Իշխանությունների մյուս թիրախը Վստրեչի Ապերն է. Hraparak.am
ՀասարակությունHraparak.am-ի տեղեկություններով՝ շրջափակել են նաեւ Վստրեչի Ապերի տունը։
«Իսկ երեկ տեղեկություն էինք ստացել, որ Վրաստանի իրավապահներն են գործողություն իրականացրել այն բնակարանում, որտեղ ենթադրաբար գտնվելիս է եղել Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը։ Մեզ հասած տեղեկություններով, Ապերը մի քանի օր առաջ հեռացած է եղել նշված հասցեից։ Մեր աղբյուրները նշում են, որ իշխանությունը կասկածներ ունի, որ Ապերը ընդդիմության հետ է եւ աջակցում է նրանց գործողություններին։ Նրան թիրախավորելու իմաստը դա է»,- ասված է հոդվածում։
«Հրապարակի» հետ զրույցում Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հարցին, թե ինչ խուզարկության մասին է խոսքը, նշեց. «Որտեղից է այդ ինֆորմացիան, եկեք այդ հարցին ավելի ուշ պատասխանեմ»։
Հարցին, թե այդուհանդերձ խուզարկությունը ընթանում է , Սահակյանը նշեց. «Ես տենց բան չասացի»։