«Հրապարակ». Չի հանդուրժում մուտիտը․
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության համակարգում արշալույսները դեռ խաղաղ են։ ՀՀ նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ով Նիկոլ Փաշինյանի համադասարանցին է, համակարգի ղեկավար նշանակվելուն պես մինի-հավաք է կազմակերպել համակարգի ղեկավար պաշտոնյաների հետ եւ հայտարարել, որ չի շտապելու կադրային ջարդ իրականացնել, կառաջնորդվի նրանց կատարած աշխատանքով, նոր կորոշի՝ ով պետք է մնա, ով՝ գնա, կամ որ դեպքերում պետք է ձեռնարկվեն կադրային փոխատեղումներ։ Հրահանգել է նաեւ՝ շարքային քաղաքացիներին միայնակ չթողնել փողոցում եւ մոռանալ կոշտ միջոցները։ «Ղազարյանը համակարգի հնաբնակներից է եւ հայտնի է որպես տղամարդ տղա, ով չի հանդուրժում հատկապես մուտիտը»,- ասաց մեր աղբյուրը»: