Մարթա Կոսը հայկական ծիրանով մուրաբա է պատրաստել Թրամփի արձագանքը` Իրանի հետ կապված Ռուսաստանի առաջարկին Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ կանխվել է հրդեհի տարածումը Փաշինյանը Ծառուկյանով չի սահմանափակվելու․ մարդիկ ասում են՝ ձայն չենք տվել, որ «բոքսի տանձիկ» դառնաք (տեսանյութ) Հայաստանը վրացական հապալասի երկրորդ ներկրողն է Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք Փաշինյանի ամոթն ու քաղաքական մակարդակի իջեցումը․ Մաթևոսյանը՝ ռեպրեսիաների և հետընտրական շրջանի մասին (տեսանյութ) ԱՄՆ-ն ակնկալում է Հորմուզի նեղուցի հարցը քննարկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում. CNN Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ուկրաինան գիշերվա ընթացքում չի կարողացել ոչ մի բալիստիկ հրթիռ խոցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը վրեժխնդրության դրսևորում է և որևէ կապ չունի օրենքի հետ. Սաղաթելյան Շվեդիայի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ 

Այսօր էլ տհասներ կան, որ գոռում են՝ մեր երեխաներին Ղարաբաղից հետ բերեք, վերևից են նայում Զանգեզուրին․ Վլադիմիր Գասպարյան

Բլոգոսֆերա

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ուղերձ է հղել Առաջին Հանրապետության 102-ամյակի առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․ 

«Տոներ կան, որ ոչ միայն իրար շնորհավորելու առիթ են, այլև խորհելու ու եզրակացություններ անելու հիանալի հնարավորություներ են: Մայիսի 28-ը՝ Հանրապետության օրը, հենց այդ տոներից է: Շնորհավորելով բոլորիս մեր պետականության վերածննդի օրվա առթիվ՝ ամեն դեպքում ուզում եմ հիշեցնել, որ չլիներ Սարդարապատը՝ չէր լինելու Հայաստանի Հանրապետությունը: Ավելին՝ չլիներ Սարդարապատը, այլևս Հայաստան ու հայեր չէին լինելու գոնե թե Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ներկայիս տարածքներում:

Սարդարապատը մեր գոյամարտի վերջին կռիվն ու փրկության վերջին հույսն էր: Սարդարապատը մեր հարությունն էր մեռելներից: Եվ հաղթեցինք, որովհետև նահանջի տեղ չկար: Աստծո կամոք համախմբվել էին քաղաքական գործիչները՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ, զինվորականության սերուցքը, Եկեղեցին, ֆիդայական ջոկատները: Այս բռունցքը կարողացավ դիմակայել ոչ միայն թուրքական հարձակմանը, այլև Երևանը հանձնելու պատրաստ «խաղաղասերներին»:

Սարդարապատն այսպես է եղել. ուրիշ բան, որ հարյուր տարի զբաղվել ենք ինքնախաբեությամբ, ասել ենք՝ 1918-ի մայիսին բոլորը միակամ ու միասնական էին՝ ինքնազոհությամբ երկիրը փրկելու հարցում: Չի՛ լինում այդպես. հաղթանակը որբ չէ, հաղթանակը միշտ կոնկրետ անուններ ունի: Ուղղակի վախենում էինք, որ ամբողջ ճշմարտությունն ասելով՝ կխախտենք մեր միասնականությունն ու կնվազեցնենք Սարդարապատի արժեքը:

Սխալ էինք վախենում. լույսը ճշմարտությունից չի նվազում, շատանում է... Ճշմարտությունն այն զրահն է, որը ոչնչով չի խոցվում: Հավատացե՛ք, եթե առանց խմբագրումների խոսեինք Սարդարապատի և Առաջին հանրապետության մասին, շատ ավելի հեշտ կլիներ 90-ականների սկզբին՝ Հանրապետության վերածննդի ու մեծ Ազատամարտի օրերին: Իրավիճակը նույնն էր: Ապրելու մեր իրավունքը նվաճվում էր սակավ ընտրյալների, Վազգեն Սարգսյանի խոսքով՝ վճռական մենակների առաջնորդությամբ ու թերահավատների կասկածամտությունը հաղթահարելով:

1918-ին երկրի հեռավոր մատույցներում՝ Էրզրումում, Կարսում, Ալեքսանդրապոլում մարտն ընդունելու փոխարեն հասանք Երևան, որովհետև Երևանն էինք Հայոց աշխարհի պորտը համարում: 90-ականների սկզբին և այսօր էլ տհասներ կան, որ գոռում են՝ մեր երեխաներին Ղարաբաղից հետ բերեք, վերևից են նայում Զանգեզուրին, Տավուշի տեղն ընդհանրապես չգիտեն ու Երևանի փոքր կենտրոնն են պաշտում, որովհետև Արգիշտի արքայի «զտարյուն ծոռներն են»: Ու քիչ չեն դրանք...

Սրիկաներն ընդհանրապես բազմանալու հակում ունեն, իսկ պղտոր ջրերում ավելի ակտիվ ու հնարամիտ են բազմանում, մանավանդ՝ երբ վճռական մենակներն արդեն փրկած են լինում երկիրն ու ժողովրդին: Ու հայտնվու՛մ են. է՛լ խոսքի կավատներ, է՛լ գործի խարդախներ, պրոֆեսիոնալ պնակալեզներ ու սպա խաղացող օսլայածներ: Հայտնվում են, շերեփուկներ տալիս ու իրենցով քիչ-քիչ ծածկում են ամեն ինչ...
Առաջին հանրապետության ընդամենը երկու տարում այդ շերեփուկները հասան նրան, որ գոյամարտում հաղթած ու վաթսուն հազար քառակուսի կիլոմետրանոց պետություն ստեղծած ժողովուրդը նորից հասավ ոչնչացման եզրին...

Օրեր շարունակ ջուր ծեծող պառլամենտ, ճամարտակող ժողընտրյալներ, հաղթած բանակ, որի կեսն արդեն դասալիք էր, խանութպանի չափսի գործարարներ, որ մտածում էին զուտ իրենց փորը պարարտացնելու մասին, Թիֆլիս փախչող պետական այրեր, թշնամություն Ռուսաստանի հետ, արհամարհանք սահմանապահ մարզերի նկատմամբ, միամիտ ցնծություն՝ Սևրի պայմանագրի և ամերիկյան մանդատի կապակցությամբ ու թուրքական զորքերի իրական հարձակում...

Եվ առանց կրակոցի հանձնվեցին Կարսն ու Ալեքսանդրապոլը, ցեղասպանվեց Շուշին, կորցվեց Արցախը, Զանգեզուրը մի կերպ դիմացավ մի բուռ քաջերի անձնազոհությամբ: Արդյունքում՝ թուրքի առաջ բացվեց Արարատյան դաշտը, և ստիպված Քանաքեռի բարձունքում աղուհացով դիմավորեցինք բոլշևիկներին, որովհետև այլընտրանքը նոր եղեռնն էր...

Սա անտարբեր, բայց վճռորոշ մեծամասնության հաղթանակն էր վճռական մենակների փոքրամասնության հանդեպ: Առարկելու ցանկություն ունեցողներին առաջարկում եմ կարդալ 1918-20 թվականների մամուլը, թերթել ժամանակակիցների հուշերը, քարտեզ նայել ու մտածել՝ այսօրվա հետ համեմատած՝ նմանություննե՞րն են շատ, թե՞ տարբերությունները:

Ոչ մեկին չեմ ուզում վախեցնել, բայց թվերի սիմվոլիզմ կա, ժամանակների և իրադարձությունների սիմվոլիզմ կա: Ու տագնապ կա, որ հանրության բարոյական անկումը, հասարակական-քաղաքական-տնտեսական էլիտայի դեֆորմացիան, բանակի անվանարկումը, Եկեղեցու մերժումը, ստախոսության ու կեղծիքի գրոհը չկանգնեցնելու դեպքում նորից աղուհացով դիմավորելու ենք ինչ-որ մեկի բանակին:
Այդպես է. իր Աստծուն մերժողը, օտար աստվածներ է պաշտում...

Հիրավի, մայիսի 28-ը պայծառ ու պատմական տոն է, ազգային հարության տոն, հարյուր տարվա հեռվից մեզ ուժ տվող տոն: Հույս ունեմ՝ նաև միավորող տոն, որովհետև հատկապես այսօր մեր փրկությունը վճռական մենակներին ճանաչելու և նրանց շուրջն ազգովի միավորվելու հրաշքի մեջ է:

Շնորհավոր տոնդ, Հայաստա՛ն:
Աստված պահապան բոլորիս»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մարթա Կոսը հայկական ծիրանով մուրաբա է պատրաստել Միշուստինը նշել է, որ Ռուսաստանը ակնկալում է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետԹրամփի արձագանքը` Իրանի հետ կապված Ռուսաստանի առաջարկին Լիբանանը հայտնել է Իսրայելի հարձակումների հետևանքով 4319 զոհի մասին՝ լարվածության սրման սկզբից ի վերՌուսաստանը ՄԱԳԱՏԷ-ին կներկայացնի Կիևի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի և «Էներգոդար»-ի վրա հարձակումների փաստերըՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարեն Կիևին երկու տարվա ընթացքում 140 միլիարդ եվրոյի տրամադրման մասինՀրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ կանխվել է հրդեհի տարածումը Bloomberg. ՆԱՏՕ-ն կփորձի ԱՄՆ-ին ապացուցել դաշինքին մասնակցելու առավելություններըՓաշինյանը Ծառուկյանով չի սահմանափակվելու․ մարդիկ ասում են՝ ձայն չենք տվել, որ «բոքսի տանձիկ» դառնաք (տեսանյութ) ՀԱՄԱՍ-ի կառավարությունը Գազայում հայտարարել է իր հրաժարականի մասինTenet Plus-ը ներկայացրել է Ռուսաստանի շուկայի համար նախատեսված իր առաջին ավտոմեքենանՀայաստանը վրացական հապալասի երկրորդ ներկրողն է Զախարովա․ Մեծ Բրիտանիան մանիպուլյացիաների է ենթարկում Ուկրաինային՝ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համարМакSим-ը հայտարարել է, որ դադարեցրել է իր գրքի հրատարակությունը՝ երեխաներին հասցեագրված սպառնալիքների պատճառովՄեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք Փաշինյանի ամոթն ու քաղաքական մակարդակի իջեցումը․ Մաթևոսյանը՝ ռեպրեսիաների և հետընտրական շրջանի մասին (տեսանյութ) ԱՄՆ-ն ակնկալում է Հորմուզի նեղուցի հարցը քննարկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում. CNN Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՈւկրաինան գիշերվա ընթացքում չի կարողացել ոչ մի բալիստիկ հրթիռ խոցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը վրեժխնդրության դրսևորում է և որևէ կապ չունի օրենքի հետ. Սաղաթելյան Շվեդիայի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ (տեսանյութ)Ընդդիմությունը վերցնում է մանդատները. որո՞նք են նրա անելիքները. Հարցում (տեսանյութ) Թրամփը մեկնաբանել է ԱՄՆ հավաքականի ֆուտբոլիստի որակազրկման չեղարկման շուրջ իր հնարավոր ազդեցությունըՆիկոլը հռետոր է, բայց վտանգավոր դպրոցից. Աշոտյանի հոդվածը ՔԿՀ-ից Porsche-ը պատրաստվում է նոր զանգվածային կրճատումներիՄեծ Բրիտանիան կործանիչներ է օդ բարձրացրել․Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը` ՌԴ-ում.(տեսանյութ) Թրամփը Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին հրավիրել է Ալիևին Ռուսաստանի Կենտրոնական բանկը բարձրացրել է դոլարի, եվրոյի և յուանի պաշտոնական փոխարժեքներըՎրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է 3 հայ ըմբիշ կիսաեզրափակչում է․ Մ20 ԵԱ Երեխաների բերանները մանկապարտեզում փակել են կպչուն ժապավենով. ՔԿ Գետափ գյուղում բшխվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կա 3 զnհ Չինական միջուկային սուզանավը հրթիռ է արձակել Խաղաղ օվկիանոսում Սևանա լճի մակարդակը վերջին շաբաթվա ընթացքում բարձրացել է 2 սմ-ով Իտալիայում հայտնաբերվել է հնագույն իշխանի դամբարան՝ ներսում պահպանված մարտակառքովՄեծ Բրիտանիան Արկտիկայում ՆԱՏՕ-ի ընդլայնված գործողության շրջանակում ռուսական օդանավեր է որսացել Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամшրտությանը․ խաղաղության բանակցությունները ընթացքի մեջ են․ Թրամփ Թրամփը Մելոնիի լուսանկարը հրապարակել է սուր գրառմամբՈվքեր են Արտաշես Ալեքսանյանի դուստրն ու թոռնիկները (Լուսանկարներ)Փաշինյանի ամոթն ու քաղաքական մակարդակի իջեցումը․ Մաթևոսյանը՝ ռեպրեսիաների և հետընտրական շրջանի մասին (տեսանյութ) Շոկային զարգացում․ Քննչական կոմիտեն խուզարկել է Գագիկ Ծառուկյանի տունը (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Մասնագետները նշել են սմարթֆոնից անհապաղ հեռացնելու արժանի հինգ տեսակի հավելվածներըԱրարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվելՀաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ AP․ Թրամփը ցանկանում է Զելենսկու հետ քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորումը
Ամենադիտված