Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին հուղարկավորության արարողությամբ (տեսանյութ) Սա դասական փաշիզմ է, ոչ թե ֆաշիզմ. վերացվում են դիմադրության բոլոր օջախները. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) Երկար ժամանակ ջուր չի լինելու. Հասցեներ Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3342-ի Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ Կանխատեսում էինք, որ նման գործողություններ են ձեռնարկելու, փաստաբանը՝ Ծառուկյանի ձեռնարկություններում և տանը խուզարկության մասին Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել 650 մլն դոլար է հատկացվում Դալմայի նոր այգիների, մետրոյի նոր կայարանի կառուցման և տրանսպորտի համար. Տիգրան Ավինյան Մարդիկ բակից դուրս կգան ու պարզապես չեն կարողանա շարժվել. Տիգրան Ավինյան Ովքեր վերջին տարիների գործընթացներից դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան. Աբրահամյան 

Ոստիկանության ծառայողների հետ շփումներն այսուհետ ավելի հաճախակի են դառնալու. փաստաբան

Հարգելի քաղաքացիներ, Ոստիկանության ծառայողների հետ շփումները հասկանալի պատճառներով այսուհետ ավելի հաճախակի են դառնալու: Այս մասին այսօր՝ հունիսի 5–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Ստորև ներկայացնում եմ մի տեղեկություն, որի իմացությունը կարող է կանխել ինչպես Ձեր իրավունքների հնարավոր խախտումներն, այնպես էլ ոստիկանության ծառայողների օրինական պահանջների հնարավոր չկատարման /անհնազանդության/ անցանկալի դեպքերը:

Անձին բերման ենթարկելիս, կամ նրա իրավունքները այլ կերպ սահմանափակելիս, ոստիկանության ծառայողը պարտավոր է ներկայանալ՝ հայտնելով իր պաշտոնը, կոչումը և ազգանունը, և հենց տեղում, բերման ենթարկելուց առաջ, բանավոր ծանուցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 14-ի N 818-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկով նախատեսված իրավունքները (առնվազն հիմնականները): Համաձայն այդ ցանկի՝ անձն իրավունք ունի.

1) սահմանափակման պահից իմանալու իր ազատության սահմանափակման պատճառները, հիմքերը, իր ազատությունը սահմանափակող ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, ազգանունը.

2) ստանալու իրավաբանական օգնություն.

3) բացատրություններ տալու փաստաբանի ներկայությամբ կամ հրաժարվելու բացատրություններ տալուց.

4) ծանոթանալու իր իրավունքների ու ազատությունների սահմանափակմանն անմիջականորեն առնչվող փաստաթղթերին կամ նյութերին.

5) պահանջելու, որպեսզի ոստիկանություն բերելու պահից սկսած` երեք ժամվա ընթացքում իր գտնվելու վայրի մասին տեղեկացվի իր կողմից ընտրված անձին.

6) անհրաժեշտության դեպքում ստանալու բժշկական օգնություն.

7) պահանջելու օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել իր ազատության սահմանափակման կապակցությամբ իր կամ ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը, գույքին սպառնացող վտանգը վերացնելու, ինչպես նաև իր տիրապետման տակ գտնվող` առանց հսկողության մնացած գույքը պահպանելու նպատակով.

8) ծանոթանալու իր ազատության սահմանափակման օրինականությունը և հիմնավորվածությունը բողոքարկելու կարգին, ոստիկանության գործողություններն ու որոշումները բողոքարկելու վերադասության կարգով կամ դատախազին կամ դատարան.

9) ոստիկանություն բերվելիս` իր պահանջով ստանալու իրավունքների մասին իր համար հասկանալի լեզվով գրավոր ծանուցում.

