Ամանորին Միքայել Սրբազանը կլինի հիվանդանոցում. փաստաբան Ձան ծածկի բարձրությունը Երևանում հասել է 10-15 սմ–ի Էդվարդ Ասրյանը ցուցումներ է տվել ձմեռային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար Ինչ եղանակ է սպասվում Ամանորի գիշերը Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Բրիժիտ Բարդոն Երևանում Range Rover-ը բախվել է կայանված Opel-ին և Toyota-ին․ վերջինը մասամբ հայտնվել է Tesla-ի վրա Շախմատիստ Սարգիս Սարգսյանը՝ տարվա լավագույն հաշմանդամություն ունեցող մարզիկ Շնչահեղձ լինող 2-ամյա երեխա է տեղափոխվել «Գյումրի» ԲԿ Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել 237 ՃՏՊ Զղջացե՛ք և խոնարհվե՛ք այն դռան առջև, որին հարվածել եք. Գրիգոր աբեղա Մինասյան Մաշտոցի պողոտայի թունելի մոտ երկաթե էլեկտրասյունը հիմքից պոկվել ու տապալվել է՝ փակելով ճանապարհը Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ 2-ամյա երեխա է մահացել 

Արթուր Ջավադյանը հրաժեշտի ուղերձ է հղել ԿԲ նախագահի պաշտոնավորման ավարտին

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հրաժեշտի ուղերձ է հղել պաշտոնավորման ժամկետի ավարտի կապակցությամբ։  

«Սիրելի հայրենակիցներ, հարգարժան գործընկերներ

Ավարտվում է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում իմ պաշտոնավարման 12 տարին, որոնք ուղեկցվել են մեր սիրելի թիմի հետ ամենօրյա բարձր պատասխանատու աշխատանքով: Հագեցված օրակարգով տարիների աշխատանք, որը շատ հաճախ տեսանելի չէ հասարակության համար: Սակայն արդյունքն ակնհայտ է. մենք ապահովել ենք այս տարիների ընթացքում երկրում մակրոտնտեսական կայունությունն ու ֆինանսական համակարգի կայուն զարգացումը: Կենտրոնական բանկը մշտապես ներդրել է իր ուժերի առավելագույնը՝ ի շահ մեր պետության և ժողովրդի:

Նախ` ցանկանում եմ առանձնակի արժևորել և իմ խորին երախտիքի խոսքն ուղղել Կենտրոնական բանկի թիմին, մեր ողջ անձնակազմին, ովքեր այս տարիների ընթացքում պատվով և ամենայն պատասխանատվությամբ իրականացրել են իրենց պարտականությունները՝ ցուցաբերելով մասնագիտական և աշխատանքին նվիրվածության անգնահատելի որակներ:

Ուզում եմ շնորհակալական խոսքս ուղղել նաև իմ պաշտոնավարման տարիներին գործող Հայաստանի Հանրապետության և միջազգային կառույցների մեր գործընկերներին, որոնց հետ արդյունավետ աշխատանքը մշտապես ուղղված է եղել երկրի զարգացմանն ու բարեկեցիկ ապագային:

Շնորհակալական խոսքս եմ ուղղում նաև Հայաստանի ֆինանսական ինստիտուտներին, որոնց հետ անցած ուղին եղել է փոխհամագործակցային և կառուցողական: Պետք է շեշտել, որ Հայաստանի բանկային համակարգը մեկ անգամ չէ, որ ապացուցել է տնտեսության դժվարին պահերին իր պետականաշինության և հասարակությանն ընդառաջ գնալու բարձր պատրաստակամությունն ու խոհեմությունը: 

Այս տարիների ընթացքում Կենտրոնական բանկը հաջողությամբ իրականացրել է օրենսդրորեն ամրագրված իր խնդիրները:

Անցնող տարիները զերծ չէին տարաբնույթ մարտահրավերներից՝ համաշխարհային ճգնաժամ, տարածաշրջանային և ներքին շոկեր: Սակայն ֆինանսական ինստիտուտների ճկուն ռազմավարության և Կենտրոնական բանկի կողմից կայունության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված հետևողական քաղաքականության արդյունքում` այս տարիները եղել են ոչ միայն շոկերին դիմագրավելու, այլ ֆինանսական համակարգի համար կայունության և զարգացման տարիներ: Դրա ցայտուն վկայությունն են ինչպես ֆինանսական միջնորդության, ֆինանսական ծառայությունների հասանելիության և այլ ցուցանիշների շեշտակի աճերը, այլ նաև միջազգային կառույցների՝ Կենտրոնական բանկի կողմից վարվող քաղաքականությանը և ֆինանսական համակարգին տրված գնահատականները: Հատկանշական են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից իրականացված ֆինանսական համակարգի գնահատման ծրագրի ամփոփված արդյունքները, որոնց համաձայն Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն, իսկ կարգավորման և վերահսկողական գործընթացները համապատասխանել են օրինակելի համարվող Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին շուրջ 97%-ով:

Մեզ հաջողվել է Հայաստանում պահպանել և ամրապնդել գների կայունությունը. 2008-2019 թվականների ընթացքում տարեկան միջին գնաճը կազմել է 3.9 տոկոս: Այս տարիների ընթացքում Կենտրոնական բանկը կարողացել է դիմակայել տարբեր տնտեսական ցնցումների, դժվարագույն պայմաններում գների կայունությունը պահպանելուց զատ կարողացել է նվազեցնել և ավելի լավ խարսխել հասարակության գնաճային սպասումները: Դա լավագույնս արտացոլվեց 2018 թվականի քաղաքական փոփոխությունների և այս տարի՝ կորոնավիրուսային համավարակի պայմաններում մեր հասարակության վարքագծային դրսևորմամբ:

Տպավորիչ հաջողություններ են գրանցվել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում: Սա վերաբերում է թե՛ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջազգային ստանդարտներին մեր երկրի ֆինանսական ու ոչ ֆինանսական համակարգերի համապատասխանությանը, թե՛ մի շարք հնչեղ գործերով ֆինանսական հետախուզության գործողությունների շնորհիվ արձանագրված արդյունքներին:

Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, մշակված խաղի կանոններն ու գործող կառուցակարգերը հիրավի բարձր գնահատականի են արժանանում ոլորտի միջազգային հեղինակավոր կառույցների կողմից: Շատ երկրներ հետաքրքրված են, և իրենց մոտ ներդնելու նպատակով, ուսումնասիրում են սպառողների շահերի պաշտպանության հայաստանյան մոդելը: Այս տարիներին հիմնադրվել է նաև ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը:

 

Արժույթի թողարկման բնագավառում՝ ՀՀ դրամի ներդրման 25-ամյա հոբելյանի շրջանակում Կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց նոր՝ երրորդ սերնդի թղթադրամները, որոնք աչքի էին ընկնում թղթադրամի որակական և պաշտպանական նորագույն և լավագույն չափանիշներով: Կենտրոնական բանկը էական առաջընթաց գրանցեց հուշադրամների թողարկման ասպարեզում, արժանացավ  տարբեր բարձր մրցանակների՝ ընդլայնելով դրանց միջազգային ճանաչումը և մեր պատմամշակութային ու գիտական ժառանգության հանրահռչակումը:

Օրենքով ամրագրված անմիջական խնդիրներից բացի, Կենտրոնական բանկը ջանք չի խնայել իր աջակցությունը ցուցաբերել տնտեսության և հասարակության բարօրությանն ուղղված ամենատարբեր ծրագրերում: Մշտապես մեր ակտիվ մասնակցությունն ենք ունեցել Կառավարության կողմից իրականացվող բազմապիսի սոցիալական և տնտեսություն կարևոր ոլորտների վարկային ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներում, ինչպես նաև Կառավարության ամենատարբեր ծրագրերում (կենսաթոշակային ռեֆորմ, զինծառայողների ապահովագրության հիմնադրամ և այլն): Այս տարիներին հիմնադրված «Ազգային հիփոթեքային» և «Բնակարան երիտասարդներին» ընկերություններն էական նպաստում են ունեցել հիփոթեքային շուկայի ձևավորմանն ու սոցիալական և ոլորտային ծրագրային վարկավորման իրականացմանը:

Հպարտության և գոհունակության զգացումով արձանագրելով մեր ձեռքբերումներն ու հաջողությունները՝ ես չեմ կարող, իհարկե, չարձանագրել, որ մենք ունեցել ենք նաև բացթողումներ, թերացումներ, սակայն Կենտրոնական բանկի թիմը մշտապես միտված է եղել դեպի զարգացում, դեպի առաջընթաց և նախանշված ռազմավարական նպատակների իրականացում:

Անձնակազմի կրթումը և մասնագիտական որակների զարգացումը շարունակել է մնալ որպես մեր գործունեության կարևոր գրավական: Կենտրոնական բանկում աշխատում են ինչպես փորձառու և տարբեր ոլորտներում միջազգային մասնագիտական որակավորումներ ունեցող, այնպես և երիտասարդ, բայց ներուժ ու զարգանալու ձգտում ունեցող մասնագետներ: Որոշ առումով Կենտրոնական բանկը նաև գիտելիքի ձեռքբերման և կատարելագործման յուրօրինակ դարբնոց է, որտեղից որակյալ մասնագետները հաճախ շարունակում են աշխատանքը նաև Հայաստանի պետական և մասնավոր այլ ոլորտներում:

Սիրելի գործընկերներ՝ դուք հիրավի մեր հպարտությունն եք, և Կենտրոնական բանկի ձեռքբերումների ապահովման թիվ մեկ երաշխավորը: Շնորհակալ եմ ձեզ:

Կենտրոնական բանկի ինստիտուցիոնալ զարգացման մասով չի կարելի չնշել Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի բացման հանգամանքը, ինչը հնարավորություն ընձեռեց մեզ նոր մակարդակի վրա բարձրացնել Կենտրոնական բանկի համագործակցությունը միջազգային գործընկերների և առաջատար գիտակրթական հաստատությունների հետ: Այս տարիների ընթացքում մենք կարողացանք Դիլիջանում ընդունել աշխարհի առաջատար բուհերի ուսանողներին, անցկացնել տարածաշրջանային և միջազգային նշանակության բազմաթիվ միջոցառումներ:

Կենտրոնական բանկի արժեքներից է հավատարմությունը կառույցին և նրա մշակույթին: Այն իր մեջ ներառում է նաև քաղաքականության և բանկի կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովումը: 12 տարի առաջ ստանձնելով այս պատասխանատու պաշտոնը՝ ես մեծ նշանակություն տվեցի շարունակականության ապահովմանը: Վստահ եմ, որ գործին ու առաքելությանը նվիրված Կենտրոնական բանկի նոր ղեկավարը, ժամանակի հրամայականին համահունչ, նորովի կշարունակի իրագործել Կենտրոնական բանկի առջև դրված խնդիրները՝ ապահովելով մեր քաղաքացիների ու պետության շահերը, և մնալով Կառավարության ու միջազգային կառույցների վստահելի գործընկեր: Համոզված եմ, որ գալիք տարիները կլինեն վերելքի ու զարգացման յուրօրինակ տարիներ:

Ուրախ եմ, որ կարողացել ենք պատվով ծառայել մեր երկրին ու ժողովրդին, և մեր լուման ներդնել պետականաշինության գործընթացում: Տարիների ընթացքում ձեռք բերած իմ փորձով և գիտելիքներով մշտապես պատրաստակամ եմ կիսվել տարբեր հարթակներում և օգտակար լինել մեր երկրի զարգացմանը:

Ամենայն բարիք և խաղաղություն բոլորիս:

Շնորհակալություն»,- , ասված է ուղերձում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամանորին Միքայել Սրբազանը կլինի հիվանդանոցում. փաստաբան Աստղագուշակ դեկտեմբերի 28-ի համարՁան ծածկի բարձրությունը Երևանում հասել է 10-15 սմ–ի Էդվարդ Ասրյանը ցուցումներ է տվել ձմեռային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համարԻնչ եղանակ է սպասվում Ամանորի գիշերը Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Բրիժիտ ԲարդոնԵրևանում Range Rover-ը բախվել է կայանված Opel-ին և Toyota-ին․ վերջինը մասամբ հայտնվել է Tesla-ի վրա Շախմատիստ Սարգիս Սարգսյանը՝ տարվա լավագույն հաշմանդամություն ունեցող մարզիկ «Անի` 8 տարեկան»․ Անի Երանյանն արխիվային լուսանկար է հրապարակելՇնչահեղձ լինող 2-ամյա երեխա է տեղափոխվել «Գյումրի» ԲԿԵնթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում դեռևս կան հոսանքազուրկ հասցեներ. ՀԷՑ պարզաբանումը Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել 237 ՃՏՊ Զղջացե՛ք և խոնարհվե՛ք այն դռան առջև, որին հարվածել եք. Գրիգոր աբեղա Մինասյան Մաշտոցի պողոտայի թունելի մոտ երկաթե էլեկտրասյունը հիմքից պոկվել ու տապալվել է՝ փակելով ճանապարհը Անչափ կարևոր է, որ սահմանապահ գյուղերի փոքրիկ բնակիչները զգան մեր ամենօրյա հոգածությունը․ Գառնիկ ԴանիելյանԿճոյանն ընդունել է իր սխալները, ուզում է ուղղվել, Եկեղեցու խնդիրներն է արձանագրել. ՔՊ-ական «Ձյան կուտակումները հասնում են մինչև շենքերի երկրորդ հարկ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)Նեթանյահուն թռել է Թրամփի մոտ՝ «կանաչ լույս» ստանալու Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ 2-ամյա երեխա է մահացելԵղանակային պայմանների պատճառով հետաձգվել են դեպի Հայաստան չվերթները Փաստաբան Լևոն Բաղդասարյանը «Եվրոմեդիա24»–ի կողմից արժանացել է «Արդարության պահապան» մրցանակին (տեսանյութ)Ձյան մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ՝ Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին Ինձ համար մեծ պատիվ է ճանաչվել Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ. Սպերցյան Ես ապրում եմ երկու աշխարհների խաչմերուկում․ Նազենի ՀովհաննիսյանՎարչապետը թմբուկը նվեր է ստացել. լավ, դինամիկ երգ է ստացվել. Պապոյան ՈւՂԻՂ․ Փաշինյանը Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագիԱՄՆ ազգային նոր ռազմավարությունը չի հակասում Ռուսաստանի հետ երկխոսությանը. ԼավրովԱռաջիկայում հնարավոր է Հայաստանից դեպի Ադրբեջան արտահանում․ Գևորգ ՊապոյանՈՒՂԻՂ. Վեհափառի մասնակցությամբ տարվա վերջին կիրակնօրյա պատարագը Մայր տաճարում Կարգալույծ քահանա Արմեն Առաքելյանը մասնակցում է Փաշինյանի կազմակերպած պատարագինԵթե վարչապետը չի մասնակցել պատարագի, ուրեմն ես էլ չեմ մասնակցել. Տավուշի մարզպետ Այսօր կայացավ սրտիկ անելու առաջին դասընթացը․ ՔՊ–ական պատգամավորԹրամփ–Զելենսկի հանդիպումը հետաձգվել էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Արգելափակումից դուրս է բերվել 47 տրանսպորտային միջոց, 92 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն Ոստիկանության բարձրաստիճան ղեկավարությունը, գվարդիան, անվտանգության աշխատակիցները վաղ առավոտից Գառնիում են Գեղարքունիքում «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա երիտասարդը հոսպիտալացվել է Անիի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով բեռնատարների համար Առատ ձյան պայմաններում Պլանի գլխի ոլորաններն ու Մանումենտը ի սպառ զերծ էին ձնամաքրիչ տեխնիկայից․ Ռուբեն ՄելիքյանԵրևանի էլեկտրական ենթակայաններից մեկում հրդեh է բռնկվել. հոսանքազրկվել են մի շարք փողոցներ (տեսանյութ) Օրվա խորհուրդ․ դեկտեմբերի 28Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՓրկարար և Պարեկային ծառայությունները ճանապարհներին իրականացնում են արտակարգ ռեժիմով համատեղ ծառայությունՆոր տարի 2026-ի ավանդույթներ. Ինչպես դիմավորել Կարմիր Կրակի Ձիու տարին՝ փող ներգրավելու համարՍպերցյանն արձագանքել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելունԵթե Կիևը չցանկանա հարցը լուծել խաղաղ ճանապարհով, Ռուսաստանը բոլոր խնդիրները կլուծի ուժով․ ՊուտինԱյս նշանների վրա ձյան պես փող կթափվի. Վոլոդինան անվանել է նրանց, ովքեր ամենահաջողակները կլինեն 2026 թվականինԶելենսկին ժամանել է Կանադա․ կհանդիպի վարչապետ Քարնիի հետԼարսը փակ է բեռնատարների համարԱնիի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է․ կան փակ ավտոճանապարհներ
Ամենադիտված