3 հայ ըմբիշ կիսաեզրափակչում է․ Մ20 ԵԱ Երեխաների բերանները մանկապարտեզում փակել են կպչուն ժապավենով. ՔԿ Գետափ գյուղում բшխվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կա 3 զnհ Չինական միջուկային սուզանավը հրթիռ է արձակել Խաղաղ օվկիանոսում Սևանա լճի մակարդակը վերջին շաբաթվա ընթացքում բարձրացել է 2 սմ-ով Մեծ Բրիտանիան Արկտիկայում ՆԱՏՕ-ի ընդլայնված գործողության շրջանակում ռուսական օդանավեր է որսացել Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամшրտությանը․ խաղաղության բանակցությունները ընթացքի մեջ են․ Թրամփ Ովքեր են Արտաշես Ալեքսանյանի դուստրն ու թոռնիկները (Լուսանկարներ) Փաշինյանի ամոթն ու քաղաքական մակարդակի իջեցումը․ Մաթևոսյանը՝ ռեպրեսիաների և հետընտրական շրջանի մասին (տեսանյութ) Շոկային զարգացում․ Քննչական կոմիտեն խուզարկել է Գագիկ Ծառուկյանի տունը (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին 

«Տիգրան Ավինյանը և Արսեն Թորոսյանը պետք է շտապ փոխարինվեն»

Բլոգոսֆերա

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակին, կառավարության կատարած սխալներին ու աղետից խուսափելու տարբերակներ է առաջարկել:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Չորս շաբաթ առաջ, երբ Հայաստանի Կառավարությունը հայտարարեց կարանտինային միջոցառումների մեղմացման մասին, ես գրել էի նրա մասին, որ դա վաղաժամկետ է, և մեր պայմաններում բերելու է վարակի տարածման կտրուկ արագացմանը։ Այն պահին, պաշտոնապես Հայաստանում կար դեռևս 2500 վարակակիր, և առողջապահական համակարգը դեռ կարողանում էր սպասարկել նրանց։ Հիմա, երբ վարակակիրների թիվը գերազանցել է 9000-ը, հիվանդանոցներում արդեն մահճակալները չեն հերիքում, մահացությունը սարսափելի տեմպերով աճում է, ժամանակն է մի պահ կանգ առնել, փորձել հասկանալ, թե ինչն է անցած ամսվա ընթացքում սխալ արվել, և ինչ տարբերակներ ունենք՝ խուսափելու համատարած աղետից։

Անցած շաբաթվա վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ընդունեց, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել և մոտենում է «իտալական» սցենարին, թեև իրեն հատուկ ոճով, այս անգամ էլ ցինիկաբար մեղադրեց քաղաքացիներին, որոնք իր ասելով դիմակ չեն կրում և սոցիալական հեռավորություն չեն պահպանում։ Սակայն արդյո՞ք դիմակ կրելը բավարար էր, որպեսզի մենք կանխեինք վարակի սրընթաց տարածումը, և կամ առանձին վերցված քաղաքացին միշտ հնարավորություն ու՞ներ սոցիալական հեռավորություն պահպանելու կարանտինային միջոցառումների չեղարկման պայմաններում։

Կից գրաֆիկը ցույց է տալիս, որ դեռևս երեք շաբաթ առաջ, համաճարակային իրավիճակը Հայաստանում, թեև արդեն բարվոք չէր, սակայն դեռ վերահսկելի էր, և մահացությունը գտնվում էր մեր հարևան երկրների միջինի մակարդակում։ Ամսվա վերջին սակայն, համավարակի սրընթաց տարածման հետևանքով, այն արդեն կտրուկ աճել է, և այս պահին մահացությունը Հայաստանում ցավոք աշխարհում ամենաբարձրերից է։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանում համավարակի դեմ պայքարը տապալվել է հենց մայիս ամսվա ընթացքում, և դա ունի մի շարք կոնկրետ պատճառներ, մասնավորապես՝

Ա) Հայաստանում բացարձակ անբավարար է թեստավորումը՝ օրինակ, մեկ միլիոն բնակչի հաշվարկով Հայաստանում մինչ այժմ կատարված է 19 հազար թեստ, որից 16%-ը՝ դրական արդյունքով, այն դեպքում երբ հարևան Ադրբեջանում կատարված է 29 հազար թեստ, և միայն 1,8%-ից ՝ դրական արդյունքով: Սա հսկայական տարբերություն է, և ցույց է տալիս, որ Կառավարությունը ձախողել է թեստավորման կազմակերպումը։ Դա էլ հանգեցրել է նրան, որ վարակը մեզ մոտ վաղ շրջանում չի ախտորոշվում և շարունակում է անարգել տարածվել, մինչև ակնհայտ ախտանիշների ի հայտ գալը։ Նույնիսկ այս դեպքում, առողջապահական հաստատությունները վերջերս հաճախ հրաժարվում են թեստավորել մարդկանց, քանի որ այլևս բավարար կարողություն չունեն: Առողջապահության նախարարը պետք է ի վերջո պատասխան տա, թե ինչու՞, ունենալով երեք ամիս ժամանակ, մինչ այժմ ձախողել է թեստավորման համար անհրաժեշտ լաբորատոր ենթակառուցվածքի ծավալումը, ինչու՞ բավարար քանակությամբ թեստեր չի գնել մեր գործընկեր երկրներից, և ինչու՞ է այս ամենը վերջին օրերին արդեն մատնվել է բացարձակ ինքնահոսի։

Բ) Վարակի փոխանցման հիմնական տեղերից մեկը հանրային տրանսպորտն է։ Ոչ մի դիմակ չի օգնի այնտեղ, որտեղ մարդիկ իրար ֆիզիկապես մոտ են գտնվում, և որտեղ օդի մեջ օրվա ընթացքում կուտակվում է վիրուսների մեծ քանակություն։ Բացարձակ անհասկանալի է, թե ինչի վրա հիմվելով է պարետատունը թույլ տվել հանրային տրանսպորտի աշխատանքը։ Ներկա պայմաններում, մարդիկ պետք է տեղաշարժվեին միայն անձնական մեքենաներով և տաքսիներով, իսկ Կառավարությունը, մինչև համավարակի մարելը, պետք է մեխանիզմ գտներ գործատուների հետ միասին՝ փոխհատուցելու նրանց լրացուցիչ ծախսերը, առավել ևս, որ դրանք աստղաբաշխական չեն, և բազմաթիվ տաքսիների լրացուցիչ աշխատանքով կապահովեին։ Ժլատը կրկնակի է վճարում, և Կառավարության ձգտումը՝ ամեն ինչում խնայել, բերել է նրան, որ մենք արդեն մարդկանց կյանքերի գնով են վճարում։ Ընդ որում, որպես կանոն, այստեղ տուժում են հասարակության առավել խոցելի խավերը, որոնք բավարար միջոցներ չունեն սեփական ավտոմեքենաներով կամ տաքսիներով տեղաշարժվելու համար, և որոնց Կառավարությունը պետք է առաջին հերթին նեցուկ լիներ այս ծանր օրերին։

Գ) Վարակի տարածման մյուս մեծ աղբյուրը մի շարք օլիգարխների սեփականության տակ գտնվող տարբեր խոշոր ֆաբրիկաներ են, որտեղ մարդկանց մեծ կուտակումներ են անխուսափելիորեն առաջանում, և որտեղ ձեռք առնված միջոցառումները բացահայտ անբավարար են եղել։ Իմ համեստ կարծիքով, այս ֆաբրիկաներում, դիմակով թե առանց դիմակ, հնարավոր չի ապահովել աշխատանքի անվտանգ պայմաններ, եթե մարդկանց կուտակումը կտրուկ չնվազեցվի։ Դա նշանակում է, որ կամ նրանք պետք է աշխատեն մի քանի հերթափոխով, որոնցից յուրաքանչյուրում երեք-չորս անգամ քիչ մարդ է ներգրավված, կամ էլ մասնակի կրճատեն արտադրության ծավալները։ Դրան գումարած, կան ամբողջ աշխարհում արդեն փորձարկված բազմաթիվ միջոցառումներ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել մարդկանց անմիջական շփումները արտադրության մեջ։ Պարետատունը պետք է դրանց ստանդարտները պարտադրեր ձեռնարկություններին, և խստությամբ հետևեր դրանց կատարմանը, ոչ թե անիմաստ զբաղվեր հեռախոսազանգերի միջոցով տեղորոշմամբ՝ մարդկանց ազատ տեղաշարժի պայմաններում դա այլևս որևէ արդյունք չէր կարող տալ։

Դ) Վերջապես, ծառայությունների ոլորտում սպասարկման մի շարք տեսակներ անխուսափելիորեն կապված են մարդկային շփման հետ։ Մինչև համաճարակային վիճակի կայունացումը, դրանց աշխատանքը չէր կարելի վերսկսել, իսկ հիմա նորից պետք է կասեցնել, իսկ այդ ոլորտների աշխատողներին էլ խելամիտ փոխհատուցում տրամադրել աշխատանքը դադարեցնելու դիմաց։ Նաև, բնակչության շրջանում պետք է ընդլայնել բացատրական աշխատանքը, հերքելու այն անհեթեթ պնդումները, որ կորոնովիրուսը ֆիքցիա է, սովորական գրիպ է, և այլն՝ վերջին մեկ շաբաթվա ընթացում վախճանված մեր ավելի քան 50 քաղաքացիների կորուստը բավական է, որպեսզի մենք լուրջ վերաբերվենք համավարակին։

Կարելի է մի շարք այլ քայլեր ավելացնել, սակայն այսօր սահմանափակվելով այսքանով, ցանկանում եմ հիշեցնել՝ մենք արդեն անցել ենք այն կրիտիկական շեմը, երբ վարակվածների թիվը գերազանցել է առողջապահական համակարգի կարողությունները, և եթե չկասեցնենք վարակի տարածման տեմպերը, ապա իսկապես կբախվենք համատարած աղետի՝ հարյուրավոր նոր զոհերի, երկրի միջազգային մեկուսացման, խորը տնտեսական անկման, և գուցե նաև, արտաքին ագրեսիայի։ Միջոցների մասին վերը ասել եմ, պարետատունը պետք է սկսի դրանք (և ոչ միայն) կտրուկ և առանց հապաղման կիրառել։ Կարծում եմ, որ առնվազն պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պետք է շտապ փոխարինվեն՝ նրանք այս ընթացքում ցույց են տվել ճգնաժամային կառավարման գործում իրենց անկարողությունը, սակայն մեծ հաշվով, սա Կառավարության ընդհանուր ձախողումն է, և ի վերջո պետք է հենց այն հավաքական պատասխանվություն ստանձնի մեր քաղաքացիների կորսված կյանքերի համար։

Մինչև այդ, յուրաքանչյուրիդ կոչ եմ անում չթուլացնել ձեր զգոնությունը, և առավելագույնն անել՝ պաշտպանելու ձեր ու ձեր հարազատների առողջությունը։ Առողջ ե՛ղեք, անփորձանք։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
3 հայ ըմբիշ կիսաեզրափակչում է․ Մ20 ԵԱ Երեխաների բերանները մանկապարտեզում փակել են կպչուն ժապավենով. ՔԿ Գետափ գյուղում բшխվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կա 3 զnհ Չինական միջուկային սուզանավը հրթիռ է արձակել Խաղաղ օվկիանոսում Սևանա լճի մակարդակը վերջին շաբաթվա ընթացքում բարձրացել է 2 սմ-ով Իտալիայում հայտնաբերվել է հնագույն իշխանի դամբարան՝ ներսում պահպանված մարտակառքովՄեծ Բրիտանիան Արկտիկայում ՆԱՏՕ-ի ընդլայնված գործողության շրջանակում ռուսական օդանավեր է որսացել Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամшրտությանը․ խաղաղության բանակցությունները ընթացքի մեջ են․ Թրամփ Թրամփը Մելոնիի լուսանկարը հրապարակել է սուր գրառմամբՈվքեր են Արտաշես Ալեքսանյանի դուստրն ու թոռնիկները (Լուսանկարներ)Փաշինյանի ամոթն ու քաղաքական մակարդակի իջեցումը․ Մաթևոսյանը՝ ռեպրեսիաների և հետընտրական շրջանի մասին (տեսանյութ) Շոկային զարգացում․ Քննչական կոմիտեն խուզարկել է Գագիկ Ծառուկյանի տունը (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Մասնագետները նշել են սմարթֆոնից անհապաղ հեռացնելու արժանի հինգ տեսակի հավելվածներըԱրարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվելՀաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ AP․ Թրամփը ցանկանում է Զելենսկու հետ քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորումըԿնոջ մահից հետո երկու բնակարանում հայտնաբերվել է շուրջ 100 կատուԵկատերինբուրգում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումըԱնկախության օրվանից ի վեր Կալիֆոռնիայում ձերբակալությունների թիվը գերազանցել է 400-ը«Ռոսատոմը» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան․ ԼիխաչովԱմերիկյան Barracuda-500 թևավոր հրթիռները կարտադրվեն ԼեհաստանումՄասնագետները նշել են, թե ինչու արժե հրաժարվել օգտագործված iPhone գնելուցՆա ծիծաղեցնում էր բոլորին, մինչդեռ ինքն ապրում էր ցավի մեջ. նոր ներկայացում` Ստանիսլավսկու թատրոնում (տեսանյութ) Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի Ֆիդան. Իսրայելը կարող է փորձել խափանել ԱՄՆ-Իրան բանակցություններըՀամայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքերԱվտովթար՝ Երևանում․ բախվել են «Chevrolet»-ը և «Infiniti»-ն․ վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին Բուքինգհեմյան պալատը մերժել է արքայազն Հարրիին թույլատրել մնալ իր նստավայրումՓաշինյանը վերահաստատել է՝ Երևանը չի հրաժարվի Ռուսաստանի հետ համագործակցությունից. Lenta.ru ԱՄՆ-ն մնացել է միայն մեկ ավիակիրով․ Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը և ընկերությունները (տեսանյութ)Ռուսաստանը բողոք է հայտնել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա ԱԹՍ-ների հարձակման պատճառովՍլովակիան չի ֆինանսավորի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունըԿարևոր է, որ ՀՀ կառավարությունը շարունակի հարմարավետ միջավայր ստեղծել ռուս ներդրողների համար․ Միշուստին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի աղջիկներին թույլ չեն տալիս հայրական տուն մտնել. ՀԱՕԿ-ը կապարակնքված է. Տոնոյան (տեսանյութ)Կիևի քաղաքապետը կրկին հայտարարել է քաղաքի վրա ամենամասշտաբային հարձակման մասինՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել պրոպանով լի 30 երկաթուղային վագոնԴոլարն ու եվրոն էժանացել են Մակրոնն ու ալ-Շարաան կլոր սեղան կանցկացնեն՝ նվիրված Սիրիայում հետպատերազմյան վերականգնմանըՀաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգըՎարչապետը մասնակցել է Եկատերինբուրգում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին և հանդես եկել ելույթով (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանը կարգավիճակ չունի. խուզարկությունն ավարտված չէ, այլ բան չեմ կարող ասել. փաստաբան (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք ստանալու հերթական դեպքերըՉինաստանը պահանջել է, որ Միացյալ Նահանգները վերացնի Կուբայի շրջափակումըՎահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ․ կզբաղվի փաստաբանական գործունեությամբՍի Ծինփինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբԱյնքան հաճախ եմ Ձեզ «պապ» ասել, կարծես հորս կարոտը Ձեզնով էի մեղմացնում․ Դիանա Գրիգորյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասինՉգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում․ Հալանդը՝ Բրազիլիային դուրս թողնելու և Նորվեգիայի պատմական նվաճմանPolitico. Մեծ Բրիտանիան, ենթադրաբար, ուղեկցել է երկու ռուսական Տու-142-ներ Նորվեգիայից արևմուտք
Ամենադիտված