«Հրապարակ». Փորձում է ուժեղացնել դիրքերը
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական «բազարներն» Արցախում դեռ շարունակվում են: Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնում նշանակված Սամվել Բաբայանը, մեր տեղեկություններով, Արայիկ Հարությունյանից պահանջում է մեծացնել ԱԱԽ աշխատակազմը, գործող 4-5 հաստիքը մոտավորապես տասնապատկել, քանի որ ինքն իր թիմակիցներից ոմանց խոստացել է աշխատանքի տեղավորել: Բացի այդ՝ պահանջել է պետական պահպանություն, ինչը չի եղել նախկինում: Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ, Արայիկ Հարությունյանը չի ցանկանում մերժել եւ հարցը չորով փակել, ուստի Բաբայանին բացատրել է, որ պետական համակարգում առանց այն էլ նոր հաստիքներ են ավելացել, սակայն ավելի շատ անհանգստություն ունի ոչ այնքան բյուջեի վրա ծախս ավելացնելու, որքան Բաբայանի դիրքերն ուժեղանալու առումով: Ի դեպ, Արցախի արդարադատության նորանշանակ նախարար Սիրան Ավետիսյանը նույնպես Բաբայանի թիմակիցն է»: