Anthropic-ի բաժնետոմսերի պահանջարկը գրեթե 7 անգամ գերազանցել է առաջարկը Ավինյանը հակադարձում է Հակոբյանին, դատավորների դեմ գործեր են հարուցվել․ նոր զարգացումներ Բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ. ՀՌՀ Բիթքոյնը՝ 65 հազար դոլարից ցածր․ շուկան կորցրել է 217 միլիարդ դոլար Խցանումների շուրջ բանավեճ՝ իշխանության ներսում․ միջազգային լարվածություն, սպառնալիքներ ու սրացումներ Պաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվել Չինաստանում մանրածախ առևտրի աճը դանդաղել է մինչև 0,4% Վերջին երեք ամսում կալանավորների թիվն ավելացել է ավելի քան 100 մարդով. Չալաբյան Անակնկալ անկում․ Ճապոնիայի տնտեսությունը չարդարացրեց աճի սպասումները Եթե Արսեն Գևորգյանը կալանավայրում չլիներ, համոզված եմ՝ այդ մահը չէր լինի. Ղազինյան Արթուր Վաղարշյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում 2 միլիոն բարել նավթով տանկեր է խորտակվել Հորմուզում․ Իրանի պնդումը 

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին օծվեց և վերատեղադրվեց Մայր տաճարի գմբեթի խաչը (լուսանկարներ)

Հասարակություն

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին օծվեց և վերատեղադրվեց

Մայր տաճարի գմբեթի խաչը: Այս մասին հայտնում են Մայր տաճարի տեղեկատվական բաժնից:

«Աստվածահաստատ Սուրբ Էջմիածինը Աստծո պարգևն է մեր ժողովրդին Իր Միածին Որդու Էջքով»․ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին օծվեց և վերատեղադրվեց

Մայր տաճարի գմբեթի խաչը

Հունիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Արարատյան տոների շաբաթը պսակող Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:

Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Սուրբ Պատարագ մատուցվեց Սուրբ Տրդատ Գ հայոց արքայի անունը կրող բաց խորանին։ Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ով իր քարոզում անդրադարձ կատարեց Միածնաէջ Մայր տաճարի հիմնադրման խորհրդին և կարևոր նշանակությանն ու առաքելությանը հայ ժողովրդի կյանքում։

Տոնի բերկրանքը հավելվեց մեկ այլ նշանակալի իրադարձությամբ։ Նկատի առնելով, որ Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման աշխատանքների հերթական փուլի ավարտի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվել էր տաճարի գմբեթը, Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց տաճարի գմբեթի նորակերտ խաչի օծման արարողությունը։ Տաճարի հին խաչը, որը վնասվել էր ժամանակների ներգործության պատճառով, իր մշտական հանգրվանը կգտնի Մայր Աթոռի թանգարանում։

Բաց խորանի առջև, ըստ ընկալյալ կարգի, նախ սաղմոսների ներքո գինով և ջրով լվացվեց խաչը, ապա սուրբգրային ընթերցվածքներից ու աղոթքներից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբալույս մյուռոնով օծեց այն։

Տոնի առիթով, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նաև կատարվեց Սուրբ Էջմիածնի մաղթանք:

Հոգևոր դասը և ներկա բարեպաշտ հայորդիները միասնաբար աղոթք բարձրացրեցին առ Բարձրյալն Աստված Հայոց Ընդհանրական Մայր Աթոռի՝ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության, աշխարհասփյուռ հայ ժողովրդի կյանքում նրա սրբազան առաքելության հարատև իրականացման համար։

Այնուհետև նորաօծ խաչի առջև Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց ներկաներին և համայն մեր ժողովրդին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի և Մայր տաճարի գմբեթի խաչի օծման ուրախալի առիթով։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքի ավարտին ծաղիկներով զարդարյալ օծված խաչը հանդիսավոր թափորով տարվեց Մայր տաճարի առջև, որտեղից ներկաների գոհաբանական մաղթանքների և շարականների երգեցողության ներքո կռունկով բարձրացվեց և տեղադրվեց տաճարի գմբեթին։

Ն.Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ

ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈՆԻՆ

«Գոհանամք զՔէն, Հայր ամենակալ, որ պատրաստեցեր

մեզ նաւահանգիստ Սուրբ զԵկեղեցի, տաճար սրբութեան,

ուր փառաբանի Սուրբ Երրորդութիւնդ»

(Պատարագամատույց)

