ՄԱԿ-ի որոշումները շրջանցող գործողություններն անթույլատրելի են. Ռուսաստան, Չինաստան
Ռուսաստան
Մոսկվան և Պեկինը անթույլատրելի են համարում Սիրիայում միջազգային իրավունքի նորմերի խախտումները,-հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովը երեքշաբթի օրը Մոսկվայում հանդիպել է Չինաստանի Պետական խորհրդի անդամ Դայ Բինգոյի հետ՝ քննարկելու արտաքին քաղաքականության հետ կապված հարցեր։
Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ իրենց գործողություններում երկու պետություններն էլ առաջնորդվում են շատ բարձր չափորոշիչներով,- հայտնում է BBC Russian-ը։ «Այդ չափորոշիչները ՄԱԿ-ի սահմանած միջազգային նորմերի, սկզբունքերի կատարման անհրաժեշտությունն է»,- հայտարարել է Լավրովը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Օբաման հայտարարել էր՝ իր երկիրը կարող է միջամտել հակամարտությանը, եթե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կիրառի քիմիական զենք։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)