Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում հրազենային վիրավորումից մահացել է ավելի քան 30 մարդ Հռոմի պապն ամառային արձակուրդի է մեկնել Չնայած հրադադարին՝ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհեր ու վիրավորներ կան Իսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդ Կարմիր ծովում զինված անձինք հարձակվել են բեռնատար նավի վրա Սիրիայի իշխանությունները հետաձգել են անցումային խորհրդարանի առաջին նիստը Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ՆԱՏՕ-ն հավերժ գոյություն կունենա․ Ստոլտենբերգ Ստամոքսի քաղցկեղի դեպքերի 75%-ը կարելի է կանխարգելել պարզ բուժման միջոցով Ֆրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ին Վանաձորում հայտնաբերվել է տղամարդու հnշnտվшծ մшրմին Դդմաշեն բնակավայրում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մшհացել է 

Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Քաղաքական

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայաստանում ստեղծված իրավիճակն ու երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը հատել են վտանգավոր եզրագիծը։

Նոր համավարակի դեմ պայքարն ամբողջությամբ տապալված է։ Կորոնավիրուսի տարածումը զսպող իշխանությունների քայլերը ոչ մի արդյունք չեն տալիս։ Մինչդեռ, հունվարից կորոնավիրուսի դեմ պայքարելու փոխարեն իշխանությունը հանրահավաքներով Սահմանադրական հանրաքվե էր քարոզում, երբ վարակն արդեն ակտիվորեն տարածվում էր մարզերում ու Երևանում: Ցավոք, Հայաստանում իրավիճակը մնում է խիստ      ճգնաժամային․ ունենք 3 հարյուրից ավել մահ։

Երկրի տնտեսությունը գահավիժում է։ Տնտեսական ցանկացած գործունեություն ռիսկային է։ Բիզնես միջավայրը կաթվածահար վիճակում է։ Երկու տարի շարունակ խոստացվող օտարերկրյա ներդրումները փուչիկի պես պայթեցին։ Աննախադեպ տեմպերով աճում է գործազրկությունը։

Արտաքին քաղաքականության ասպարեզում մեկը մյուսին հաջորդող լրջագույն սխալները ոչ միայն հարվածում են երկրի միջազգային վարկանիշին, այլև վերաճել են ազգային անվտանգության սպառնալիքի։

Հայաստանի գործող իշխանությունը 2 տարում ցույց տվեց իր ապաշնորհ կառավարումը։ Զուգահեռաբար համատարած ատելության խոսքը, սպառնալիքները, ժողովրդին «սևերի» ու «սպիտակների» բաժանելը ձևավորել են անհանդուրժողականության մթնորոտ։ Կտրուկ լարվել է երկրի ներքաղաքական իրավիճակը։ Ավելորդ է ասել, թե դա ինչ ռիսկեր կարող է ունենալ պատերազմական իրավիճակում գտվող Հայաստանի և Արցախի համար։

Գործող իշխանությունը սեփական ապիկարությունը փորձում է քողարկել տարատեսակ շոուներով։ Անձնական քինախնդրությամբ պայմանավորված «վենդետաները» Հայաստանում շարունակվում են։

Սակայն շինծու մեղադրանքներ հորինելու տաղանդը միայն տանելու է փակուղի՝ էլ ավելի ապակայունացնելով  վիճակը։

Կադրային քաղաքականության հարցում այս կառավարությունը ևս ձախողված է։ Ոչ պրոֆեսիոնալ կադրերին պատասխանատու պաշտոններին նշանակելը փաստում է իշխանության անպաստասխանատվությունը։ Էմոցիոնալ ու պահով պայմանավորված որոշումները կոլապսի առաջ են կանգնեցրել ամբողջ պետական համակարգին, այդ թվում՝ ուժային կառույցներին։

Հայաստանի գործող իշխանությունները հարստանում են՝ կարծես չնկատելով երկրում տիրող արհավիրքը։ Իշխանությունը մոտ ապագայում կորցնելու վախը առաջացրել է հնարվորինս շատ պոկելու մոլուցք։ Ժողովրդի մեջքի հետևում իշխանությունների մութ գործարքների ապացույցներն արդեն միջազգային ասպարեզում է քննարկվում։

Այս հայտարարությամբ ես ամփոփում են նաև իմ հազարավոր ընտրողների այսօրվա տրամադրություններն ու հավաքական կարծիքը։

Հայաստանից ստացվող հազարավոր զանգերը փաստում են երկրում տիրող ծանր իրավիճակի մասին։

2 տարի «շոուներով» և պոպոլիզմով կերակրվելուց հետո ժողովուրդը հասկացավ, որ խաբված է։ Այսօր իր ուսերի վրա բերած իշխանության կողմից նա մեղադրվում է նույն իշխանության ձախողումների համար։

Ապաշնորհ կառավարման և աղաղակող սխալների մեղքը ժողովրդի վրա բարդելը Հայասատնի գործող իշխանությունների իրական որակն է։ Այն այդպես էլ չկարողացավ լինել բոլորի իշխանությունը՝ սպասարկելով բացառապես նեղ շրջապատի շահերը։

Ժամանակն է գիտակցել ստեղծված իրավիճակի լրջությունն ու 2 տարվա ընթացքում տրված բազմաթիվ խոստումներից կատարել գոնե մեկը՝ հեռանալ ժողովրդի պահանջով։

Պատասխանատվությունից փախնելն այլևս անհնար է»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում հրազենային վիրավորումից մահացել է ավելի քան 30 մարդ Հռոմի պապն ամառային արձակուրդի է մեկնել Չնայած հրադադարին՝ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհեր ու վիրավորներ կան Իսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդ Կարմիր ծովում զինված անձինք հարձակվել են բեռնատար նավի վրա Սիրիայի իշխանությունները հետաձգել են անցումային խորհրդարանի առաջին նիստը Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ՆԱՏՕ-ն հավերժ գոյություն կունենա․ Ստոլտենբերգ Ստամոքսի քաղցկեղի դեպքերի 75%-ը կարելի է կանխարգելել պարզ բուժման միջոցով Ֆրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ին Վանաձորում հայտնաբերվել է տղամարդու հnշnտվшծ մшրմին Դդմաշեն բնակավայրում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մшհացել է Զելենսկին պատմել է Մակրոնի հետ զրույցի մասին․ Եվրոպայի ձայնը պետք է կշիռ ունենա Ուկրաինայի շուրջ բանակցություններում Նեթանյահու․ Գազան չի վերականգնվի առանց ռազմական ենթակառուցվածքի վերացման Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը «Ռեալ Սոսյեդադը» լավ լուր է հայտնել Արսեն Զախարյանի մասին Վինիսիուս Ժունիորը վեց ամսից կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ Կատարը և Իրանը հայտարարել են ծովային առևտրի վերսկսման մասին Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Իրանի բանակ. Հակառակորդների ցանկացած սխալ հաշվարկ կործանարար և վճռական պատասխան կստանա Զելենսկին ուկրաինացիների կարիքը չունի՝ ո՛չ մեռшծ, ո՛չ կենդանի․ Զախարովա Շաբաթվա ընթացքում Ազգային ժողով են այցելել Հայաստանի եւ մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում Լույսը վառի´ր. Երեսին ասողը (տեսանյութ)Շիրերը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր ռմբարկուին Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեիի հիշատակին Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Կարս-Նախիջևան երկաթուղին կուժեղացնի ՀՀ-Թուրքիա-Ադրբեջան կապը. Ուրալօղլու Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը վերածվել է իսկական պատերազմի․ Պեսկով 321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար (լուսանկար) Ֆրանսիան մշակում է ԱԲ-ով կառավարվող մարտական ռոբոտներ Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ. Փաշինյան (տեսանյութ) ՕՊԵԿ+-ի յոթ երկրները համաձայնել են օրական 188 հազար բարելով կրճատել արդյունահանումը Ես Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել Օյարսաբալ Մակրոնը մտադիր է այցելել Սիրիա Այն երկրները, որոնք ամենաշատն են աջակցում Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ հակամшրտությունում, ամենաշատը դեմ կլինեն նրա ԵՄ-ին անդամակցությանը․ Ֆիցո Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին «Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է Սահմանադրության օրը վերածվեց Սահմանադրության կապիտուլյացիայի. Սուրեն Սուրենյանց Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է «կրկին մոռացության մատնել մուրճն ու մանգաղը» Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի. դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Լիլիթ Գալստյանը Հաագայում ելույթ է ունեցել Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի էթնիկ զտման և Արցախի պատմամշակութային ժառանգության շարունակական ոչնչացման մասին Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Ինչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետից Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է
Ամենադիտված