10) պահանջելու, որպեսզի իրեն թույլ տան օգտվելու իր իրավունքներից` դրա մասին գրավոր դիմելով իր ազատությունը սահմանափակած ոստիկանության ծառայողին:

- Մինչև անձին բերման ենթարկելը, ինչպես նաև ուժ գործադրելուց առաջ, ոստիկանության ծառայողը պարտավոր է վերջինիս տեղեկացնել իրավախախտման հետևանքների, ինչպես նաև ուժ գործադրելու իր մտադրության մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով ներկայացված օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ոստիկանության ծառայողի կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է:

- Գործնականում, քաղաքացիները առավելապես բերման են ենթարկվում ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար, որպիսի արարքը հանդիսանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում:

- Բերման ենթարկվածը ոստիկանության բաժնում կարող է պահվել ոչ ավելի քան 3 (երեք) ժամ, ընդ որում՝ օրենքով նախատեսված այս ժամկետը սկսում է հոսել քաղաքացուն ազատությունից փաստացի զրկելու պահից: Բերման ենթարկելը, նույն է թե՝ վարչական կարգով ձերբակալելը, ինքնանպատակ չէ: Այն կիրառվում է բերման ենթարկվողի ինքնությունը պարզելու և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով:

- Բերման ենթարկվելուց խուսափելու համար խորհուրդ եմ տալիս Ձեր մոտ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, որի առկայությունը հնարավորություն է տալիս ոստիկանության ծառայողին՝ իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմել հենց իրավախախտման վայրում, առանց անձին ոստիկանություն տանելու: Հետևապես, իր մոտ անձնագիր ունեցող քաղաքացուն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով բերման ենթարկելն իրավաչափ չի կարող համարվել, եթե տվյալ իրադրությունում ոստիկանության ծառայողների համար օբյեկտիվ այլ խոչընդոտներ առկա չեն եղել.

- Եթե բերման ենթարկվածի նկատմամբ ոստիկանության բաժնում կազմվել է վարչական իրավախախտման և վարչական ձերբակալման արձանագրություն, ապա անձը պետք է անհապաղ ազատ արձակվի՝ անկախ ձերբակալման առավելագույն 3 (երեք) ժամը լրացած լինելուց:

- Կատեգորիկ ձեռնպահ մնացեք ոստիկանության ծառայողների պահանջները չկատարելուց, անհնազանդություն կամ դիմադրություն ցուցաբերելուց, կամ ծառայողներին անձնական վիրավորանքներ հասցնելուց, անգամ ՝ եթե համոզված եք, որ Ձեր նկատմամբ կատարվում է ակնհայտ ապօրինություն, ոստիկանության ծառայողը չի ներկայանում, չի ծանուցում Ձեր իրավունքները, չի հայտարարում, թե ինչ իրավախախտման մեջ եք կասկածվում և այլն.

- Ոստիկանության ծառայողի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, կարող է առաջ բերել նույնիսկ քրեական պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև 5 (հինգ) տարի ժամկետով, իսկ ծառայողի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ 5-10 տարի ժամկետով ազատազրկմամբ:

- Նկարագրված իրավիճակներում հայտնվելու դեպքերում, Ձեր բոլոր առարկություններն ու դիտողությունները Ձեր նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի առնչությամբ, այդ թվում՝ անձնական կամ Ձեր մոտ գտնվող իրերի (առարկաների) խուզարկության արդյունքները արձանագրել տվեք կամ ինքներդ գրավոր շարադրեք կազմվող արձանագրություններում (հատուկ դրա համար արձանագրության բլանկներում կան նախատեսված տողեր):

Արձանագրություններում դիտողություններ ու առարկություններ ամրագրելը իրավունքների պաշտպանության լավագույն ձևն է, ուստի նման դեպքերում արձանագրությունները ստորագրելուց հրաժարվելն անմտություն է:

- Ձեր իրավունքների պաշտպանության համար կարող եք հընթացս զանգահարել 1-02, հրավիրել փաստաբան, դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ծառայողների գործողությունները վերադասության կարգով գրավոր բողոքարկել ոստիկանության ղեկավար պաշտոնատար անձանց: Փաստաբան հրավիրելու կամ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ դիմելու Ձեր ցանկությունը անպայման արձանագրեք և օգտվեք զանգի իրավունքից կամ զանգի խնդրանով դիմեք ոստիկանության ծառայողին՝ հետամուտ լինելով այդ փաստի արձանագրմանը:

Հ. Գ. ՄԻԱՆՈՒՄ ԵՄ ՀԱՄԱՃԱՐԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՄԵՐ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՉԻՆ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին հուղարկավորության արարողությամբ (տեսանյութ)Սա դասական փաշիզմ է, ոչ թե ֆաշիզմ. վերացվում են դիմադրության բոլոր օջախները. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) ԱՄՆ-ն Արևմտյան Խաղաղ օվկիանոսում ունի միայն մեկ ավիակիրների խումբԵրկար ժամանակ ջուր չի լինելու. Հասցեներ Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքՀայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, սպասվում է մինչև 35 աստիճան տաքությունՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3342-իՈ՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ Ասուլիս՝ հուլիսի 6-ից վարորդական իրավունքի վերականգնման համար դիմումների և վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխությունների թեմայով (տեսանյութ)Politico. ՆԱՏՕ-ի երկրները ամրապնդում են իրենց պաշտպանությունը Ռուսաստանի հետ պատերազմի դեպքումԿանխատեսում էինք, որ նման գործողություններ են ձեռնարկելու, փաստաբանը՝ Ծառուկյանի ձեռնարկություններում և տանը խուզարկության մասինՄարդիկ քաղաքում մինչև տարվա վերջ չտեսնեն մի շինհրապարակ, որ խնդրահարույց է․ Տիգրան ԱվինյանԳետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքՈւղիղ․ Իրավապահները ներխուժել են Գագիկ Ծառուկյանի տուն (տեսանյութ)Երևան-Սևան ավտոճանապարհին քարաթափում է եղել650 մլն դոլար է հատկացվում Դալմայի նոր այգիների, մետրոյի նոր կայարանի կառուցման և տրանսպորտի համար. Տիգրան Ավինյան Ով ում հետ է խաղալու ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆումԹեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրության կոչով դրոշ է հայտնվելՀրդեհի տարածումը կանխվել է Ուղիղ․ իրավապահները ներխուժել են Գագիկ Ծառուկյանի տուն (տեսանյութ)Մարդիկ բակից դուրս կգան ու պարզապես չեն կարողանա շարժվել. Տիգրան Ավինյան Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ․ «Հայաստան» դաշինքՈւղիղ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (տեսանյութ)Ովքեր վերջին տարիների գործընթացներից դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան. Աբրահամյան Քննչական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին Մահացել է դերասան Արտաշես Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն Դիմակավորված ԱԱԾ–ականներ են. փասսաբաններին թույլ չեն տալիս մտնել Ծառուկյանի տուն. Տոնոյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան (տեսանյութ) Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը Սա իմ վերջին Աշխարհի առաջնությունն է, պետք է վայելել այն. Ռոնալդու Սպիտակ տունը մեղադրել է Ամերիկայի պատմության ազգային թանգարանին «արմատականացման» մեջ Politico. ՆԱՏՕ-ի արևելյան թևը մշակում է «առաջին օրերին՝ միայնակ» սցենարը Դատախազությունը մահապատիժ է պահանջում Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվողի համար Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում հրազենային վիրավորումից մահացել է ավելի քան 30 մարդ Հռոմի պապն ամառային արձակուրդի է մեկնել Չնայած հրադադարին՝ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհեր ու վիրավորներ կան Իսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդ Կարմիր ծովում զինված անձինք հարձակվել են բեռնատար նավի վրա Սիրիայի իշխանությունները հետաձգել են անցումային խորհրդարանի առաջին նիստը Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ՆԱՏՕ-ն հավերժ գոյություն կունենա․ Ստոլտենբերգ Ստամոքսի քաղցկեղի դեպքերի 75%-ը կարելի է կանխարգելել պարզ բուժման միջոցով Ֆրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ին Վանաձորում հայտնաբերվել է տղամարդու հnշnտվшծ մшրմին Դդմաշեն բնակավայրում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մшհացել է Զելենսկին պատմել է Մակրոնի հետ զրույցի մասին․ Եվրոպայի ձայնը պետք է կշիռ ունենա Ուկրաինայի շուրջ բանակցություններում
Ամենադիտված