Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Թաղապետարանի աշխատակիցը ջուր է շփել քաղաքացու վրա (տեսանյութ)

Տեսանյութեր

Քաղաքացի Արմինե Համբարձումյանն օրեր առաջ ահազանգել է, որ Կենտրոն վարչական շրջանում թաղապետարանի աշխատակիցը վիրավորել, ջրի շշի պարունակությունը շփել է իր վրա:

«Հարգարժան վարչապետ, խուլիգանական դրսևորումները զանգվածային բնույթ են ստանում և դառնում են օրինաչափ երևույթ մեր հասարակության մեջ՝ հանձինս հասարակության որոշ չկայացած, սանձարձակ և լկտի սուբյեկտների։ Հերթական խուլիգանական միջադեպ փոքր կենտրոնում․ մորս և ինձ անպատվել են, ջրով լեցուն շշի պարունակությունը ցինիկաբար շփել են երեսիս, շիշն էլ նետել վրաս ընդամենը նրա համար, որ իմ փոքրիկ 7 կիլոգրամանոց շնիկ Բելլան հոտոտել է մայթեզրին տնկած թփիկը։ Եվ այս ամենը անպատժելիության հետևանք եմ համարում, քանի որ որոշ իրենցից ոչինչ չներկայացնող թափթփուկներ իրենց երևակայում են այս կամ այն թաղամասի՝ իրենց խոսքերով ասած «ասողը»։

Այսօր կեսօրին 12։00-ի սահմաններում մայրիկիս հետ ման էինք տալիս իմ փոքրիկ հաշմանդամ շնիկ Բելլային կենտրոնում՝ իմ տան շրջակայքում։ Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում շունս կանգ առավ և սկսեց հոտոտել մայթեզրին տնկած փոքրիկ թուփը։ Հանկարծ դիմացի մայթի սրճարանում նստած ոմն «տղուկ» պինգ-պոնգի պես կտրուկ ցատկում է դեպի մեզ և սկսում բղավել, որ այդ թուփն ինքն է տնկել և թույլ չի տալիս, որպիսի իմ շունը հոտոտի այն, սկսում է անպատվել 65-ամյա մայրիկիս։ Ես շատ քաղաքավարի հարցրեցի, թե արդյոք նա սեփականաշնորհել է փողոցի այդ հատվածը և արդյոք ունի սեփականաշնորհման վկայական։ Նա սկսեց բավականին ագրեսիվ կերպով բղավել, որ չունի նման թուղթ, սակայն ինքն է բարելավել այդ փոքրիկ հողակտորը, ինքն է թուփ տնկել, և ես իրենից պետք է խնդրեմ, որպիսի իմ շունն այդ թփերից հոտ քաշի, շունը կարող է վնասել թուփը, կեղտոտել։ Ես իրեն փորձեցի բացատրել, որ շունն ընդամենը թփերից հոտ է քաշում, չի կեղտոտում, անգամ եթե կեղտոտի, մենք հավաքում ենք մեր շների հետևից, չենք աղտոտում շրջակա միջավայրը, դա բոլորը գիտեն, և վերջիվերջո ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ազատ տեղաշարժվելու իրավունք ունեմ, և ոչ ոք իրավունք չունի բռնանալու իմ կամքին՝ այս կամ այն փողոցով, այս կամ այն ծառի կամ թփի կողքով շանս հետ իմ քայլելու առնչությամբ, առավել ևս, որ տարածքը համայնքային սեփականություն է։ Սկսվեց վիճաբանություն, նա անպատվեց իմ մորը, ինձ, սկսեց բղավել, ցիտում եմ․ «ինձ ստեղ բոլորը ճանաչում են, ես Սաքոն եմ, դու իմ հետ չես շփվել, հեսա որ հետս շփվես, կիմանաս ես ով եմ, ես էս տարածքի Սաքոն եմ, սաղ ինձ գիտեն, հեսա որ դու էլ ճանաչես, կջոկես, որ սաղ իմ ասածովա լինելու, ինձանից պետքա խնդրես, որ շունդ թփերից հոտ քաշի, լսում ես արա։ Հեսա մի լավ էլ մոտիկից դու կճանաչես ինձ, նոր խելքդ գլուխդ կհավաքես ու կջոկես, որ շունդ էտ թփերից հոտ չի քաշելու, էտ ես եմ քեզ ասում, պիտի ինձ խնդրես, թուփը ես եմ տնկել»։ Մի զավեշտալի պատմություն, ամեն մի թաղամասում կա մի ողորմելի, չկայացած թափթփուկ, ով չհիմնավորված մեծ կարծիք ունի սեփական թշվառ անձի վերաբերյալ, իրեն իրավունք է վերապահում մի թուփ տնկել մայթեզրին և մայթը դարձնել սեփականություն՝ մարդկանց սպառնալով չանցնել, չքայլել այդ թփիկի կողքով։ Ես վերադարձա տուն, ահազանգեցի 102 Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որից հետո մորս հետ վերադարձա սրճարան ադ անձին տեսագրելու և որպես փաստական տվյալ ոստիկանություն փոխանցելու համար։ Երբ, իմ բջջային հեռախոսի տեսախցիկը միացրած, մոտեցա այդ Սաքո կոչեցյալին, որպիսի տեսագրեմ, նա վերջին անմակարդակ կեցվածքով սեղանին դրված ջրով լեցուն պոլիէթիլենային շիշը վերցրեց և ջուրը շփեց երեսիս, որից հետո շիշը շպրտեց վրաս։ Բարեբախտաբար շրջանցեցի, և շիշը ինձ չդիպավ։ Ես իրեն հայտնեցի, որ նա դատվելու է իր այդ ստոր արարքի համար»,- գրել է նա։

Քաղաքացին հաղորդում է ներկայացրել Ոստիկանության կենտրոնական բաժին՝ տեղի ունեցած խուլիգանական միջադեպի առնչությամբ.

«Ես հաղորդում եմ ներկայացրել Ոստիկանության կենտրոնական բաժին տեղի ունեցած խուլիգանական միջադեպի առնչությամբ՝ թուփ տնկող և սակիկապատող Սաքոյի կողմից իմ հանդեպ օրը ցերեկով բազում մարդկանց՝ սրճարանի այցելուների և անցորդների ներկայությամբ հրապարակավ բռնի գործողության փորձ կատարելու, իմ արժանապատվությունը հրապարակավ նսեմացնելու, իմ հասցեին սպառնալիքներ հնչեցնելու, իմ՝ որպես ՀՀ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները խախտելու և ոտնահարելու, և ի վերջո հասարակական կարգը խախտելու համար։ Ինձ համար շատ կասկածելի էր այդ Սաքո կոչեցյալի հարձակումը հենց մեզ վրա, կարծում եմ նրա կողմից վեճ հրահրելու և սադրելու միտումը ծրագրված էր, քանի որ տարածքի շատ բնակիչներ են իրենց շներին ման տալիս այդ տարածքում, բայց չգիտես ինչու Սաքոն նստած մեզ էր սպասում, որպիսի հարձակվի և վեճ հրահրի։ Ընդ որում անկյունային Ջեմինի սրճարանի տնօրինությունը և աշխատակիցները նույնիսկ չմիջամտեցին»։ 

Նա նաև իր էջում հրապարակել է միջադեպի տեսաձայնագրությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված