Pussy Riot խմբի պաշտպանը տուգանվել է
Ռուսաստան
Մոսկվայի Խամովնիչյան դատարանն այսօր 500 ռուբլով տուգանել է Pussy Riot խմբի պաշտպան, հասարակական ակտիվիստուհի Տատյանա Ռոոմանովային` Pussy Riot-ի դատավարությանը թուրքական դեսպանատան պարսպին բարձրանալու համար: Այս մասին հաղորդում է BBC.Russian-ը:
Հիշեցնենք` իրավապահները փորձել էին իջեցնել ակտիվիստուհուն, սակայն վերջինս անցել էր պարսպի մյուս կողմը` արդյունքում հայտնվելով դիվանագիտական ներկայացուցչության տարածքում: Հաղորդվում էր, որ դեսպանատան աշխատակցուհին Տատյանային հրավիրել էր ներս և նույնիսկ թեյ հյուրասիրել:
Ոստիկանները դատարանում հայտարարել են, որ Ռոմանովան կարգախոսներ է հնչեցրել, սադրել է ամբոխին և «հրաժարվել է դադարեցնել հասարակական կարգի խախտումը»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)