«Հայկական հեղափոխությունը խժռում է իր դաշնակիցներին». «Կոմերսանտ»-ի անդրադարձը
Համաշխարհային ՄամուլՌուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցի վերաբերյալ խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությանը՝ նշելով, որ նման արդյունքի են հասել, քանի որ քվեարակությանը մասնակցել են միայն վարչապետի կողմնակիցները՝ «Իմ քայլը» խմբակցությունից:
Երևանի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը պարբերականի հետ զրույցում հայտնել է, որ այն ինչ տեղի է ունենում հիմա, վերնախավի փոփոխության շարունակությունն է:
«Նոր վերնախավի ներկայացուցիչները կասկածանքով են վերաբերվում մարդկանց, ովքեր իրենց օտար են: Սակայն, հեղափոխության ժամանակ Ծառուկյանի կուսակցությունն աջակցել է Փաշինյանին և անգամ օգնել է նրան. այդ մարդիկ այն նույն միջավայրից չեն, ինչ որ «Իմ քայլը»: Ինչպես հայտնի է, «հեղափոխությունը խժռում է իր զավակներին», և մենք տեսնում ենք այդ գործընթացը»,- ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա կարծիքով՝ Փաշինյանի մոտ չի ստացվի մաքրել քաղաքական դաշտն իր հակառակորդներից:
«Հաջորդ փուլում ընդդիմադիրներ ի հայտ կգան արդեն նոր վերնախավի ներսում»,- նշել է Իսկանդարյանը: