Գագիկ Ծառուկյանի կալանքի գործով նիստը կրկին հետաձգվեց
Քաղաքական
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ դատարանից: Նա նշեց, որ դատավարությունը կշարունակվի վաղը՝ առավոտյան 10:30-ին: Ինքնաբացարկի միջնորդությունը դատարանը մերժել է։
Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում կրկին շեշտեց՝ «Սա սարքած գործ է»:
Նշենք, որ դատարանը՝ Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ քննում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Դատական նիստն ընթանում էր դռնփակ։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում