունն ինչու ականջալուր չէ առողջապահության նախարարի կանխատեսումներին, հատկապես որ արդեն ունենք կրկնակի վարակման դեպքեր, իսկ սրճարաններում այսօր միակ նորույթը ջերմաչափումն էր, այցելուի անուն- ազգանվան ճշտումը և գրանցումը նոթատետրերում ու սեղաններին ախտահանիչ հեղուկների առկայությունը, Հյուսիսային պողոտայի որոշ սրճարաններում անգամ ներսում կարոտաբաղձ այցելուներ կային՝ ընտանիքներով, մանկահասակ երեխաներով, ընկերական մեծ խմբերով: Ինչպես «Վասն տասն կուսանաց» առակն է բարբառում. «Արթուն կացէ՛ք, զի ոչ գիտէք զաւրն եւ զժամն», թեև Թորոսյանը կարծես գիտէ այդ օրը, քանի որ ԱԺ-ում պնդել է, որ «որ կանոնները չպահպանելու դեպքում, վարակվածների թիվը կարող է հասնել մինչեւ 500 հազար, իսկ հազարավոր մարդիկ կմահանան»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)