Հյուսիսային պողոտայում երթևեկած վարորդը հայտնաբերվել է (տեսանյութ)
ՏեսանյութերՕրերս սոցիալական կայքերից մեկում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի մեքենայի վարորդ երթևեկում Հյուսիսային պողոտայում։ Մեքենան անցնում էր հետիոտների համար նախատեսված վայրով։
Հունիսի 15-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները ճշտեցին վարորդի ինքնությունը։ Նա նույն օրը հրավիրվեց ոստիկանություն և խոստովանեց, որ ինքն է մեքենայով ընթացել Հյուսիսային պողոտայի՝ հետիոտների համար նախատեսված հատվածով։
Ճանապարհային ոստիկանները նրա նկատմամբ կազմեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի