ԲՀԿ նիստը ավարտվեց
ԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ այսօր տեղի է ունեցել և արդեն իսկ ավարտվել է ԲՀԿ նիստը։ Թեև կար տպավորություն, որ ներքաղաքական այս փուլում կհրապարակվի ԲՀԿ ռազմավարությունը, և կհնչեն սուր տեսակետներ, սակայն հանդիպումը եղել է աշխատանքային և քննարկվել են հետագա անելիքները։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ, պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Ավելի վաղ, տեղեկացրել էինք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրատապ հավաք է հրավիրել, օրակարգում ներքաղաքական հարցերի շուրջ որոշակի քննարկուներ էին, հատկապես ԲՀԿ առաջնորդի վերջին հավաքին հետևած քաղաքական հայտարարությունների ու իրադարձությունների զարգացումների վերաբերյալ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին