«Հրապարակ». Արմեն Գրիգորյանը հաշտության երեկո է կազմակերպել Արցախում
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ում Նիկոլ Փաշինյանն Արցախի, այսպես կոչված, վերակացու է կարգել, օրերս կրկին Արցախում էր։ Նա հանդիպումներ է ունեցել իշխանության ներկայացուցիչների հետ։ Նաեւ մասնակցել է հետընտրական խնջույքին․ իշխանական էլիտայի 25-30 ներկայացուցչի հետ Արցախի «Ֆլորենս» ռեստորանում տոնել են հաղթանակը։ Մասնակցել են ե՛ւ Մասիս Մայիլյանը, ե՛ւ Սամվել Բաբայանը, ում ճանապարհներն ընտրությունների երկրորդ փուլից առաջ բաժանվեցին։ Արմեն Գրիգորյանը, թերեւս, հաշտության երեկո է կազմակերպել։ Արայիկ Հարությունյանի խոսնակն ասաց, որ Արցախի նախագահը չի մասնակցել։ Ուշագրավ է, որ պարետի որոշման համաձայն, 20 հոգուց ավելի անձի մասնակցությամբ միջոցառումներ չպետք է կազմակերպվեն»: