Օլգա Բուզովան պատմել է իր վրա կատարված մահափորձի մասին․ NTV
ԱյլԵրգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան հայտնել է երկրպագուներից մեկի կողմից իր վրա մահափորձի մասին: Դեպքը տեղի է ունեցել իր՝ համերգային կարիերայի սկզբին: «Եղել են իրավիճակներ, երբ համերգից հետո երկրպագուները նետվում էին ավտոմեքենայիս վրա: Ես վախենում էի այն ժամանակ: Հիշում եմ` ինչպես ես բարձրացա բեմ, և մի մարդ հարձակվեց ինձ վրա: Ես վիրավորվեցի: Շրթունքս պատռվեց», - ասել է Բուզովան։ Նա խոստովանել է, որ այդ դեպքից հետո ուժեղացրել է անվտանգությունը: Հաղորդավարուհին վարձել է երեք թիկնապահի: