Իսպանիայի առաջնության մրցավարների շրջանում հայտնաբերվել է կորոնավիրուս
Սպորտ
Իսպանիայի առաջնությունում ներգրավված մրցավարներիշրջանում կորոնավիրուսի թեստերի արդյունքում հայտնաբերել է վարակի մեկ դեպք, հայտնում է Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) պաշտոնական կայքը: Մրցավարը, որի մեջ հայտնաբերվել է կորոնավիրուսը, արդեն ինքնամեկուսացվել է։ Առաջիկա մի քանի օրերի ընթացքում մրցավարները կանցնեն թեստավորման ևս մեկ փուլ, և միայն այն մրցավարներին կթույլատրվի մասնակցել ֆուտբոլային հանդիպումներին, որոնց կրկնակի թեստի արդյունքը բացասական կլինի։
Իսպանական առաջնությունը, որը դադարեցվել է մարտին՝ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով։ Հունիսի 11-ին այն կվերսկսվի «Բետիսի» և «Սևիլիայի» միջև դերբիով։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան