Ֆրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ին Վանաձորում հայտնաբերվել է տղամարդու հnշnտվшծ մшրմին Դդմաշեն բնակավայրում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մшհացել է Զելենսկին պատմել է Մակրոնի հետ զրույցի մասին․ Եվրոպայի ձայնը պետք է կշիռ ունենա Ուկրաինայի շուրջ բանակցություններում Նեթանյահու․ Գազան չի վերականգնվի առանց ռազմական ենթակառուցվածքի վերացման Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը «Ռեալ Սոսյեդադը» լավ լուր է հայտնել Արսեն Զախարյանի մասին Վինիսիուս Ժունիորը վեց ամսից կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ Կատարը և Իրանը հայտարարել են ծովային առևտրի վերսկսման մասին Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Իրանի բանակ. Հակառակորդների ցանկացած սխալ հաշվարկ կործանարար և վճռական պատասխան կստանա 

Դատապարտելի է շանտաժի օգտագործումը՝ որպես քաղաքական գործիք՝ ընդդիմախոսներին լռեցնելու․ ԼՀԿ

Քաղաքական

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով հունիսի 14-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված իրադարձություններին:

Հայտարարությունում ասվում է.

«Հունիսի 14-ին մամուլից տեղեկացանք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։

Այնուհետեւ ԱԱԾ-ն երեք հաղորդագրություն տարածեց պաշտոնական կայքով, համաձայն որոնց երեք առանձին դեպքի առիթով քրեական գործեր են հարուցվել, որից հետո Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ԱԱԾ նշված գործերով հարցաքննության։

Այդ ընթացքում ԱԱԾ գլխավոր մասնաշենքի մոտ տարերայնորեն եւ ինքնաբուխ կերպով հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ, ինչպես նաեւ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորներ։

ՀՀ Ոստիկանությունը, կիրառելով անհամաչափ ուժ, բերման էր ենթարկել, ըստ ոստիկանության տվյալնների, 252 մարդու (վարչական ձերբակալում)՝ այդ ընթացքում դրսեւորելով անհարգալից վերաբերմունք քաղաքացիների եւ պատգամավորների նկատմամբ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերահաստատում է, որ հանցագործություն կատարած անձինք պետք է ենթարկվեն քրեական հետապնդման եւ դատապարտվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Միեւնույն ժամանակ մենք, հավատարիմ մնալով իրավական պետության արժեքներին եւ իրավունքի գերակայության սկզբունքին, դատապարտում ենք քաղաքական ազդեցությունն ու վերահսկողությունը ցանկացած քրեական հետապնդման նկատմամբ։

Օրենք խախտած յուրաքնչյուր ոք պետք է պատասխանատվություն կրի օրենսդրության ամբողջ խստությամբ, սակայն իրավական գործընթացների օգտագործումը, ինչպես նաեւ շանտաժի, կոմպրոմատների օգտագործումը՝ որպես քաղաքական գործիք՝ ընդդիմախոսներին լռեցնելու, բռնաճնշելու նպատակով, անընդունելի է եւ դատապարտելի:

Քաղաքական ազդեցությունը իրավապահ մարմինների նկատմամբ ոչնչացնում է քրեական հետապնդման իրավաչափությունը։

Վերոնշյալ գործընթացներին զուգահեռ քաղաքական իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ պատգամավորների եւ նախարարների կողմից սոցիալական ցանցերում տարածվում էին առերեւույթ նախաքննության գաղտնիք պարունակող ապացույցներ։

Ավելին, վերոնշյալ պաշտոնատար անձինք անմեղության կանխավարկածի ակնհայտ խախտմամբ հայտարարություններ էին անում։

Հատկանշական է նույն օրվա ընթացքում տարբեր դեպքերի առթիվ քրեական գործերի հարուցումը եւ նույն անձին այդ նույն գործերով հարցաքննության կանչելը։

Վերոնշյալն ակնհայտորեն ցույց է տալիս, որ քրեական հետապնդումը տեղի է ունենում քաղաքական միջամտության եւ վերահսկողության ներքո։

Սա արդեն փաստում է իշխող քաղաքական ուժի՝ պետական քաղաքականություն իրականացնելիս ազնվության ակնհայտ բացակայության եւ երկակի ստանդարտներով առաջնորդվելու մասին, ինչը դրսեւորվում է կոմպրոմատային քաղաքականությամբ եւ օրենքի ընտրողաբար կիրառմամբ։

Լուսավոր Հայաստան կուսակցությունը խստագույնս դատապարտում է, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, քրեական հետապնդումներ իրականացնելը, օրենքի ընտրողաբար կիրառումը։

Իշխանություններին կոչ ենք անում զբաղվել համավարակի դեմ պայքարով եւ սոցիալ֊տնտեսական բարդացող իրավիճակի կառավարմամբ՝ քրեական հետապնդումները թողնելով միայն իրավապահ մարմիններին»:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ին Վանաձորում հայտնաբերվել է տղամարդու հnշnտվшծ մшրմին Դդմաշեն բնակավայրում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մшհացել է Զելենսկին պատմել է Մակրոնի հետ զրույցի մասին․ Եվրոպայի ձայնը պետք է կշիռ ունենա Ուկրաինայի շուրջ բանակցություններում Նեթանյահու․ Գազան չի վերականգնվի առանց ռազմական ենթակառուցվածքի վերացման Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը «Ռեալ Սոսյեդադը» լավ լուր է հայտնել Արսեն Զախարյանի մասին Վինիսիուս Ժունիորը վեց ամսից կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ Կատարը և Իրանը հայտարարել են ծովային առևտրի վերսկսման մասին Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Իրանի բանակ. Հակառակորդների ցանկացած սխալ հաշվարկ կործանարար և վճռական պատասխան կստանա Զելենսկին ուկրաինացիների կարիքը չունի՝ ո՛չ մեռшծ, ո՛չ կենդանի․ Զախարովա Շաբաթվա ընթացքում Ազգային ժողով են այցելել Հայաստանի եւ մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում Լույսը վառի´ր. Երեսին ասողը (տեսանյութ)Շիրերը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր ռմբարկուին Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեիի հիշատակին Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Կարս-Նախիջևան երկաթուղին կուժեղացնի ՀՀ-Թուրքիա-Ադրբեջան կապը. Ուրալօղլու Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը վերածվել է իսկական պատերազմի․ Պեսկով 321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար (լուսանկար) Ֆրանսիան մշակում է ԱԲ-ով կառավարվող մարտական ռոբոտներ Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ. Փաշինյան (տեսանյութ) ՕՊԵԿ+-ի յոթ երկրները համաձայնել են օրական 188 հազար բարելով կրճատել արդյունահանումը Ես Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել Օյարսաբալ Մակրոնը մտադիր է այցելել Սիրիա Այն երկրները, որոնք ամենաշատն են աջակցում Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ հակամшրտությունում, ամենաշատը դեմ կլինեն նրա ԵՄ-ին անդամակցությանը․ Ֆիցո Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին «Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է Սահմանադրության օրը վերածվեց Սահմանադրության կապիտուլյացիայի. Սուրեն Սուրենյանց Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է «կրկին մոռացության մատնել մուրճն ու մանգաղը» Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի. դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Լիլիթ Գալստյանը Հաագայում ելույթ է ունեցել Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի էթնիկ զտման և Արցախի պատմամշակութային ժառանգության շարունակական ոչնչացման մասին Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Ինչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետից Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Ռուսաստանը ռեկորդային ծավալով բենզին է ներմուծել Բելառուսից Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան Օդի ջերմաստիճանը այսօր կհասնի +25-ից +29 աստիճանի, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Շիրակում «DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Եվրամիությունը վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի․ Պեսկով Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Երկուշաբթի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ․ Երևանի քաղաքապետարան
Ամենադիտված