Ընդամենը մեկ շաբաթում ազատվեք քաղցրավենիքի կախվածությունից․ Expressen
ԱյլՇվեդ սննդաբան Ֆրեդերիկ Պաուլունը անվանել է պարզ կանոններ, որոնք կօգնեն ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ազատվել քաղցրավենիքի կախվածությունից: Ըստ նրա՝ նախ և առաջ պետք է հրաժարվել արագ յուրացվող ածխաջրեր պարունակող բոլոր մթերքներից: «Հատկապես գիրանալու հանդեպ հակում ունեցող մարդիկ պետք է հրաժարվեն նույնիսկ թարմ մրգերից և հատապտուղներից», - մեջբերում է Expressen-ը փորձագետին:
Քաղցրավենիքից հրաժարվելու գործընթացը ավելի դյուրին դարձնելու համար Պաուլունը խորհուրդ է տալիս շատ շարժվել, խուսափել սթրեսից, շատ ջուր խմել, բավարար տևողությամբ քնել և մեծացնել սպիտակուցներով հարուստ սննդի ընդունումը: