Բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ՝ ի աջակցություն ԲՀԿ առաջնորդի (լուսանկարներ)
Հասարակություն
Արդեն հայտնել ենք, որ ԱԱԾ-ն վաղ առավոտից գտնվում է ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը:
Ըստ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյան տեղեկությունների՝ պատճառը 2017 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մարտունիի ԲՀԿ-ական թեկնածուներից մեկի` Վազգեն Պողոսյանի հետ եղած ենթադրյալ ֆինանսական խնդիրներն են։
168.am-ի փոխանցմամբ՝ հավաքվածները ժամանակ առ ժամանակ վանկարկում են «Ծառուկյան, Ծառուկյան» և հայտարարում, որ միշտ եղել են ու շարունակելու են լինել Ծառուկյանի կողքին:
«Մենք այսօր այստեղ ենք, որպեզի ապացուցենք, որ միշտ Ծառուկյանի կողքին ենք լինելու»,- նշեցին հավաքվածները:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)