«Իրավունք». «Վատառողջ եմ, այո». Գեւորգ Կոստանյան
Հայկական Մամուլ«Իրավունք» թերչթը գրում է. «Կորոնավիրուսը շարունակում է իշխել աշխարհում` չճանաչելով աղքատ ես, թե՝ հարուստ, վարչապե՞տ ես, թե՞ նախկին գլխավոր դատախազ: Տարածված լուրերի համաձայն` Մարտի 1-ի աղմկահարույց գործով անցնող ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը եւս այս օրերին Մոսկվայի հայտնի հիվանդանոցներից մեկում բուժվում է կորոնավիրուսից: Որքանո՞վ են լուրերը իրական, «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել անձամբ պարոն Կոստանյանից, ով նկատեց. «Վատառողջ եմ, այո: Ավելին ասել չեմ ցանկանում: Բոլորին առողջություն եմ միայն մաղթում»: