Ռուսաստանը պաշտոնապես միացել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը
Ռուսաստան
Այսօր Ռուսաստանը պաշտոնապես միացել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ դառնալով նրա 156-րդ անդամը։ Անդամակցության գործընթացը տևեց 17 տարի: Բանակցություններն անցել են աշխատանքային խմբի շրջանակներում, որոնց մեջ ընդգրկված էին Ռուսաստանի Դաշնության հետ առևտրային չլուծված խնդիրներ ունեցող երկրների ներկայացուցիչները։ Ամենադժվարը Վրաստանի, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ բանակցություններն էին, հաղորդում է vesti.ru-ն։ Անդամակցության հարցը վերջնականապես որոշվել էր 2011-ի դեկտեմբերի 16-ին Ժնևում կայացած ԱՀԿ նախարարական կոնֆերանսի ժամանակ, Ռուսաստանի անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությունը հաստատվել է միաձայն։
Ռուսաստանի անդամակցությունը ԱՀԿ-ին ստացել էր ռուսական տնտեսական հանրության աջակցությունը, թեև այս գաղափարը ունի իր ընդդիմախոսներին։ ՌԴ-ի էկոնոմկայի նախարաությունից նշում են, որ Ռուսաստանի Դաշնության անդամակցությունը այս կազմակերպությանը, առաջին հերթին, ենթադրում է արտասահմանյան շուկաներում աշխատանքային պայմանների կայունություն, առևտրում խոչընդոտների նվազումը, ինչպես նաև միջազգային տնտեսական համագործակցության կանոնների ձևավորման գործընթացում Ռուսաստանի մասնակցության հնարավորություն ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)