Պոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. Նովակ Քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը ԱՄՆ-ն կրկին հետաձգել է «Լուկօյլի» արտասահմանյան բենզալցակայանների դեմ պատժամիջոցների կիրառումը Խաղաղության հաստատման գործընթացում առկա են բնապահպանական հարցեր. վարչապետ Հայաստանում ապօրինի զենքի շրջանառության 164 դեպք է արձանագրվել․ 11 անձ ձերբակալվել է Մեծ Բրիտանիան մոտ 1 մլրդ ֆունտ կներդնի տարբեր ոլորտներում. ներկայացուցիչ ՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնական Հայաստանի և Ղրղզստանի նախագահները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության հեռանկարները Հայաստանի և Թուրքիայի նախարարները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության նոր հնարավորությունները Զիմբաբվեի ներկայացուցիչ․ Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ֆինանսավորում 

«Փաստ». Մինչեւ ո՞ւր կհասնի Հայաստանի ավիացիոն ֆիասկոն

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ավիացիոն ոլորտը համաշխարհային կարեւորություն ունեցող ուղղություն է, որի զարգացումը դրականորեն է անդրադառնում ոչ միայն ոլորտում ներգրավված անձանց բարեկեցության մակարդակի, այլեւ ողջ տնտեսության վրա։ Ավիացիան մեծ դերակատարություն ունի ինչպես գյուղատնտեսության, տուրիզմի, արդյունաբերության զարգացման գործում, այնպես էլ արտաքին առեւտրաշրջանառության ծավալների մեծացման եւ բիզնես միջավայրի բարելավման հարցում: Եվ պատահական չէ, որ ավիացիայի առաջընթացին վերաբերող հարցերը գտնվում են պետությունների կառավարությունների հատուկ հոգացության ներքո։ Իսկ հայկական ավիացիայի զարգացումը առավել քան կարեւոր է՝ ելնելով նաեւ այն հանգամանքից, որ մեր երկիրը, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակման ենթարկվելով, տրանզիտի հետ կապված խնդիրներ ունի։ Դրանով է պայմանավորված, որ տարիներ շարունակ մեր կառավարությունները խոսում են ավիացիոն ոլորտը զարգացնելու մասին։ Եվ հատկապես իշխանափոխությունից հետո կառավարությունում ակտիվ քննարկման էր դրվում քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգային ծրագիրը, իսկ վարչապետ Փաշինյանը սիրում էր խոսել քաղաքացիական ավիացիային նոր որակ հաղորդելու մասին։ Վերջինս մասնավորապես հայտարարում էր, թե ժամանակակից աշխարհում գործուն ազգային ավիաընկերություններ ունենալը պետական ատրիբուտիկայի կարեւոր բաղադրիչ է, եւ դրա համար էլ հայկական ավիաընկերությունները շուկայում պետք է լինեն մրցունակ, որպեսզի կարողանան մրցակցել ինչպես միմյանց, այնպես էլ միջազգային իրենց մրցակիցների հետ: Սակայն հայտարարություններ անելն այլ հարց է, այդ ուղղությամբ գործուն քայլեր կատարելն՝ այլ։ Եվ իշխանությունները փոխանակ պայմաններ ստեղծեին հայկական ավիաընկերությունների զարգացման եւ նոր ավիաընկերությունների ստեղծման համար, իրենց ողջ ներուժը ներդնում էին արտասահմանյան ավիաընկերություններին հայկական շուկա բերելու համար։ Եվ պատահական չէ, որ իշխանությունները իրենց աշխատանքի ակնառու ցուցանիշներ էին համարում այն, որ արտասահմանյան մի շարք լոուքոստերներ մուտք են գործել հայկական ավիաշուկա։ Փաշինյանն անգամ խոշոր ձեռքբերում էր համարում այն, որ 50 եվրոյով մարդիկ կարող են Իտալիա մեկնել։ Ու այդպես ժամանակն անցնում էր, եւ քաղաքացիական ավիացիայի զարգացման հարցը մնում էր բարձիթողի վիճակում, մինչեւ որ Եվրոպական ավիացիոն գործակալության ստուգումների արդյունքում հայտնաբերվեց, որ Հայաստանը՝ որպես շահագործող երկիր, ի վիճակի չէ կազմակերպել օդանավերի թռիչքային պիտանելիության վկայականների հավաստագրումը եւ թռիչքային անվտանգության գործընթացները: Սակայն առկա թերություններն ուղղելու փոխարեն, ավիացիոն իրավիճակում ստեղծված խնդիրների համար իշխանությունները փորձում էին ինչպես միշտ իրավիճակի պատասխանատվությունը հեռացնել իրենցից եւ այն բարդել այլոց՝ մասնավորապես նախկին իշխանությունների վրա։ Դրա համար էլ Փաշինյանը նշում էր, որ ոլորտում խնդիրներ են առաջ եկել, որովհետեւ քաղավիացիայի ոլորտի որոշ պաշտոնյաների սաբոտաժի արդյունքում պարզապես երկար ժամանակ չեն իմացել իրական փաստերը։ Իսկ փոխվարչապետ Ավինյանը, պատասխանելով քաղավիացիայի ոլորտի շուրջ պատգամավորներից մեկի հարցին, նշում էր, թե խոսքը վերջին տարիներին քաղավիացիայի գործունեության մասին չէ, այլ տասնյակ տարիների մասին է: Բացթողումների հարցում սեփական մեղքը չընդունելու եւ քաղավիացիայի ոլորտի բարելավման ուղղությամբ գործուն քայլեր չձեռնարկելու արդյունքում ԵՄ գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը, հայտնեց ԵՄ ավիացիոն թարմացված «սեւ ցուցակի» մասին, որում առաջին անգամ ընդգրկվել է նաեւ Հայաստանը՝ իր բոլոր ավիափոխադրողներով:  Ու Հայաստանն այդ «պատվավոր» տեղը կիսում է այնպիսի աղքատ եւ քիչ զարգացած երկրների հետ, ինչպիսիք են Աֆղանստանը, Էրիթրեան, Ջիբութին, Սուդանը, Կոնգոն։ Իսկ սա շատ մեծ ձախողում է Հայաստանի ավիացիոն իշխանությունների համար։ Եվ այս ձախողումը կոնկրետ հետեւանքներ պետք է ունենա ոլորտի պատասխանատուների հետագա պաշտոնավարման հարցում, իսկ վարչապետն էլ պետք է ստանձնի այս ձախողման քաղաքական պատասխանատվությունը եւ նոր ռազմավարություն մշակի ոլորտը ցեխից դուրս հանելու համար, այլապես քաղավիացիան շուտով կարող է կանգնել բարդ իրավիճակի առաջ՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ավիափոխադրողների համար ֆինանսական դժվարություններ են ի հայտ եկել։ Զուտ հեգնական կամ «սվաղելու» միջոցով իրավիճակն ավելի մեղմ ներկայացնելու քարոզչական հնարքներն արդեն չեն աշխատում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԳերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել եվրոպական ավտոարդյունաբերությանը աջակցելու ծրագրի շուրջԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. ՆովակՔննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցերԴեղատան տերը կենդանիների համար նախատեսված դեղամիջոցները վաճառել է որպես մանկական դեղամիջոցAFP. Մակրոնը կորցնում է իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզումԲըրնհեմն ասել է, որ չի ցանկանում պատմության մեջ մտնել որպես Մեծ Բրիտանիայի վերջին վարչապետԻնչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունըԽաղաղության խոստումներ, էլեկտրաէներգիա՝ Ադրբեջանից. Զելենսկին արյունոտել է իրեն կերակրող ձեռքըԱՄՆ-ն կրկին հետաձգել է «Լուկօյլի» արտասահմանյան բենզալցակայանների դեմ պատժամիջոցների կիրառումըԼուկաշենկոն կոչ է արել Զելենսկուն կատարել իր խոստումները և առաջադրվել նախագահի պաշտոնումԽաղաղության հաստատման գործընթացում առկա են բնապահպանական հարցեր. վարչապետՎատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին վիրահատությունից հետոՀայաստանում ապօրինի զենքի շրջանառության 164 դեպք է արձանագրվել․ 11 անձ ձերբակալվել էՄեծ Բրիտանիան մոտ 1 մլրդ ֆունտ կներդնի տարբեր ոլորտներում. ներկայացուցիչԶելենսկին ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է խնդրելԻրանը խոստացել է արձագանքել ԱՄՆ-ի կողմից երկրի էներգետիկ օբյեկտների դեմ ուղղված սպառնալիքներինՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնականԻրաքի արտգործնախարարը Իրան-ԱՄՆ հակամարտությունից երկրին հասցված վնասը գնահատում է 60 միլիարդ դոլարՀայաստանի և Ղրղզստանի նախագահները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության հեռանկարներըՖինանսների նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողանում գտնել 40 միլիարդ եվրո ռազմական կարիքների համարՀայաստանի և Թուրքիայի նախարարները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության նոր հնարավորություններըԶիմբաբվեի ներկայացուցիչ․ Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ֆինանսավորումԻջևան համայնքին կվերադարձվի Աչաջրի գյուղապետարանի և Մշակույթի տան շուրջ 125 քմ տարածքՀարավային Կորեան ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի հետ սահմանին ռոբոտներ տեղակայելու հնարավորությունըՀոկտեմբերի 17-ից Երևանի թիվ 1 և 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին պատերազմների ժամանակ շրջակա միջավայրին հասցված վնասի համար Սենեգալի ներկայացուցիչ․ Վերականգնվել է 80 մլն հեկտար տարածք, ավելանում է բնապահպանական բյուջենԲնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը. ԻնվենթորԿոբախիձեն բացատրել է, թե ինչ կլինի, եթե Ուկրաինան միանա ԵՄ-ինԹուրքիայի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և կառավարությանը՝ միջոցառման կազմակերպման համարՖիդանը երկրներին կտեղեկացնի դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին Պատերազմի հետևանքով Լիբանանի բնապահպանական կորուստները գերազանցել են 525 մլն դոլարը. Էլ-ԶեյնՀուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտըԼուկաշենկո. ԱՄՆ-ն սխալվում է՝ իրեն անկասելի ուժ համարելովԱլիևի նոր մեղադրանքները, հոսանք՝ Ադրբեջանից ու Թուրքիայից․ անկլավների հարցն ու ՌԴ-ի գործոնըՀունգարիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի մարդասիրական, բայց ոչ ռազմական օգնությունԿամբոջան իր տարածքի 39%-ը հռչակել է պահպանվող տարածք․ նախատեսվում է տարեկան 5 մլն ծառ տնկելEl Pais. Իսպանիան և Իտալիան համաձայնության են եկել սահմանային վերահսկողությունը վերացնելու վերաբերյալԲնիկ ժողովուրդների իրավունքները պետք է մեծ տեղ ունենան բնապահպանական ծրագրերում. IIFB համանախագահԿենսաբազմազանության փրկության համար պետք է արագացնել գործողությունները․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի բնապահպանական նախաձեռնություններին․ ՌիբերաԹուրքմենստանը կարևորել է կենսաբազմազանության պահպանումն ու անապատացման դեմ պայքարըՉեխիան դեմ է արտահայտվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից երաշխավորված վարկ տրամադրելունՓաշինյանը և Փեզեշքիանը քննարկել են ՀՀ-Իրան համագործակցության օրակարգը և պայմանավորվածություններըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՖրանսիայում հոկտեմբերի 17-ին ամբողջ երկրում հաշվարկվել է բողոքի ցույցերի մոտ 250 կոչՓաստորեն, ըստ Արարատ Միրզոյանի, հայ-ռուսական հարաբերություններն եղբայրական են. ՇարմազանովՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Աֆղանստանին հուսահատորեն անհրաժեշտ է խաղաղություն և կայունությունԱնդրեասյանն ու Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը կրթության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր
Ամենադիտված