Եթե ԱԺ նիստ հրավիրվի, ԲՀԿ-ականները այն չեն բոյկոտի
Քաղաքական
Հնարավոր է մինչև 72 ժամ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պահվի ԱԱԾ-ում: Այդ ընթացքում ԲՀԿ պատգամավորները և համախոհները պատրաստվում են մնալ ԱԱԾ շենքի դիմաց և իրենց բողոքի միջոցով օրինականություն հաստատեն:
Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ինքը գրավոր դիմել է միջազգային բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, Հայաստանում հավատարմագրված բոոր դեսպաններին` ներկայացնելով իրավիճակը:
Եթե Ազգային ժողովի նիստ հրավիրվի Գագիկ Ծառուկյանին անձեռմխելիությունից զրկելու հարցով, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նիստը չեն բոյկոտի, անպայման կմասնակցեն և կօգտագործեն յուրաքանչյուր ամբիոն խնդիրները բարձրաձայնելու համար:
«Այս իշխանությունները, ինչպես նախորդները, չեն հանդուրժում քաղաքական այլախոհություն»,- ասաց պատգամավորը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)