«Ժողովուրդ». Թորոսյանը դժգոհ է Զեյնալյանի՝ պարետատան նիստերին մասնակցելու որոշումից
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի մասնակցությունը պարետատան նիստերին շարունակում է հետաքրքիր քննարկումների առիթ դառնալ: Նկատենք, որ արդեն մեկ շաբաթ է՝ ինչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը մասնակցում է պարետատան նիստերին: Ավելին, նա այդ նիստերին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով: Գաղտնիք չէ, որ Նարեկ Զեյնալյանի ու ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հարաբերությունները լարված են, եւ պարբերաբար դրա ականատեսն ենք եղել ԱԺ հանձնաժողովների կամ լիագումար նիստերի ժամանակ: Եվ, ահա, մենք տեղեկացանք, որ Զեյնալյանի՝ պարետատան նիստերին մասնակցելու որոշումից Թորոսյանը դժգոհ է մնացել, սակայն լռել է՝ հաշվի առնելով, որ այդ որոշումը կայացվել է վարչապետի կողմից: Դեռ ավելին, վերջինս համաձայնություն է տվել, որպեսզի այս ամենից զատ Նարեկ Զեյնալյանը ձեւավորի մի մասնագիտական քննարկման հարթակ, որը պետք է պարբերաբար հավաքվի, քննարկումներ անցկացնի եւ ներկայացնի պարետատուն: Ահա, շաբաթ օրը հենց առաջին նիստն է եղել: Մայիսի 30-ին խորհրդարանում Նարեկ Զեյնալյանը փակ քննարկում էր կազմակերպել Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մասնագիտական քննարկման ժամանակ կազմվել էկորոնավիրուսի դեմ պայքարի համալիր ծրագիր, որը կազմված է մի քանի ռազմավարականուններից»: