Ի՞նչ հագնել 2027 թվականի Նոր տարում. ի՞նչը կհավանի տարվա տանտիրուհին՝ Կարմիր Կրակե Այծը Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր Կյանքից հեռացել է Տիգրան Մկրտչյանը Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ Պուտին Սարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Պայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է 

Բաղրամյան համայնքին պատճառվել է 64 մլն. դրամի վնաս. մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Բաղրամյան համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Բաղրամյան համայնքի ղեկավարը, 2016թ. աշնանից զբաղեցնելով նշված պաշտոնը, իր պաշտոնավարման ընթացքում առերևույթ թույլ է տվել չարաշահումներ. իր քրոջ ամուսնու` Մյասնիկյան համայնքի նախկին ղեկավարի օժանդակությամբ, շահադիտական և խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, էական վնաս է պատճառել Բաղրամյան համայնքի, Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ իրականացնող ՍՊ ընկերության իրավունքներին և օրինական շահերին: Արդյունքում՝ օտարերկրյա ներդրումների համար Հայաստանի Հանրապետությունում ստեղծված բարենպաստ միջավայրի վրա բացասական ազդեցություն թողնելով՝ էական վնաս է պատճառել նաև պետության օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Քննության տվյալներով՝ համայնքի ղեկավարը, ի պաշտոնե հստակ տեղեկացված լինելով, որ նշված ՍՊ ընկերությունը ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը Բաղրամյան և հարակից համայնքներում և ձեռք բերել հողատարածքներ, ընկերության տնօրենին և ներկայացուցիչներին տրամադրել է խեղաթյուրված տեղեկատվություն՝ համայնքում գտնվող հողատարածքների նկատմամբ գրանցված իրավունքի տեսակի, պատկանելության վերաբերյալ՝ նպատակ ունենալով համայնքի հաշվեկշռում գտնվող հողատարածքները միջնորդավորված եղանակով, հետևաբար նաև՝ ավելի բարձր արժեքով վերավաճառել ընկերությանը։

Մասնավորապես` 2018 թվականի օգոստոսի վերջին, համայնքի ղեկավարը, քաջատեղյակ լինելով որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ՍՊ ընկերության փոխտնօրենին հայտնել է, որ համայնքի սեփականություն հանդիսացող, վաճառքի ենթակա հողատարածք առկա չէ՝ նպատակ ունենալով թույլ չտալ, որպեսզի հիշյալ ընկերությունը մասնակցի համայնքին պատկանող հողերի աճուրդով վաճառքի գործընթացին։

Օրեր անց, սակայն, համայնքի ղեկավարը հիշյալ ՍՊ ընկերության փոխտնօրենին տեղեկացրել է, որ համայնքի բնակիչներից մեկը վաճառում է իրեն սեփականության իրավունքով պատկանող հողը՝ նրան ուղղորդելով կապ հաստատել գնման առարկա հանդիսացող հողատարածքի հետ փաստական և իրավական որևէ առնչություն չունեցող իր քրոջ ամուսնու հետ, որը ներկայացել է իբրև նշված հողատարածքի սեփականատիրոջ կողմից լիազորված անձ: Վերջինս հողատարածքի ձեռքբերման հարցով պայմանավորվել է ընկերության փոխտնօրենի հետ, բանավոր պայմանավորվածություն ձեռք բերել՝ 1 հեկտարը 1.100 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ, որպես կանխավճար պահանջել և բանկային փոխանցման եղանակով ՍՊ ընկերության կողմից ստացել 4.845.000 ՀՀ դրամ գումար՝ վստահ լինելով, որ հողատարածքի աճուրդը լինելու է ձևական և հաղթող է ճանաչվելու ինքը: 2018թ. Նոյեմբերին ՍՊ ընկերության և լիազորված անձ ներկայացած՝ համայնքի ղեկավարի քրոջ ամուսնու միջև կնքվել է գյուղատնտեսական նշանակության հողատարածքի՝71.489.000 ՀՀ դրամով առուվաճառքի նախնական պայմանագիր, որից հետո բանկային փոխանցման եղանակով վերջինս ստացել է պայմանավորված գումարի մի մասը՝ 20.000.000 ՀՀ դրամը:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարը, միջնորդավորված եղանակով հողատարածքները վաճառելու իր մտադրությունն ի կատար ածելու նպատակով, իր իրավասության սահմաններում, 2018թ սեպտեմբերին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու նիստի ընթացքում առաջարկել և ստացել է համայնքի ավագանու համաձայնությունը` համայնքի սեփականություն հանդիսացող վերոհիշյալ 132հա հողն աճուրդով օտարելու վերաբերյալ և նույն օրը, համայնքի ղեկավարի որոշմամբ, նշված հողատարածքների վերաբերյալ հայտարարվել է աճուրդ-վաճառք` մեկ հեկտարի մեկնարկային վաճառքի գին սահմանելով 67.500 ՀՀ դրամ:

2018թ. նոյեմբերի 16-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում կազմակերպված ձևական աճուրդում վաճառքի հաղթող է ճանաչվել համայնքի ղեկավարի քրոջ ամուսինը, որից օրեր անց նշված հողատարածքը 9.360.352 ՀՀ դրամով վաճառվել է վերջինիս, որը աճուրդով գնված հիշյալ հողատարածքը առքուվաճառքի պայմանագրով, նոտարական վավերացմամբ, վերավաճառել է հիշյալ ՍՊ ընկերությանը` նույն օրը ստանալով նաև վաճառքի մնացած 39.508.940 ՀՀ դրամ գումարը՝ այդկերպ համայնքին պատճառելով ընդհանուր64.353.940 ՀՀ դրամի նյութական վնաս:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Բաղրամյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը դատարանի կողմից մերժվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ հագնել 2027 թվականի Նոր տարում. ի՞նչը կհավանի տարվա տանտիրուհին՝ Կարմիր Կրակե Այծը Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր Կյանքից հեռացել է Տիգրան Մկրտչյանը Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ ՊուտինՍարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Հայտնաբերվել է բրոնզի դարի հսկայական ամրոց, որը վերափոխում է Աֆրիկայի պատմությունըՊայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է Երևանի և Բելգրադի միջև կգործարկվի ուղիղ ավիաչվերթ 5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ) Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия» TRIPP-ը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին. Մոսկվան սպառնում է Լոնդոնին՝ պատասխան կլինի (տեսանյութ) Անկախության տոնի առթիվ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը պարգեւավճար կստանան ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ) Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհին Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը. Արա ԶոհրաբյանՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Չալաբյան (տեսանյութ) ԱՀԿ-ն զգուշացրել է մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում բժիշկների սուր պակասի վտանգի մասինՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Վատիկանը չի բացառել Հռոմի պապ Լևոն XIV-ի և ԵՄ առաջնորդների միջև հանդիպման հնարավորությունըՀայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Գերմանիայում արտադրողների գների աճը մեկ ամսում զգալիորեն արագացել էՖրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխինԻնչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռըՎեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքըՆերսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման ՍարոյանԼիտվան 16 միլիոն եվրո է հատկացրել ապաստարանների արդիականացման համար«Ռուսաստանի կողմից անարձագանք չի մնա»․ Մոսկվան կոշտ արձագանք է տվել ՀԷՑ-ի ազգայնացմանըՊարզվել է՝ ում Gulfstream-ով է Փաշինյանը մեկնել ԳերմանիաԾառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը քանդեցին․ Դատախազությունը ապամոնտաժել է ապօրինի կառույցըՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մահացել է Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը Սիսիանում ոստիկանները 3 բնակչի տներում «զինանոց» են բացահայտել․ 102 գրամ մարիխուանա, նռնականետ ու ինքնաձիգի 30 փամփուշտ11 միլիարդի հարված Գագիկ Խաչատրյանին․ դատախազը պահանջում է նրա գույքը բռնագանձել հօգուտ ՀայաստանիՄակրոն. Ֆրանսիան կպատրաստվի պաշտպանել կարևորագույն օբյեկտները անօդաչու թռչող սարքերից և կիբեռհարձակումներիցՎահագն Խաչատուրյան․ Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերություններըԼավրովը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներին
Ամենադիտված