Արթուր Աղաբեկյանը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական
ԱրցախԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝
Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդական:
Նշենք, որ ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ, «Արցախի հերոս» Արթուր Աղաբեկյանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ, մասնավորապես, 2012 թ. սեպտեմբերից մինչև 2017 թ. մարտը Ա.Աղաբեկյանը զբաղեցրել է ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնը: 2017 թ. հոկտեմբերի 13 մինչև 2019 թվականի հունիսի 10-ը եղել է ԱՀ նախագահի խորհրդական։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)