Սիրելի հավատավոր զավակներ Մեր,

Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրության հիշատակի օրն է։ Այս նշանակալի տոնի բերկրանքը մեր սրտերում սրբալույս մյուռոնով օծեցինք նորակերտ այս խաչը, որը քիչ հետո, միասնական գոհաբանությամբ ու փառաբանությամբ առ Աստված, պիտի վերատեղադրվի համայն հայության Սրբություն Սրբոց աստվածակառույց Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի գմբեթին։ «Գոհություն ենք հայտնում Քեզ, Հայր Ամենակալ, որ պատրաստեցիր մեզ համար որպես նավահանգիստ Սուրբ Եկեղեցին, տաճարը սրբության, որտեղ փառաբանվում է Սուրբ Երրորդությունդ»։

Աստվածահաստատ Սուրբ Էջմիածինը Աստծո պարգևն է մեր ժողովրդին Իր Միածին Որդու Էջքով՝ որպես Երկնավորի անհուն սիրո վկայություն հանդեպ մեր ժողովուրդը։ Մարդկության Փրկիչը իջավ հայոց աշխարհ` ի տես Սուրբ Գրիգոր Լուսավորչի, և ցույց տվեց հայոց սրբազնասուրբ Մայր տաճարի կառուցման վայրը։ Բիբլիական Արարատի դիմաց վեր հառնեց հայոց աստվածաշնորհ տաճարը՝ Լուսավորիչ Հայրապետի, Հայոց Տրդատ արքայի և հավատացյալ ժողովրդի ջանքերով։ Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ եղավ և այսօր էլ է ու միշտ պիտի լինի այն ամուր վեմը, որի վրա խարսխված է հայոց հավատքը, որով կերտվել է հայոց ինքնությունն ու վերակերտվել հայոց պետականությունը։ Արդարև, Էջմիածինն է մեր ժողովրդին ազգային արժեքներով միաբան պահպանել և առաջնորդել դեպի հայրենի անկախության նոր հորիզոններ։ Քրիստոսահիմն ոսկեխարիսխ Սուրբ Էջմիածինը այն նավահանգիստն է, որտեղ դարերի արհավիրքներից ու ալեկոծություններից խաղաղություն է գտել հավատավոր մեր ժողովուրդը, հույսով առատացել, հաղթանակի նոր ուժ ու զորություն առել։ Այստեղ է Ավարայրի, Սարդարապատի, արցախյան ազատամարտերի հաղթության ոգին զորացել, այստեղ են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ բազում գաղթական հայորդիք օգնություն ստացել, մխիթարությամբ սփոփվել և նոր կյանքի ավիշով լցվել։ Էջմիածնի Մայր տաճարը Տիրոջ դրոշմն է հայոց հողում, հայոց կյանքում և հայոց հոգիներում, որի երկնառաք անմար լույսը ճառագում է աշխարհասփյուռ մեր բոլոր եկեղեցիներից։ Այն թանկագին մարգարիտ է, որը միշտ պիտի շողա որպես հոգևոր գանձ մեր բարեպաշտ ժողովրդի հավատքի անդաստանում: «Ուրա՛խ եղիր, Սուրբ Եկեղեցի, քանզի Քրիստոս՝ Արքան երկնից, քեզ պսակեց Իր խաչով»:

Սիրելիներ, էջմիածնանվեր ու եկեղեցասեր մեր բարերարների սրտաբուխ նվիրատվություններով, աշխարհասփյուռ Մեր զավակների ազնիվ հանձնառություններով վերանորոգվող Մայր տաճարն այսօր պայծառանում է սուրբ խաչի պսակումով։ Մենք հավատում ենք, որ Սուրբ Էջմիածնի տաճարի բարձունքից ճառագող Տիրոջ Սուրբ Խաչի զորությունը պիտի պարգևի մեր ժողովրդին ուժ ու կորով՝ վեր հառնելու դժվարություններից, հաղթահարելու համավարակի փորձությունը և նոր օրհնություններով ու ձեռքբերումներով շարունակելու իր ստեղծարար կյանքը։ Խաչը նշան է դժվարությունների ու փորձությունների դիմագրավումով հաղթության, խաչը առհավատչյան է մեր միաբանության ամրապնդման, խաչը Քրիստոսի ներկայությունն է մեր մեջ և խաչով Փրկիչը զորակից է ու ապավեն աստվածասեր ազգիս հայոց: Մենք այսօր խաչապսակ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարով, մեր Սուրբ Եկեղեցիով այդ զորության, այդ հաղթության կրողներն ենք։ Չթերանանք ու չտկարանանք Միածնաէջ մեր անգին սրբավայրի հանդեպ մեր սերն ու նվիրվածությունը արտահայտելու մեջ, քանզի մեր բարեպաշտ հայրերի շուրթերով օրհնված են բոլորը, ովքեր բարի հիշատակ ունեն Սուրբ Էջմիածնում։ Լինենք միավորված ու համերաշխ՝ մեր հայրենիքի հզորացման, մեր ազգային երազանքների իրականացման, մեր լուսավոր գալիքը կերտելու համար:

Հոգենորոգ այս առիթով վերստին Հայրական Մեր սերն ու Հայրապետական բարձր գնահատանքն ենք բերում մեր բոլոր երախտարժան բարերարներին, ովքեր սրտաբուխ նվիրատվություններով վկայում են մեր Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի հանդեպ իրենց որդիական ջերմ սերը: Մայր տաճարի նորոգությունը հոգևոր ուրախություն ու մխիթարություն է ինչպես հայրենաբնակ հայորդիների, այնպես էլ սփյուռքի Մեր զավակների համար։ Հայրապետական օրհնությամբ բարձրորեն գնահատում ենք Մեր բոլոր զավակների զոհողությունն ու ազնիվ մասնակցությունը հայոց հոգևոր կենտրոնի, Քրիստոսաէջ Մայր տաճարի հիմնանորոգման ու պայծառազարդման աստվածահաճո գործում։ Մեր բարձր գնահատանքն ենք բերում հանգանակության հանձնախմբի անդամներին, Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդին և Ճարտարապետական բաժնի աշխատակիցներին, «Հորիզոն 95» շինարարական կազմակերպությանը, բոլոր վարպետներին, շինարարներին ու մասնագետներին, ովքեր շարունակում են ջանասիրաբար աշխատել՝ օր առաջ մեր սրբազան աղոթավայրի դռները բացելու հավատավոր ժողովրդի առջև։ Հիմնանորոգման աշխատանքները, որ կտևեն շուրջ մեկ և կես տարի, վստահ ենք, հաջողությամբ պիտի ավարտվեն, և շուքով նորոգված ու գեղեցկազարդ մեր սրբազան աղոթավայրի կամարների ներքո պիտի շարունակվեն աստվածային օրհնություններ ու շնորհներ բաշխվել հավատավոր Մեր ժողովրդին և բոլոր ուխտավորներին։ Համազգային մասնակցությամբ Մայր տաճարի նորոգությունը Մեր հավատավոր զավակների միասնականության, մեր սրբությունների ու արժեքների շուրջ համախմբվածության վկայություններից է:

Սիրելիներ, այս տոնական օրը վերստին հայցենք Բարձրյալն Աստծո զորակցությունը, որ շուտափույթ հաղթահարենք համավարակի ճգնաժամը և սիրով ու համերաշխությամբ ընթանանք դեպի ազգային-եկեղեցական կյանքի նոր առաջընթաց: Աղոթենք, որ Աստված խաղաղություն ու շինություն շնորհի աշխարհին, բարօրություն, ապահովություն պարգևի մեր հայրենիքին և իր երկնառաք բյուր օրհնություններն ու զորակցությունը համայն մեր ժողովրդին: Շարականագրի «Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ» կոչին համահունչ՝ համայն ազգիս ջանքերով, անկախ պետականության հովանու ներքո թող միշտ շեն լինի Մայր Աթոռը, հավետ շողարձակի լույսը Սուրբ Էջմիածնի, և պայծառ ու անսասան մնա քրիստոսահիմն Մայր տաճարը՝ ի վայելումն ազգիս հայոց և ի փառս Ամենասուրբ Երրորդության. Ամեն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Anthropic-ի բաժնետոմսերի պահանջարկը գրեթե 7 անգամ գերազանցել է առաջարկը Ավինյանը հակադարձում է Հակոբյանին, դատավորների դեմ գործեր են հարուցվել․ նոր զարգացումներՄասկ. Ապագայում մարդկությունը գրեթե ամբողջ էներգիան կստանա ԱրեգակիցԲռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ. ՀՌՀԲիթքոյնը՝ 65 հազար դոլարից ցածր․ շուկան կորցրել է 217 միլիարդ դոլարՀնդկաստանի ռազմաօդային ուժերը կստանան իրենց կործանիչները՝ MiG-ներին փոխարինելու համար Խցանումների շուրջ բանավեճ՝ իշխանության ներսում․ միջազգային լարվածություն, սպառնալիքներ ու սրացումներՊաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվելՉինաստանում մանրածախ առևտրի աճը դանդաղել է մինչև 0,4%Կալասը հույս ունի ազդել Ռուսաստանի հետ բանակցությունների վրա Վերջին երեք ամսում կալանավորների թիվն ավելացել է ավելի քան 100 մարդով. ՉալաբյանԱնակնկալ անկում․ Ճապոնիայի տնտեսությունը չարդարացրեց աճի սպասումները Եթե Արսեն Գևորգյանը կալանավայրում չլիներ, համոզված եմ՝ այդ մահը չէր լինի. ՂազինյանԱրթուր Վաղարշյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում2 միլիոն բարել նավթով տանկեր է խորտակվել Հորմուզում․ Իրանի պնդումըՀայիթիի նախագահի այրին հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին9 հայ բռնցքամարտիկ՝ Եվրոպայի մեդալների հետևից․ առաջինը կմեկնարկի ԲաբլումյանըՄելանյա Թրամփը Ալեշկիի գործողությունը անվանել է ապագա համագործակցության հիմք42։9 մեկնարկ․ «Բոստոնը» ռեկորդ սահմանեց և ջախջախեց «Դալասին»Քինախնդրության զոհ՝ քաղբանտարկյալ ունեցանք «Ուժեղ Հայաստան»-ից». ՍուրենյանցՄարտիրոսյանը երրորդն է խմբում․ հաջորդ մրցակիցը Ռապորտն էԲԴԽ-ն քննում է Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցըFT. Մեծ Բրիտանիան կարող է վերացնել Brexit-ի սահմանային անցակետերը՝ ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերի շնորհիվՀավաքականից ակումբ վերադարձած Սևիկյանը վնասվածք է ստացելԴոնչիչի 43 միավորը և «Լեյքերսի» 8-րդ անընդմեջ հաղթանակըԳուտերեշը հայտարարել է ՄԱԿ-ի պատրաստակամության մասին մասնակցելու միջուկային զինաթափման ծրագրինՇելթոնը կոտրեց անհաջող շարքը․ առաջին հաղթանակը տարեվերջյան մրցաշարումՄիշիևի 9 սեյվը փրկեց հավաքականին․ Լատվիայում գոլեր չգրանցվեցինԼուլա դա Սիլվան հույս ունի ստանալ Նոբելյան խաղաղության մրցանակըԻտալիան դուրս մնաց․ Բելգիան 4։1 հաշվով փակեց քառորդ եզրափակչի ճանապարհըՈՒղիղ․ Խորհրդարանական լսումներ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբAxios․ Վենսը կարող է որոշում կայացնել նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության վերաբերյալ Անգլիան կանգնեցրեց Իսպանիային․ 43 խաղի անպարտելի շարքն ավարտվեց10 րոպեում՝ 40 արբանյակի կորուստ․ Amazon-ի տիեզերական առաքելությունը ձախողվեցԱՄՆ-ը հաստատել է Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի միջև նոյեմբերի 19-ին կայանալիք հանդիպումը Ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավինյանը հունից դուրս եկավ. «Մինչև վարչապետն ուղիղ չի ասում, բան չի լինում»Հոգատար հայր, ամուսին, նվիրված որդի, անփոխարինելի ընկեր. այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկանԵվրոպան մտնում է բանակցային գործընթաց․ Կիևը նոր աջակցություն է սպասում Աննա Հակոբյանի հարցերն ու Ավինյանի պատասխանը. քաղաքապետը խոսել է երթևեկության «թեզերի» մասին Եկեք բաց խոսենք մետրոյի մասին. ութ վագոն ունենք վերանորոգելու, ի՞նչ վիճակում են դրանք. ԱվինյանԱնօդաչուների հարվածից հետո Ազովում 4 ձեռնարկությունում հրդեհ է բռնկվելԷստոնիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը՝ դիվերսիայի փորձից հետոՀութիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասինԻրանի էներգետիկան՝ հնարավոր թիրախ․ ԱՄՆ-ն ու Իսրայելը նոր հարվածներ են ծրագրումՊեկինը հաստատեց․ Թրամփը, Պուտինն ու Սին կհանդիպեն նոյեմբերի 19-ինՁեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են». Տիգրան Աբրահամյանը՝ ՊապիկյանինՈՒղիղ․ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
Ամենադիտված