Ազգամիջյան ընդհարումների մեղավորներն անպատասխանատու պաշտոնյաներն են. Պուտին
Ռուսաստան
Կոնդոպոգում, Սագրայում և Մոսկվայում տեղի ունեցած ազգամիջյան ընդհարումների պատճառն իրավապահ մարմինների անգործությունն ու պաշտոնյաների անպատասխանատու գործելաոճն է։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հաղորդում է Ռիա Նովոստին։
«Կոռուպցիան, պետհաստատությունների ներկայացուցիչների անաչառության բացակայությունը, արդարություն ապահովելու և մարդկանց իրավունքները պաշտպանելու վերջիններիս անկարությունը հիմք է հանդիսանում ազգամիջյան լարվածության ձևավորման համար, իսկ ոմանց ուղղակիորեն ձեռնտու է անարդարության որոշակի դեպքերի կապակցությամբ քաղաքացիների դժգոհությունը վերածել ազգամիջյան ընդհարումների»,– ասել է Պուտինն այսօր՝ ՌԴ–ում ազգամիջյան հարաբերությունների հարցերով Խորհրդի առաջին նիստի ժամանակ։
Ազգամիջյան հավասարակշռության պահպանումը, հավանական կոնֆլիկտային իրադրությունների օպերատիվ, ճշգրիտ կարգավորումը և հանդուրժողականության քարոզը, ըստ ՌԴ նախագահի, պետք է առաջնային դառնան իշխանության բոլոր օղակների աշխատանքում, հատկապես՝ տեղական ինքնակառավարման մարմինների պարագայում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)