Վարդանանց փողոցում Nissan Tiida»-ն շրջվել է՝ վնասելով «Ծորակների տուն» խանութ-սրահի դիմապակիները
Արտակարգ Պատահար
Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 8-ին, ժամը 23։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռոբերտ Մ․, ծնված 1999 թ․) շրջվել է՝ վնասելով մոտակայքում գտնվող «Ծորակների տուն» խանութ-սրահի դիմապակիները։
Վարորդին եւ ուղեւոր Ռաֆայել Օ․-ին (ծնված 1999 թ․) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն եւ հոսպիտալացրել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ սահմանազատել տարածքը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)