Նրանք նետվելու են Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցը. Նիկոլ Փաշինյան
ՔաղաքականՀայաստանում կորոնավիրուսի համավարակի հետ կապված շատ հատկանշնական իրավիճակ է արձանագրվել, և Հայաստանում դաշտը կարելի է բաժանել երկու մասի՝ մարդիկ, ովքեր շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս տարածվի և հնարավորինս վատ ընթացք ստանա, նրանք հայտնի քաղաքական շրջանակներն են։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես հանգիստ եմ վերաբերվում այդ շահարկումներին, այդ շահարկումներին և քննադատություններին մենք ուշադիր հետևում ենք։ Եվ քննադատությունների համատեքստում քննում ու վերաքննում ենք մեր գործողությունները։ Բայց կարող եմ արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հետ կապված շատ հատկանշնական իրավիճակ է արձանագրվել, և Հայաստանում դաշտը կարելի է բաժանել երկու մասի՝ մարդիկ, ովքեր շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս տարածվի և հնարավորինս վատ ընթացք ստանա, նրանք հայտնի քաղաքական շրջանակներն են։ Բայց ես ուզում եմ ասել, որ այդ քաղաքական շրջանակները կորոնավիրուսի համավարակի ավարտի հետ ավարտվելու են։ Այսինքն՝ նրանք ավարատված են, բայց այդքան էլ լավ չեն հասկանում, որ ավարտված են։ Նրանք, ովքեր լավ չեն հասկանում և հասկանալու հետ կապված օբյեկտիվ, բնածին պրոբլեմ ունեն, մենք նրանց տեսանելի և հասկանալի կերպով կբացատրենք։ Այս անգամ, համոզված եղեք, նրանք ցկյանս կհասկանան և այլևս չեն փորձի քիթները խոթել այնտեղ, որտեղ իրենց տեղը չէ։ Մենք բոլորս գիտենք, թե որն է նրանց տեղը, և բոլորը ըստ ընթացակարգերի կհայտնվեն իրենց արժանի տեղերում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց՝ ՀՀ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության նկատմամբ սաբոտաժային քայլերն արժանանալու են գնահատականի, և այդ գնահատականի հասցեատերերը արժանանալու են կոնկրետ ճակատագրերի։ «Նրանք նետվելու են Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցը, նրանք այնտեղ են դե ֆակտո, և այնտեղ լինելու փաստը դե յուրե կարձանագրվի շուտով»,- նշեց նա։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)